Լոս Ռոխասի ամրոց (Պոսա դե լա Սալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոս Ռոխասի ամրոց
Castillo de los Rojas (Poza de la Sal)
Նկարագրություն
Տեսակդղյակ
Տեղագրություն42°40′00″ հս․ լ. 03°30′19″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորPoza de la Sal?
ԵրկիրԻսպանիա
Քարտեզ
Քարտեզ
 Rojas Castle, Poza de la Sal Վիքիպահեստում

Լոս Ռոխասի ամրոց (իսպ.՝ Castillo de los Rojas ), ամրոց Իսպանիայի Բուրգոս տարածաշրջանում։ Ինչպես և մնացած ամրոցները այն նույնպես ունեցել է ռազմավարական նշանակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8-9դդ-երի վերջում կոմս Դիեգո Ռոդրիգես Պորսելոսը (իսպ.՝ Castillo de los Rojas )(Diego Rodríguez Porcelos), որի արձանը կանգնեցված է Մուրալյա դե Բուրգոս ամրոցի մաս կազմող Սանտա Մարիա դարպասի մոտ, նորից է բնակեցնում ամրոցը շրջակա տարածքները մուսուլմանների արշավներից պաշտպանելու համար։ Բնակեցման գործընթացը համընկնում է Պանկորբո ամրոցի շինարարության և Բուրգոս քաղաքի հիմնադրման հետ։

14-րդ դարում Ռոդրիգոս դե Ռոխասի ընտանիքը սկսում է ներկայիս ամրոցի շինարարությունը 9-րդ դարի ամրոցի տեղում։

Ամրոցը որոշ ժամանակ եղել է բանտ։ Պոզա Խուան Ռոդրիգես դե Ռոխասը (իսպ.՝ Poza Juan Rodríguez de Rojas), որը հանդիսանում էր Ֆրանսիայում, Միլանում, Ֆլորենցիայում և Անգլիայում դեսպան, Կառլոս 1-ինի հրամանով 1528 թվականի հունվարի 22-ից մինչև 1528 թվականի ապրիլի 15-ը բանտարկվել է Լոս Ռոխասի ամրոցում[1]։

Ամրոցի պաշտպանական ֆունկցիան ի հայտ է եկել անկախության համար մղվող պատերազմի ժամանակ գեներալ Պալոմբինի (իսպ.՝ General Palombini) գլխավորած ֆրանսիական զորքի և Ֆրանցիսկո Լոնգաի (իսպ.՝ Francisco LongaԽուան դե Մանդիզաբալի (իսպ.՝ Juan de Mendizábal) գլխավորությամբ պարտիզանական զորքերի միջև։ Պատերազմի ժամանակ ամրոցի առաջնային խնդիրը եղել է տարածքի նկատմամբ դիտակետ հանդիսանալը։

1808 թվականին ամրոցը վերականգնվել է ֆրամսիացի զինվորների կողմից։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը տեղակայված լինելով ժայռի վերնամասում, որը իրենից ներկայացնում է մեկուսացված լեռնազանգված, ունի ուղղահայաց դիրք և ամրոցը դարձնում է գրեթե անառիկ։ Ամրոց բարձրանալու համար ժայռի վրա փորվել են աստիճաններ։ Հրվանդանը, որի վրա գտնվել է ամրոցը, իշխող դիրք ունի հարթավայրի վրա, որի վրա փռված են եղել մի քանի գյուղական համայնքներ և մի փոքրիկ քաղաք։ Ամրոցի դերը եղել է պաշտպանել նրանց անվտանգությունը։ Հրվանդանի հարթավայրի հանդիպակած մասը անտառապատ է եղել։

Ժայռապատ լեռան ստորոտին դեռ պահպանվել են երկու փոքրիկ սյուններ, որոնք հավանաբար իրար են միացել կամարի շնորհիվ և ձևավորել են դարպաս, որը մուտք է հանդիսացել դեպի ամրոցի ներս։ Ամրոցի վերևում պարիսպը ձգվել է հյուսիսից հարավ։ Հարավում դեռ պահպանվել է պարսպի մի հատվածը։ Պահպանված հատվածում է գտնվում այն փոքրիկ դուռը, որը թույլատրում էր ամրոցի միջնաբերդի մեջ անցնել։ Այն ստեղժվել է ժայռը փորելու միջոցով և իրենից ներկայացնում է մի փոքրիկ միջանցք, որը կապում էր միջնաբերդի մի հատվածը մյուսին։ Աստիճանը, որը փորված էր հենց ժայռի մեջ, ուներ 36 մետր երկարություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Castillo de Poza en castillosnet.org». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]