Լոուրենս Դեյվիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Լոուրենս Դեյվիդ
անգլ.՝ Larry David
Larry David at the 2009 Tribeca Film Festival 2.jpg
Ծնվել էհուլիսի 2, 1947(1947-07-02)[1] (75 տարեկան)
ԾննդավայրSheepshead Bay, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՈւիլյամ Էսպեր Ստուդիա[2], Մերիլենդի համալսարան (1970)[3] և Sheepshead Bay High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունդերասան, հեռուստառեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, գրող և կինոդերասան
Ամուսին(ներ)Laurie David? և Ashley Underwood?
Երեխա(ներ)Cazzie David? և RDavidRonx?
Պարգևներ և մրցանակներ

Լոուրենս Ջին «Լարրի» Դեյվիդ (անգլ.՝ Lawrence Gene "Larry" David, հուլիսի 2, 1947(1947-07-02)[1], Sheepshead Bay, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ, կատակերգու և պրոդյուսեր։ Հայտնի է որպես «Սայնֆելդ» հեռուստասերիալի սցենարիստ և պրոդյուսեր, «Կոմեդիանտները» շոուի սցենարիստ, «Սանձի՛ր քո էնտուզիազմը» սերիալի գլխավոր դերի ստեղծող և դերակատար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդը ծնվել է Նյու Յորքի Բրուքլին բնակավայրում՝ հրեաների ընտանիքում։ Նա ավարտել է «Sheepshead Bay» միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Մերիլենդի համալսարանը՝ 1969 թվականին ստանալով պատմության բակալավրի աստիճան։ Իսկ 1970 թվականին ստացել է բիզնեսի բակալավրի աստիճան[5]։ Համալսարանն ավարտելուց հետո երեք տարով ընդգրկվել է ԱՄՆ բանակի պահեստազորի կազմում[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի մարտի 31-ին Դեյվիդը ամուսնացել է Լորի Լեոնարդի հետ։ Ամուսնության արդյունքում ունեցել են երկու աղջիկ՝ Կեզզին և Ռոմին[7]։ 2005 թվականի մայիսից Լարին և Լորին բլոգ են վարել «The Huffington Post»-ում[8][9]։ 2007 թվականի հունիսի 5-ին զույգը հայտարարել է առանձին ապրելու իրենց որոշման մասին[10]։ 2007 թվականի հուլիսի 13-ին նրանք բաժանվել են[11]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեության սկզբում Դեյվիդը պարտքերը տալու համար աշխատել է խանութի գրագիր, լիմուզինի վարորդ և հեռուստատեսության նորոգման բանվոր։ Նա ապրել է Մանհեթեն-պլազայում՝ Քեննի Քրամերի հետ, որը «Սայնֆելդ» հեռուստասերիալում նրա խաղընկերն էր[12]։ 1980-1982 թվականներին Դեյվիդը եղել է «Ուրբաթ» սերիալի, իսկ 1984-1985 թվականներին՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» թոկ-շոուի սցենարիստը[13]։

Թոք-շոույում աշխատելու ժամանակ նրան միայն մեկ անգամ է հաջողվել շոուի վերաբերյալ սկետչ ստանալ[14]։ Այնուհետև նա թողել է այդ շոուն։ «Սայնֆելդ» սերիալի երկրորդ եթերաշրջանը ստեղծելիս Դեյվիդը ոգեշնչվել է այս սյուժեով[15]։ «Սայնֆելդի» ապագա աստղերի հետ Դեյվիդը հանդիպել է իր գործունեության վաղ շրջանում. Մայքլ Ռիչարդի հետ աշխատել է «Ուրբաթ»-ում, իսկ Ջուլիա Լուի-Դրեյֆուսի հետ՝ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» [13] [14] [16][17]: Դեյվիդը նույնպես նկարահանվել է սերիալում[18]։

«Սայնֆելդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Դեյվիդը Ջերի Սայնֆելդի հետ ստեղծել է «Սայնֆելդի ժամանակագրությունը» պիլոտային թողարկումը, որը դարձել է համանուն սերիալի հիմքը[19]։ Դեյվիդը երբեմն հայտնվում է սերիալի մի քանի էպիզոդում և հնչյունավորում է Սթեյբրեներին, սակայն տիտրերում որպես դերասան նրա անունը չի նշվել[20]։ Լարրին սցենար է գրել «Սայնֆելդի» 7 եթերաշրջանների համար և վերադարձել է 1998 թվականին՝ վերջաբանը գրելու համար[21]։ Սակայն շարունակել է հնչյուանվորել Սթեյբրեների կերպարը[22]։ Սերիալի DVD տարբերակով վաճառքը Դեյվիդին բերել է 55 միլիոն դոլարի եկամուտ[23][24]։ Նա 19 անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի[25]։

