Լոս Կարդոնես ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox plant.png
Լոս Կարդոնես ազգային պարկ
Parque Nacional Los Cardones
Los Cardones National Park 04.jpg
Տեսակազգային պարկ
ԵրկիրFlag of Argentina.svg Արգենտինա
ՎարչատարածքՍալտա
Հիմնվել էնոյեմբերի 20, 1996
Մակերես641,17 կմ²
Լոս Կարդոնես ազգային պարկը գտնվում է Արգենտինաում
Լոս Կարդոնես ազգային պարկ

Լոս Կարդոնես ազգային պարկ (իսպ.՝ Parque Nacional Los Cardones), ազգային պարկ Արգենտինայում։ Տեղակայված է Սալտա պրովինցիայի արևմուտքում, Սանտ Կառլոս և Կաչի դեպարտամենտների միջև, Արգենտինայի հյուսիսարևմտյան հատվածում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը պաշտպանում է Արգենտինայի Մոնտե էկոշրջանը[1]։ Լոս Կարդոնես ազգային պարկն ընդգրկում է 650 քառ. կմ տարածք՝ բլուրներով և խորը կիրճերով, որոնք գտնվում են 2700-ից մինչև 5000 մ բարձրության վրա։ Այն իր անունը ստացել է մացառուտներում աճող Echinopsis terscheckii տեսակի կակտուսներից։ Հայտնաբերվել են հնագույն կենդանիների մնացորդներ, ինչպես նաև դինոզավրերի ոտնահետքեր։

Պահպանված տարածքը ստեղծվել է 1996 թվականին, երբ Ազգային պարկերի վարչությունը ձեռք բերեց հող՝ մասնավոր սեփականատերերից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի մեծ մասում կլիման չոր է, որը բնութագրվում է մեծ ջերմային ամպլիտուդով (ցերեկային և գիշերային ջերմաստիճանների տարբերությունը մեծ է)[2]։ Տեղումների քանակը միջինը տարեկան 150 մմ է. ամենաշատ տեղումները լինում են նոյեմբերից մարտ ամիսներին[2]։ Ձյուն հազվադեպ է տեղում ցածրադիր վայրերում[2]։ Ձմռանը միջին ջերմատիճանը 11 °C է, իսկ ամռանը՝ 18 °C[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dellafiore, Claudia, Southern South America: Southern Argentina, stretching northward (NT0802), WWF: World Wildlife Fund, http://www.worldwildlife.org/ecoregions/nt0802, վերցված է 2017-04-12 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Parque Nacional Los Cardones» (Spanish)։ Administración de Parques Nacionales։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-16-ին։ Վերցված է հոկտեմբերի 16, 2016