Լոսվիդո (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոսվիդո
բելառուս․՝ Лосвіда
Կոորդինատներ
Երկիր Բելառուս Բելառուս
Վարչատարածքային բաժանում Վիտեբսկի մարզ Գորոդոկսկի շրջան
Հայելու բացարձակ բարձրությունը 164 մ
Երկարություն 7,08 կմ
Լայնություն 7,08 կմ
Ավազանի մակերեսը 11,42 կմ²
Ծավալը 0.082 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 25.6 կմ
Ամենամեծ խորությունը 20.2 մ
Միջին խորությունը 7.2 մ
Պարզությունը 3.6 մ
Ջրահավաքի մակերեսը 107 կմ²

Լոսվիդո (բելառուս․՝ Лосвіда), լիճ Վիտեբսկի մարզի Գորոդոկսկի շրջանում։ Գտնվում է Կորոդկայից 7 կմ հարավ՝ Բոլշոյե Լոսվիդո, Մալոյե Լոսվիդո և Բատալի գյուղերի մոտ։ Հարավային ափին կա հուշարձան, որը նվիրված է սովետական զինվորներին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազանի մակերեսը 11,42 կմ² է, ջրահավաքի մակերեսը 107 կմ², առավելագույն խորությունը 20,2 մետր է, ջրափնյա գծի երկարություն 25,6 կմ է։

Լիճը դանդաղ հոսող է։ Լոսվիդայի մեջ թափվում են Չերնիցա գետը և մի քանի առվակներ, այնտեղից սկիզբ է առնում վտակ, որը թափվում է Ցիգանովո լիճը, որը իր հերթին կապված է Խրապովլյանկա գետի հետ[1]։

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ափերը ծածկված են եղեգով, 15-150 մետր լայնությամբ։ Ֆիտոպլանկտոնն ունի 58 տեսակի մամուռ։ Լճում հանդիպում են Բելառուսի համար հազվագյուտ տեսակներ, ինչպիսինն են ծովային նայադա, փոքր նայադա և այլն։

Կենդանի աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի կենդանական պլանկտոնն ունի 34 տարատեսակ։ Կենդանական բենտոսը 68։ Ձկներից տարածված են բրամը, շիղաձուկը, մանրաձուկ, օձաձուկ, գայլաձուկ, շերեփաձուկ, յազ, մանրածածան, պերկես, գուստերա, կարմրալողաթևիկ , սպիտակաձուկ[2]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Витебск: Энциклопедический справочник / Гл. редактор И. П.Шамякин. — Мн.: БелСЭ им. П. Бровки, 1988. — 408 с. — 60 000 экз.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Блакітная кніга Беларусі. — Мн.:БелЭн, 1994.
  2. Озера Белоруссии. О. Ф. Якушко и др. — Мн.: Ураджай, 1988. — 216 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոսվիդո (լիճ)» հոդվածին։