Լոո դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոո դաստակերտ
Տեսակmanor?
Երկիր Էստոնիա
Քարտեզ
Քարտեզ

Լոո դաստակերտ (էստ․՝ Loo mõis, գերմ.՝ Neuenhof), ազնվականական նախկին կալվածք Էստոնիայի հյուսիսում՝ Հարյումաա նահանգի Հառկու շրջանում։ Եղել է Կոլգա դաստակերտի մի մասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոո դաստակերտի մասին առաջին անգամ հիշատակվում է 1536 թվականին[1]։ Հարյուրամյակներ շարունակ այն համարվել է մոտակա Կոլգա դաստակերտի մաս։ Այդ երկու դաստակերտների սեփականատերերն էին Ստենբոկները, ապա՝ Դելագարդիները։ Ազնվականական այդ երկու ընտանիքներին Լոո դաստակերտը պատկանել է մինչև XX դար։

Լոո դաստակերտի գլխավոր մասնաշենքը միհարկանի քարե շինություն էր, որ կառուցվել էր XVIII դարի վերջին-XIX դարի սկզբներին։ Հետագայում այդ կառույցի աջ ծայրում ավելացրել են երկհարկ քարե հատված։ Շինության փայտե հատվածի մեջտեղը՝ երեք պատուհանների չափով, երկհարկ էր։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լոո դաստակերտում կառուցվել են բնակարաններ։

Լոո դաստակերտի գլխավոր մասնաշենքն այրվել է 1981 թվականի մարտի 7-ի հրդեհի ժամանակ։

Ներկայումս Լոո դաստակերտի շինությունների մեծ մասից մնացել են միայն ավերակներ։ Պահպանվել է միայն ցանկապատի մի երկար հատված։ Պահպանվել է (2000 թվականին վերականգնվել է) նաև այգու փոքրիկ տնակը, որ գտնվում էր գլխավոր մանաշենքի դիմաց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]