Լոպերամիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոպերամիդ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₂₉H₃₃ClN₂O₂
Մոլային զանգված7,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար53179-11-6
PubChem3955
EINECS համար258-416-5
SMILESCN(C)C(=O)C(CCN1CCC(CC1)(C2=CC=C(C=C2)Cl)O)(C3=CC=CC=C3)C4=CC=CC=C4
ЕС258-416-5
ChEBI3818
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Լոպերամիդ, ավելի հայտնի է Իմոդիում վաճառքային անունով, դեղամիջոց[2], որը նախատեսված է փորլուծության հաճախականությունը նվազեցնելու համար[3]։ Այն հաճախ օգտագործվում է գաստրոէնտերիտների, աղիների բորբոքային հիվանդությունների և կարճ աղու համախտանիշի ժամանակ[3]։ Չի թույլատրվում կիրառել կղանքի մեջ արյան առկայության դեպքում[3]։ Դեղամիջոցն օգտագործվում է բերանային ճանապարհով[3]։

ԸՆդհանուր կողմնակի երևույթները ներառում են՝ որովայնային ցավերը, փորկապությունը, քնկոտությունը, փսխումները և բերանի չորությունը[3]։ Այն կարող է բարձրացնել տոքսիկ մեգակոլոնի առաջացման ռիսկը[3]։ Հղիության ժամանակ լոպերամիդի կիրառման անվտանգության մասին տվյալներ չկան, բայց չկան նաև վնասակար լինելու ապացույցներ[4]։ Հավանաբար անվտանգ է նաև կրծքով կերակրման ժամանակ[5]։ Այն օպիոիդ դեղամիջոց է, որը գրեթե չի ներծծվում աղիներում և նորմալ դեղաչափերվ կիրառման դեպքում չի թափանցում նաև արյուն-ուղեղային պատնեշով[6]։ Ազդեցության հիմքում ընկած է աղիների շարժունակության դանդաղացումը[3]։

Լոպերամիդը առաջին անգամ սինթեզվել է 1969 թվականին և բժկության մեջ կիրառվել է 1976-ից[7]։ Այն ներառված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ավելի արդյունավետ և անվտանգ դեղերի հատուկ ցանկում, որոնք անհրաժեշտ են առողջապահության համակարգին[8]։ Լոպերամիդը հասանելի է ոչ այնքան թանկարժեք ջեներիկների ձևով[3][9]։ Զարգացող երկրներում դեղաչափի միջին գինը տատանվում է 0,004-ից 0,040 ԱՄՆ դոլարի սահմաններում[10]։ 2016 թվականի օգոստոսի տվյալներով, ԱՄՆ-ում դեղաչափի մանրածախ վաճառքի արժեքը կազմել է 0,31 ԱՄՆ դոլար[11]։ 2016 թվականին այն ամենաշատ նշանակված դեղերի ցանկում զբաղեցրել է 256-րդ տեղը՝ նշվելով ավելի քան մեկ միլիոն դեղատոմսերում[12]։

Բժշկական կիրառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպերամիդը արդյունավետ է փորլուծության մի շարք տիպերի բուժման համար[13]։ Դրանք են՝ ոչ սպեցիֆիկ փորլուծությունը, ճանապարհորդի թույլ փորլուծությունը, գրգռված աղու համախտանիշը, աղիքի մասնահատումով պայմանավորված քրոնիկ փորլուծությունը և երկրորդային աղիքային բորբոքումներով պայմանավորված փորլուծությունը։ Այն կիրառելի է նաև իլեոստոմի արտանկման ռիսկը նվազեցնելու նպատակով։ Լոպերամիդի ոչ նպատակային կիրառման դեպքերը ներառում են քիմիոթերապիայով պայմանավորված փորլուծությունը՝ մասնավորապես իրինոտեկանի կիրառման դեպքը։

Լոպերամիդը չի թույլատրվում կիրառել որպես բուժման հիմնական դեղամիջոց արյունային փորլուծության, խոցային կոլիտի սրացման կամ բակտերիալ էնտերոկոլիտի դեպքում[14]։

