Լոուրենս Գոուինգ
| Լոուրենս Գոուինգ | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 21, 1918[1][2][3] |
| Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մահացել է | փետրվարի 5, 1991[2][3] (72 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լեյթոն Պարկ դպրոց Մեծ Բրիտանիայում և The Downs, Malvern College Prep School? |
| Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Լիդսի համալսարան, Քամբերվելի արվեստի դպրոց, Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Դարհեմի համալսարան և Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
| Ամուսին | Julia Strachey?[4][5] և Jennifer Akam Wallis?[5] |
| Ծնողներ | հայր՝ Horace Burnett Gowing?[5][6], մայր՝ [Clara] Louisa Lawrence?[5] |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Սըր Լոուրենս Բարնետ Գոուինգ (անգլ.՝ Sir Lawrence Burnett Gowing, ապրիլի 21, 1918[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 5, 1991[2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ, գրող և ուսուցիչ, «Բրիտանական կայսրության շքանշանի» ասպետ, Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ Սկզբնապես ճանաչվելով որպես դիմանկարիչ և բնանկարիչ՝ արագորեն հայտնիություն է ձեռք բերել որպես արվեստաբան-մանկավարժ, գրող և վերջապես կուրատոր և թանգարանային հոգաբարձու։ Բնութագրվել է որպես «The Establishment» ընկերության նշանավոր անդամ[7]։ Որպես արվեստագիտության ուսանող հիմնականում ինքնուս է եղել[8]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է արևելյան Լոնդոնի Հակնի թաղամասում, կտորեղեն վաճառող Հորաս Գոուինգի և իր կնոջ՝ Լուիզի ընտանիքում․ առաջին նկարը վերնագրված էր «Mare Street, Hackney», որն առնչություն ուներ իր հայրիկի խանութի հետ[7]։ Մի շարք տարբեր դպրոցներ հաճախելուց հետո, 1938 թվականին աշխատել է Ուիլիամ Քոլդսթրիմի հետ՝ «Euston Road School» նկարիչների ընկերությունում․ Քոլդսթրիմը դառնալու էր նրա անբաժան ընկերը[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է եկել դրա դեմ[8]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1940-ական թվականներին ճանաչվել է որպես նկարիչ և ողջ կյանքի ողջ ընթացքում նրա վրձնին էին հավակնում այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսիք էին՝ Կլեմենտ Էթլինը, Էդուարդ Հալիֆաքսը, Վերոնիկա Վեդգուդը և Էդգար Դուգլաս Էդրիանը։ Միևնույն ժամանակ շարունակել է բացօթյա բնանկարչությունը, որը սովորել էր Մորիս Ֆեյլդից՝ դպրոցում։ Բլումսբերիի արվեստի քննադատ Քլայվ Բելի հովանավորյալն էր[7]։
Գոուինգը սկսել է դասավանդել 1948 թվականին, նախ որպես կերպարվեստի պրոֆեսոր Դարհեմի համալսարանի (այժմ՝ Նյուքասլի համալսարանի) Քինգս քոլեջում 1948-1958 թվականներին, այնուհետև 1958-1965 թվականներին որպես Չելսիի գեղարվեստի դպրոցի տնօրեն, 1967-1975 թվականներին Լիդսի համալսարանում որպես կերպարվեստի պրոֆեսոր, վերջապես՝ 1975-1985 թվականներին որպես Լոնդոնի համալսարանական քոլեջի Սլեյդ գեղարվեստի դպրոցի տնօրեն։ Միևնույն ժամանակ հեղինակել է մի շարք արվեստի մենագրություններ և կատալոգներ Յան Վերմեերի, Ուիլյամ Հոգարթի, Ուիլյամ Թըրների, Պոլ Սեզանի, Անրի Մատիսի և Լյուսյեն Ֆրոյդի վերաբերյալ։ Կազմակերպել է խոշոր ցուցահանդեսներ, այդ թվում՝ 1966 թվականին Ժամանակակից արվեստի թանգարանում Թըրների համար, 1966 թվականին Նյու Յորքում և 1968 թվականին Լոնդոնում Մաթիսի համար, և Սեզանի համար, որը 1988-89 թվականներին ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայից մինչև Օրսե թանգարան և Արվեստի ազգային պատկերասրահ[7]։
Գոուինգը Թեյթի պատկերասրահի, Դիմանկարների ազգային պատկերասրահի և Բրիտանական թանգարանի հոգաբարձու էր և Մեծ Բրիտանիայի Արվեստի խորհրդի անդամ։ 1978 թվականին որպես գործընկեր ընտրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, և նրա հավաքածուների պատվավոր կուրատոր է դարձել 1985 թվականին[7]։ 1980-ական թվականների մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ծառայելու որպես Քրես պրոֆեսոր Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում[7] և եղել է նաև Վաշինգտոնի Ֆիլիպսի հավաքածուի կուրատոր[8]։ Ասպետադրվելով 1982 թվականին՝ 1985 թվականին նա Ֆրանսիայում ստացել է «Order of Arts and Letters» շքանշանը[7]։
1980 թվականին Էդինբուրգի Հերիոտ Ուատ համալսարանում ստացել է պատավավոր դոկտորի կոչում[9]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բլումսբերի խմբի անդամ, գրող Ջուիլիա Ստրաչիի հետ երկարատև ընկկերությունից և ամուսնությունից հետո, 1967 թվականին ամուսնացել է Ջեննի Ուոլիսի հետ[8] և ունեցել երեք դուստր[7]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է սրտի անբավարարությունից 73 տարեկան հասակում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- 1 2 3 4 Babelio (ֆր.) — 2007.
- 1 2 3 4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1037.
- 1 2 3 4 Kindred Britain
- ↑ Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Russell, John (1991 թ․ փետրվարի 7). «Obituary: Sir Lawrence Gowing, a Painter, Writer, Curator and Teacher, 72». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- 1 2 3 4 Sorensen, Lee (ed.). «Gowing, Lawrence, Sir». Dictionary of Art Historians. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Heriot-Watt University Edinburgh: Honorary Graduates». Heriot-Watt. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Paintings in the Tate collection
- Paintings in the National Portrait Gallery
- Profile on Royal Academy of Arts Collections Արխիվացված 2016-09-21 Wayback Machine
| ||||||||||||||||
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 5 մահեր
- 1991 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի դիմանկարիչներ
- Անգլիացի արվեստաբաններ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի նկարիչներ
- Անգլիացի արվեստագետներ
- Անգլիացի մանկավարժներ
- Սրտամկանի ինֆարկտից մահացածներ