«Սանձի՛ր քո էնտուզիազմը»[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի հոկտեմբերի 17-ին «HBO» կաբելային ալիքը իր եթերային ժամանակից մեկ ժամ հատկացրել է Լարրի Դեյվիդի «Սանձի՛ր քո էնտուզիազմը» ծրագրին[26]։ Սերիալը հեռարձակվել է 2000 թվականի հոկտեմբերի 15-ին։ Սերիալի յուրահատկությունն այն է, որ դերասանները, խաղալով որևէ տեսարանում, ստացել են տեսարանի միայն հակիրճ նկարագրությունը[27][19]։ Այս ծրագրում Դեյվիդի հետ նկարահանվել են նրա ընկերներ Ջեֆ Գարլին, Սյուզի Էսսմանը և Շերիլ Հայնսը։ Սերիալում հաճախ երևացել են կատակերգուներ Բոբ Այնսթայնը, Վանդա Սայքսը և Ռիչարդ Լյուիսը։ Դերասաններ Թեդ Դենսոնը և Մերի Սթինբյորգենը կատարել են իրենք իրենց դերերը[28]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-1994 թվականներ — Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Լավագույն սցենար — կատակերգական սերիալ» անվանակարգում՝ «Սայնֆելդ»
  • 1993 թվական — Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Լավագույն սցենար — կատակերգական սերիալ» անվանակարգում՝ «Սայնֆելդ»՝ «The Contest» էպիզոդ
  • Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Առանձնահատուկ կատակերգական սերիալ» անվանակարգում՝ «Սայնֆելդ»
  • 2002-2005 թվականներ — «Ոսկե գլոբուս»՝ «Լավագույն տղամարդու դեր սերիալում կամ մյուզիքլում» անվանակարգում՝ «Սանձի՛ր քո էնտուզիազմը»
  • 23-րդ համարը՝ «Լավագույն կատակերգուն» հարցումում[29]
  • 2003, 2004, 2006, 2010 թվականներ — Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ՝ «Լավագույն դերասան կատակերգական սերիալում»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Former StudentsWilliam Esper Studio.
  3. Larry David spotted at University of Maryland campus // The Baltimore SunBaltimore: 2013. — ISSN 1930-8965; 2573-2536
  4. «The comedians' comedian»։ Chortle։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2009-06-16 
  5. «Alumni Leaders»։ University of Maryland, College Park։ Արխիվացված է օրիգինալից June 15, 2007-ին։ Վերցված է 2008-04-02 
  6. «Larry David»։ NNDB։ Վերցված է 2019-05-27 
  7. «News for "Seinfeld" (1990)»։ IMDB։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-04-02 
  8. «Laurie David's Huffington Post blogger page»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2009-11-24 
  9. «Larry David's Huffington Post blogger page»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2009-11-24 
  10. Johnson Richard (2007-06-05)։ «Newly Single»։ Page Six (New York Post)։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-07-ին։ Վերցված է 2007-06-05 
  11. Finn, Natalie (2007-07-16)։ «Divorcing Larry David»։ E!։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-04-02 
  12. McShane, Larry. «The real Kramer says actor no racist: But Richards is 'paranoid,' 'very wound-up'» Archived 2020-05-08 at the Wayback Machine., Chicago Sun-Times, November 26, 2006. Accessed August 11, 2009. «The real Kramer lived for 10 years in a Hell’s Kitchen apartment across the hall from Seinfeld co-creator Larry David, and his life became the framework for Richards' quirky, bumbling Seinfeld sidekick.»
  13. 13,0 13,1 Marin, Rick (2000-07-16)։ «The Great and Wonderful Wizard of Odds»։ The New York Times։ Վերցված է 2008-04-25 
  14. 14,0 14,1 Shales, Tom (2005-11-12)։ «'SNL in the '80s': The Last Laugh On a Trying Decade»։ The Washington Post։ Վերցված է 2008-04-25 
  15. «"Seinfeld" The Revenge (1991)»։ IMDB։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-04-02 
  16. Koltnow, Barry (1997-05-30)։ «Eager Actor Finds Kramer a Bit of a Trial»։ Contra Costa Times։ Վերցված է 2008-04-02 
  17. Kolbert, Elizabeth (1993-06-03)։ «Julia Louis-Dreyfus: She Who Gives 'Seinfeld' Estrogen»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից April 6, 2008-ին։ Վերցված է 2008-04-02 
  18. «Saturday Night Live»։ TV.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-04-21 
  19. 19,0 19,1 Carter, Bill (1997-12-26)։ «Seinfeld Says It's All Over, And It's No Joke for NBC»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-06-ին։ Վերցված է 2008-04-25 
  20. «The 'real' George Costanza sues Seinfeld for $100 million»։ CNN։ 1998-10-26։ Արխիվացված է օրիգինալից June 19, 2008-ին։ Վերցված է 2008-04-25 
  21. Dancis, Bruce (2007-11-05)։ «DVD Review: 'Seinfeld: Season 9' wraps up all the hilarious nothingness»։ The Sacramento Bee։ Արխիվացված է օրիգինալից January 16, 2008-ին։ Վերցված է 2008-04-25 
  22. «Still ... seventh-season DVD shines»։ The Sacramento Bee։ 2006-11-21 
  23. «Who's the richest? Seinfeld»։ Associated Press։ 1999-01-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-01-19 
  24. «#65 Larry David - The 2009 Celebrity 100»։ Forbes։ 2009-03-06։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2009-10-05 
  25. «Larry David»։ TV.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-04-21 
  26. «Larry David (I)»։ IMDB։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-04-02 
  27. «COMEDY CLUB.(Jerry Seinfeld: a film 'Comedian,' and his influence on the 'Curb Your Enthusiasm' TV show)»։ The New Yorker։ 2002-10-28։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-02-ին։ Վերցված է 2008-04-19 
  28. «Once Upon A Time In Mexico»։ Rick McGinnis։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2008-04-22 
  29. «The comedians' comedian»։ Chortle։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-06-ին։ Վերցված է 2009-06-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]