Լոպերամիդը շատ հաճախ համեմատում են դիֆենօքսիլատի հետ։ Ոչ վաղ անցյալում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ լոպերամիդը ավելի էֆեկտիվ է և ունի նաև թույլ արտահայտված նյարդային կողմնակի երևույթներ[15][16][17]։

Կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպերամիդի հետ ասոցացված հիմնական կողմնակի երևույթները (օգտագործողների 1,7-5,3%-ի մոտ) ներառում են՝ գլխապտույտ (մինչև 1,4%),սրտխառնոց (0.7–3.2%), և որովայնային կծկումներ (0.5–3.0%)[18]։ Հազվադեպ հանդիպող, բայց առավել քան վտանգավոր կողմնակի երևույթները ներառում են՝ տոքսիկ մեգակոլոն, պարալիտիկ աղիքային անանցանելիություն, անոթանյարդային այտուց, անաֆիլակտիկ/ալերգիկ ռեակցիաներ, տոքսիկ վերմաշկային նեկրոլիզ, Ստեֆեն-Ջոնսոնի համախտանիշ, մուլտիֆոկալ էրիթեմա, մեզի հոսքի խանգարումներ և ջերմային հարվածներ[19]։ Լոպերամիդի գերդոզավորումով պայմանավորված հիմնական կողմնակի երևույթները ներառում են՝ քնկոտությունը, փսխումները, որովայնային ցավերը կամ այրոցները[20]։

Բարձր դոզաներով կիրառումը կարող է առաջացնել սրտային խանգարումներ, մասնավորապես առիթմիաներ[21]։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետք է խուսափել տվյալ դեղորայքով բուժումից, եթե փորլուծությունը արյունային է։ Բուժումը հակացուցված է նաև այն մարդկանց, ովքեր փորկապությունից կարող են ունենալ բացասական հետևանքներ։ Եթե կա ենթադրություն, որ փորլուծությունը կապված է այնպիսի հարուցիչների հետ, որոնք կարող են թափանցել աղիքի պատով, ինչպես օրինակ՝ Է․ Կոլի О157։H7 կամ Սալմոնելլա, ապա լոպերամիդը չպետք է կիրառել որպես բուժման հիմնական դեղամիջոց[14]։ Լոպերամիդը չի կիրառվում Կ․ դիֆիցիլեով պայմանավորված սիմպտոմատիկ վարակների դեպքում, քանի որ կարող է բարձրանալ տոքսիկ մեգակոլոնի առաջացման ռիսկը։

Լոպերամիդը պետք է զգուշությամբ կիրառել այն մարդկանց մոտ, ովքեր ունեն լյարդային անբավարարություն և իջած է առաջնային նյութափոխանակությունը[22]։ Բացի դրանից, նկարագրվել են նաև այնպիսի դեպքեր, երբ լոպերամիդ օգտագործող և ՄԻԱՎ-ով հիվանդ մարդկանց մոտ առաջացել է և՛ վիրուսային, և՛ բակտերիալ տոքսիկ մեգակոլոն։ Եթե դիտվում է փորափքանք, ապա պարտադիր կերպով դադարեցվում է լոպերամիդի կիրառումը[23]։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2 տարեկանից ցածր երեխաներին խորհուրդ չի տրվում կիրառել լոպերամիդ։ Հազվադեպ են հանդիպում այնպիսի մահացու դեպքեր, երբ պարալիտիկ աղիքային անանցանելիությունը պայմանավորված է փորափքանքով։ Դեպքերի մեծամասնությունում հայտնաբերվել են սուր դիզենտերիա, գերդոզավորում, և շատ ցածր տարիք՝ մինչև 2 տարեկան[24]։ Մինչև 12 տարեկան երեխաների կողմից լոպերամիդի կիրառման ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հիմնական անցանկալի երևույթները դիտվում են մինչև 3 տարեկանների մոտ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ լոպերամիդի կիրառումը պետք է բացառել մինչև 3 տարեկանների մոտ, ովքեր ունեն համակարգային հիվանդություններ, չափավոր ջրազրկում կամ արյունային փորլուծություն[25]։ 1990 թվականին Պակիստանում կիրառությունից հանվել են երեխաների մոտ փորլուծության դեմ օգտագործվող լոպերամիդի բոլոր դեղաձևերը[26]։

Հղիություն և կրծքով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ թագավորությունում չի թույլատրվում կիրառել լոպերամիդ հղիության ժամանակ կամ կրծքով կերակրողներին[27]։ ԱՄՆ-ում լոպերամիդին տրվել է հղիության C կարգ։ Առնետների վրա լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ այն չունի տերատոգեն ազդեցություն, բայց մարդկանց վրա բավարար փորձարկումներ դեռ չեն կատարվել[28]։ 89 կանանց հետ կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հղիության առաջին եռամսյակում անպտղության ռիսկ չկա։ Սակայն սա փոքրածավալ միակ փորձարկումն է եղել[29]։ Լոպերամիդ կարող է հայտնաբերվել նաև մայրական կաթում, այդ իսկ պատճառով կերակրող մայրերին խորհուրդ չի տրվում այն օգտագործել[23]։

Դեղերի փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպերամիդը համարվում է P-գլիկոպրոտեինի սուբստրատը, հետևաբար P-գլիկոպրոտեինի ինհիբիտոր օգտագործելու դեպքում լոպերամիդի քանակությունը կավելանա[18]։ P-գլիկոպրոտեինի ինհիբիտորներն են քվինիդինը, ռիտոնավիրը և կետոկոնազոլը[30]։ Լոպերամիդը կարող է նվազեցնել մի շարք այլ դեղերի ներծծումը։ Օրինակ՝ սաքվինավիրի խտությունը լոպերամիդի հետ կիրառելու դեպքում կարող էկրկնակի անգամ նվազել[18]։

Լոպերամիդը հակալուծային դեղամիջոց է, որը նվազեցնում է աղիների շարժունակությունը։ Այդ եղանակով, երբ այն կիրառվում է շարժունակությունը նվազեցնող այլ դեղերի հետ՝ մեծանում է փորկապության առաջացման ռիսկը։ Դրանք են՝ այլ օփիոիդները, հակահիստամինային, հակափսիխոտիկ և հակախոլիներգիկ դեղամիջոցները[31]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպերամիդի մոլեկուլի գնդաձողային մոդելը

Լոպերամիդը օփիոիդային ըկալիչների հակազդիչ է և ազդում է հաստ աղիքի մկանային հյուսակի μ-օփիոիդային ընկալիչների վրա։ Լոպերամիդը ազդում է ինչպես մորֆինը՝ իջեցնելով մկանային հյուսակի ակտիվությունն ու նվազեցնելով հաստ աղիքի պատի երկայնաձիգ և օղակաձև հարթ մկանների տոնուսը[32][33]։ Այն երկարացնում է կղանքային զանգվածների աղիներում մնալու ժամանակը և դրանով նպաստում ավելի մեծ քանակությամբ ջրի ներծծմանը։ Լոպերամիդը նվազեցնում է հաստ աղիքում զանգվածների շարժունակությունը և բերում է ստամոքս-հաստաղիքային ռեֆլեքսի առաջացման[34]։

Լոպերամիդի շրջանառությունը արյան հունում կարգավորվում է երկու եղանակով։ P-գլիկոպրոտեինի կուտակումը հաստ աղիքի պատում նվազեցնում է լոպերամիդի անցանելիությունը, ինչը հետագայում հավելյալ կերպով լյարդում առաջնային չեզոքացման հաշվին նվազում է[35][36]։ Լոպերամիդը փոխակերպվում է MPTP-նման միացության, բայց նեյրոտոքսիկ ազդեցություն չի թողնում[37]։

Արյուն-ուղեղային պատնեշ[խմբագրել | խմբագրել կոդը]

P-գլիկոպրոտեինով պայմանավորված արտահոսքը նույնպես խանգարում է շրջանառվող լոպերամիդի արդյունավետ անցումը արյուն-ուղեղային պատնեշով[38]։ Այդ ճանապարհով ծայրամասային նյարդային համակարգում միայն հակազդում է մուսկարինային ընկալիչներին և հակախոլիներգիկ կոգնիտիվ բեռնվածության սանդղակում ունի 1 բալ[39]։ P-գլիկոպրոտեինի հակազդիչների միաժամանակյա կիրառումը, ինչպես օրինակ՝ քվինիդինը, նպաստում է լոպերամիդի անցմանը արյուն-ուղեղային պատնեշով և մորֆինանման էֆեկտների առաջացմանը։ Բացահայտված է, որ Լոպերամիդը քվինիդինի հետ զուգակցելու դեպքում առաջանում է շնչառական անբավարարություն, ինչը հուշում է կենտրոնական օփիոիդային ազդեցության մասին[40]։

Նախակլինիկական հետազոտություններով ապացուցված է, որ լոպերամիդը առաջացնում է ֆիզիկական կախվածություն մասնավորապես մկների, առնետների և ռեզուս մակակների մոտ։ Հանման համախտանիշ նկատվել է լոպերամիդով երկարատև բուժում ստացող կենդանիների մոտ դեղի կիրառումը միանգամից դադարեցնելու ժամանակ[41][42]։

Երբ 1970 թվականին Միացյալ Նահանգներում ընդունվեց բժշկական կիրառումը, լոպերամիդը դիտարկվեց որպես թմրադեղ և ներառվեց վերահսկվող միացությունների II ցանկում։ 1977 թվականի հուլիսի 17-ին այն տեղափոխվեց V ցանկ, իսկ 1982 թվականի նոյեմբերի 3-ին ընդհանրապես հանվեց վերահսկվող միացությունների ցուցակից[43]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպերամիդի հիդրոքլորիդը առաջին անգամ սինթեզվել է Փոլ Ջանսենի կողմից՝ Ջանսեն Ֆարմացեվտիկա, Բերսե (Բելգիա), երբ արդեն հայտնաբերվել էին Դիֆենօքսիլատ հիդրոքլորիդը (1956) և Ֆենտանիլ ցիտրատը (1960)[44]։

Լոպերամիդի մասին առաջին կլինիկական զեկույցները հրապարակվել են 1973 թվականին Բժշկական Քիմիայի Ամսագրում[45] հեղինակներից մեկը հանդիսացող սինթեզողի հետ։ Դրա փորձնական անվանումը եղել է "R-18553"[46]։ Լոպերամիդի օքսիդը ուներ այլ հետազոտման կոդ՝ R-58425[47]։

Պլացեբոյի դեմ փորձարկումները տևել են 1972 թվականի դեկտեմբերից մինչև 1974 թվականի փետրվարը, որի արդյունքները հրապարակվել են 1977-ին Gut-ում՝ Գաստրոէնտերոլոգների Բրիտանական Ասոցիացիայի կողմից[48]։

1973 թվականին Ջանսենը սկսեց լոպերամիդը առաջ տանել Իմոդիում վաճառքային անունով։ 1976 թվականի դեկտեմբերին Իմոդիումը ընդունվեց US FDA approval-ի կողմից[49]։

1980-ական թվականներին Իմոդիումը դարձավ Միացյալ Նահանգներում ամենաշատ վաճառված հակալուծային դեղերից մեկը[50]։

1988 թվականի մարտից McNeil Pharmaceutical ընկերությունը սկսեց առանց դեղատոմսի վաճառել լոպերամիդը Իմոդիում A-D անվան տակ[51]։

1980-ականներին լոպերամիդը հասանելի դարձավ նաև կաթիլների և օշարակների ձևով։ Սկզբնական շրջանում, այն նախատեսված էր միայն երեխաների մոտ կիրառման համար, բայց 1990 թվականին Johnson & Johnson ընկերությունը կամավոր կերպով այն դուրս բերեց շրջանառությունից, քանի որ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը տեղեկացրել էին Պակիստանում դիտված պարալիտիկ աղիքի 18 դեպքերի մասին[52]։ Հետագա տարիներին (1990-1991) լոպերամիդ պարունակող դեղերը երեխաների մոտ(2-5 տարեկան) մի շարք երկրներում սահմանափակվել են[53]։

1980-ական թվականների վերջին՝ մինչև ԱՄՆ-ում պատենտի կիրառման ժամկետի լրացումը՝ 1990 թվականի հունվարի 30-ին[50] McNeil ընկերությունը սկսեց Imodium Advanced-ի արտադրությունը, որն իր մեջ միաժամանակ ներառում է լոպերամիդ և սիմետիկոն՝ փորլուծության և գազերի վերացման համար։ 1997 թվականի մարտին ընկերությունը պատենտավորեց դեղերի այդ համակցությունը[54]։ Դեղը ընդունվեց 1997 թվականի հունիսին FDA-ի կողմից՝ Imodium Multi-Symptom Relief անվամբ՝ ծամովի դեղահաբերի տեսքով[55]։

1993 թվականի նոյեմբերին Zydis տեխնոլոգիայի հիման վրա ստեղծվեց օրալ բաժանվող դեղահաբեր[56][57]։ Imodium Instant Melt-ը Johnson & Johnson ընկերության միակ լոպերամիդն է, որը հասանելի է օրալ բաժանվող դեղահաբերի տեսքով[58][59]։

2013 թվականին լոպերամիդը ներառվեց WHO Model List of Essential Medicines-ի ցանկում[60]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեներիկ տարբերակները վաճառվում են ոչ այնքան թանկ գներով[3][9]։ Զարգացող երկրներում գինը տատանվում է 0,004-0,40 ԱՄՆ$-ի սահմաններում[10]։ 2016-ի օգոստոսին ԱՄՆ-ում մանրածախ գինը մեկ դեղաչափի համար կազմում էր 0,31$: 2016-ին Իմոդիումը Մեծ Բրիտանիայում եղել է ամենաշատ վաճառված դեղերից մեկը՝ վաճառվելով 32,7 միլիոն ֆունտի սահմաններում[61]։

Բրենդային անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոպերամիդը վաճառվում է Իմոդիում անվամբ։ Կան նաև այլ վաճառքային անուններով դեղամիջոցներ[2]։

Վերաստեղծման կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ լոպերամիդը ունի սխալ կիրառման համեմատաբար ցածր ռիսկ[62]։ 2012 թվականին լոպերամիդի չարաշահման դեպքեր չեն հայտնաբերվել[63]։

2015 թվականին հրապարակվել են լոպերամիդի չափից շատ մեծ քանակությամբ կիրառման դեպքեր[64][65]։ Անվանելով նրան “աղքատ մարդու մեթադոն"՝ բժիշկները զգուշացրեցին, որ օփիոիդների կիրառման սահմանափակումը, նրանց դեղատոմսով բացթողումը, կարող է դադարեցնել օփիոդային համաճարակը այն մարդկանց մոտ, ովքեր օգտագործում են այն հաճույքի համար[66]։ FDA-ը արձագանքելով այս նախազգուշացումներին՝ դեղարտադրողներին կոչ արեց կամավոր կերպով դադարեցնել լոպերամիդի հասանելիությունը՝ ելնելով հասարակության անվտանգությունից։ Նույն կերպով սահմանափակումներ դրվեցին նաև պսևդոէֆեդրինի վրա, ինչը նշանակում էր, որ դեղը պետք է վաճառվեր միայն սահմանափակ քանակությամբ[67][68]։

2015 թվականից սկսեցին հրապարակել մի շարք դեպքեր, որոնցում խոսվում էր լոպերամիդի գերդոզավորման հետևանքով առաջացած մահացու կարդիոտոքսիկության մասին[69][70]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նալոքսեգոլը պերիֆերիկ օփիոիդային ընկալիչների հակազդիչ է, որն ընկճում է օփիոիդների պատճառով առաջացած փորկապությունը՝ առանց անելգեզիայի վրա էական ազդեցության։ Սա կարելի է համարել պերիֆերիկ օփիոիդային ագոնիստ լոպերամիդի հակաթեզը։
  • Մեթիլնալտրեքսոնը, այլ պերիֆերիկ ազդեցության օփիոիդային հակազդիչ է, նման է Նալոքսեգոլին (ցուցված է OIC նվազեցման համար, առանց անալգեզիայի վրա ազդեցության)։
  • Սիմետիկոնը լոպերամիդի հետ կիրառման դեպքում օգտագործվում է որովայնի փքվածության, դիսկոմֆորտի և չափից շատ գազերից առաջացած ցավերի ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 loperamide
  2. 2,0 2,1 Drugs.com International brands for loperamide Արխիվացված 23 Սեպտեմբեր 2015 Wayback Machine Page accessed Sept 4, 2015
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Loperamide Hydrochloride». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «Prescribing medicines in pregnancy database». Australian Government. 2014 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Loperamide use while Breastfeeding». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  6. «loperamide hydrochloride». NCI Drug Dictionary. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  7. Patrick, Graham L. (2013). An introduction to medicinal chemistry (Fifth ed.). Oxford: Oxford University Press. էջ 644. ISBN 9780199697397. {{cite book}}: External link in |ref= (օգնություն)
  8. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. 9,0 9,1 Hamilton, Richard J. (2013). Tarascon pocket pharmacopoeia (14 ed.). [Sudbury, Mass.]: Jones & Bartlett Learning. էջ 217. ISBN 9781449673611. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
  10. 10,0 10,1 «Loperamide HCL». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  11. «NADAC (National Average Drug Acquisition Cost) Loperamide». Centers for Medicare and Medicaid Services. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին. «Loperamide 2mg Capsule ... 0.33803 [USD] ... 03/23/2016»
  12. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  13. Hanauer, S. B. (Winter 2008). «The Role of Loperamide in Gastrointestinal Disorders». Reviews in Gastroenterological Disorders. 8 (1): 15–20. PMID 18477966.
  14. 14,0 14,1 «Loperamide». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  15. Miftahof, Roustem (2009). Mathematical Modeling and Simulation in Enteric Neurobiology. World Scientific. էջ 18. ISBN 9789812834812. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 28-ին.
  16. Benson, Al; Chakravarthy, A.; Hamilton, Stanley R.; և այլք:, eds. (2013). Cancers of the Colon and Rectum: A Multidisciplinary Approach to Diagnosis and Management. Demos Medical Publishing. էջ 225. ISBN 9781936287581. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  17. Zuckerman, Jane N. (2012). Principles and Practice of Travel Medicine. John Wiley & Sons. էջ 203. ISBN 9781118392089. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  18. 18,0 18,1 18,2 «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  19. «Epocrates Page Not Found». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  20. Litovitz, T; Clancy, C; Korberly, B; Temple, AR; Mann, KV (1997). «Surveillance of loperamide ingestions: an analysis of 216 poison center reports». Journal of Toxicology. Clinical Toxicology. 35 (1): 11–9. doi:10.3109/15563659709001159. PMID 9022646.
  21. «Safety Alerts for Human Medical Products - Loperamide (Imodium): Drug Safety Communication - Serious Heart Problems With High Doses From Abuse and Misuse». www.fda.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  22. «rxlist.com». 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  23. 23,0 23,1 «Drugs@FDA: FDA Approved Drug Products». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  24. «Imodium (Loperamide Hydrochloride) Capsule». DailyMed. NIH. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին.
  25. Li ST, Grossman DC, Cummings P (2007). «Loperamide therapy for acute diarrhea in children: systematic review and meta-analysis». PLOS Medicine. 4 (3): e98. doi:10.1371/journal.pmed.0040098. PMC 1831735. PMID 17388664.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  26. «E-DRUG: Chlormezanone». Essentialdrugs.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին.
  27. «Medicines information links - NHS Choices». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  28. «Drugs@FDA: FDA Approved Drug Products». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  29. Einarson, A.; և այլք: (2000). «Prospective, controlled, multicentre study of loperamide in pregnancy». Canadian Journal of Gastroenterology. 14 (3): 185–187. doi:10.1155/2000/957649. PMID 10758415.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  30. «Drug Development and Drug Interactions: Table of Substrates, Inhibitors and Inducers». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  31. «Epocrates Page Not Found». Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  32. «DrugBank: Loperamide». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  33. «Loperamide Hydrochloride Drug Information, Professional». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  34. Katzung, B. G. (2004). Basic and Clinical Pharmacology (9th ed.). ISBN 978-0-07-141092-2.[Հղում աղբյուրներին]
  35. Lemke, Thomas L.; Williams, David A. (2008). Foye's Principles of Medicinal Chemistry (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 675. ISBN 9780781768795. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  36. Dufek, Matthew B.; Knight, Beverly M.; Bridges, Arlene S.; Thakker, Dhiren R. (2013 թ․ մարտի 1). «P-glycoprotein increases portal bioavailability of loperamide in mouse by reducing first-pass intestinal metabolism». Drug Metabolism and Disposition. 41 (3): 642–650. doi:10.1124/dmd.112.049965. ISSN 1521-009X. PMID 23288866. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  37. Kalgutkar, Amit S.; Nguyen, Hang T. (2004 թ․ սեպտեմբերի 1). «Identification of an N-Methyl-4-Phenylpyridinium-Like Metabolite of the Antidiarrheal Agent Loperamide in Human Liver Microsomes: Underlying Reason(s) for the Lack of Neurotoxicity Despite the Bioactivation Event». Drug Metabolism and Disposition (անգլերեն). 32 (9): 943–952. ISSN 0090-9556. PMID 15319335. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  38. Upton, RN (2007 թ․ օգոստոս). «Cerebral uptake of drugs in humans». Clinical and Experimental Pharmacology & Physiology. 34 (8): 695–701. doi:10.1111/j.1440-1681.2007.04649.x. PMID 17600543.
  39. «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  40. Sadeque, A. J.; Wandel, C.; He, H.; Shah, S.; Wood, A. J. (2000 թ․ սեպտեմբեր). «Increased Drug Delivery to the Brain by P-glycoprotein Inhibition». Clinical Pharmacology and Therapeutics. 68 (3): 231–237. doi:10.1067/mcp.2000.109156. PMID 11014404.
  41. Yanagita, T.; Miyasato, K.; Sato, J. (1979). «Dependence Potential of Loperamide Studied in Rhesus Monkeys». NIDA Research Monograph. 27: 106–113. PMID 121326.
  42. Nakamura, H.; Ishii, K.; Yokoyama, Y.; և այլք: (1982 թ․ նոյեմբեր). «[Physical Dependence on Loperamide Hydrochloride in Mice and Rats]». Yakugaku Zasshi (Japanese). 102 (11): 1074–1085. doi:10.1248/yakushi1947.102.11_1074. PMID 6892112.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. «DEA "Orange Book" Lists of Scheduling Actions» (PDF). DEA Office of Diversion Control. U.S. Department of Justice. 2016 թ․ փետրվար. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
  44. Florey, Klaus (1991). Profiles of Drug Substances, Excipients and Related Methodology, Volume 19. Academic Press. էջ 342. ISBN 9780080861142.
  45. Stokbroekx RA, Vandenberk J, Van Heertum AH, Van Laar GM, Van der Aa MJ, Van Bever WF, Janssen PA (1973). «Synthetic Antidiarrheal Agents. 2,2-Diphenyl-4-(4'-aryl-4'-hydroxypiperidino)butyramides». Journal of Medicinal Chemistry. 16 (7): 782–786. doi:10.1021/jm00265a009. PMID 4725924.
  46. Schuermans V, Van Lommel R, Dom J, Brugmans J (1974). «Loperamide (R 18 553), a novel type of antidiarrheal agent. Part 6: Clinical pharmacology. Placebo-controlled comparison of the constipating activity and safety of loperamide, diphenoxylate and codeine in normal volunteers». Arzneimittelforschung. 24 (10): 1653–7. PMID 4611432.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  47. «Compound Report Card». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  48. P. Mainguet; R. Fiasse (1977). «Double-blind placebo-controlled study of loperamide (Imodium) in chronic diarrhoea caused by ileocolic disease or resection» (PDF). Gut. 18 (18): 575–579. doi:10.1136/gut.18.7.575. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին.
  49. «IMODIUM FDA Application No.(NDA) 017694». Food and Drug Administration. 1976. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  50. 50,0 50,1 McNeil-PPC, Inc., Plaintiff, v. L. Perrigo Company, and Perrigo Company, Defendants, 207 F. Supp. 2d 356 (E.D. Pa. June 25, 2002).
  51. «IMODIUM A-D FDA Application No.(NDA) 019487». Food and Drug Administration. 1988. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  52. «Loperamide: voluntary withdrawal of infant fomulations» (PDF). WHO Drug Information Vol. 4, No. 2, 1990. 1990: 73–74. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. «The leading international supplier of this preparation, Johnson and Johnson, has since informed WHO that having regard to the dangers inherent in improper use and overdosing, this formulation (Imodium Drops®), was voluntarily withdrawn from Pakistan in March 1990. The company has since decided not only to withdraw this preparation worldwide but also to remove all syrup formulations from countries where WHO has a programme for control of diarrhoeal diseases.» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  53. Consolidated List of Products Whose Consumption And/or Sale Have Been Banned, Withdrawn, Severely Restricted Or Not Approved by Governments, 8th Issue. United Nations. 2003. էջեր 130–131. ISBN 978-92-1-130230-1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  54. «Treatment of diarrhea and flatulence in gastrointestinal disorders US 5612054 A». 1997. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  55. «IMODIUM MULTI-SYMPTOM RELIEF FDA Application No.(NDA) 020606». Food and Drug Administration. 1997. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  56. «Scherer announces launch of another product utilizing its Zydis technology». PR Newswire Association LLC. 1993 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  57. Rathbone, Michael J.; Hadgraft, Jonathan; Roberts, Michael S. (2002). «The Zydis Oral Fast-Dissolving Dosage Form». Modified-Release Drug Delivery Technology. CRC Press. էջ 200. ISBN 9780824708696. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  58. Rajendra Awasthi; և այլք: (2013). «Fast Disintegrating Drug Delivery Systems: A Review with Special Emphasis on Fast Disintegrating Tablets». Journal of Chronotherapy and Drug Delivery. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
  59. Nayak, Amit Kumar; Manna, Kaushik (2011). «Current developments in orally disintegrating tablet technology» (PDF). Journal of Pharmaceutical Education and Research, Vol 2, Issue No. 1, June 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  60. «The Selection and Use of Essential Medicines: Report of the WHO Expert Committee, 2013 (including the 18th WHO Model List of Essential Medicines and the 4th WHO Model List of Essential Medicines for Children)» (PDF). World Health Organization. 2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. «Other medicines added were: loperamide» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  61. «A breakdown of the over-the-counter medicines market in Britain in 2016». Pharmaceutical Journal. 2017 թ․ ապրիլի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  62. Baker, DE (2007). «Loperamide: a pharmacological review». Reviews in Gastroenterological Disorders. 7 Suppl 3: S11–8. PMID 18192961.
  63. Mediators and Drugs in Gastrointestinal Motility II: Endogenous and Exogenous Agents. Springer Science & Business Media. 2012 թ․ դեկտեմբերի 6. էջեր 290–. ISBN 978-3-642-68474-6.
  64. MacDonald, R; Heiner, J; Villarreal, J; Strote, J (2015 թ․ մայիսի 2). «Loperamide dependence and abuse». BMJ Case Reports. 2015: bcr2015209705. doi:10.1136/bcr-2015-209705. PMC 4434293. PMID 25935922.
  65. Dierksen, Jennifer; Gonsoulin, Morna; Walterscheid, Jeffrey P. (2015). «Poor Manʼs Methadone». The American Journal of Forensic Medicine and Pathology. 36 (4): 268–270. doi:10.1097/PAF.0000000000000201. ISSN 0195-7910. PMID 26355852.
  66. Guarino, Ben (2016 թ․ մայիսի 4). «Abuse of diarrhea medicine you know well is alarming physicians». Washington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  67. McGinley, Laurie (2018 թ․ հունվարի 30). «FDA wants to curb abuse of Imodium, 'the poor man's methadone'». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  68. Commissioner, Office of the. «Safety Alerts for Human Medical Products - Imodium (loperamide) for Over-the-Counter Use: Drug Safety Communication - FDA Limits Packaging To Encourage Safe Use». www.fda.gov (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 2-ին.
  69. Eggleston, William; Clark, Kenneth H.; Marraffa, Jeanna M. (2016). «Loperamide Abuse Associated With Cardiac Dysrhythmia and Death». Annals of Emergency Medicine. 69 (1): 83–86. doi:10.1016/j.annemergmed.2016.03.047. ISSN 0196-0644. PMID 27140747.
  70. Mukarram, O.; Hindi, Y.; Catalasan, G.; Ward, J. (2016). «Loperamide Induced Torsades de Pointes: A Case Report and Review of the Literature». Case Reports in Medicine. 2016: 1–3. doi:10.1155/2016/4061980. ISSN 1687-9627. PMC 4775784. PMID 26989420.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոպերամիդ» հոդվածին։