Լոուրենս Բուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոուրենս Բուն
Դիմանկար
Ծնվել էմայիսի 15, 1969(1969-05-15) (53 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր[1]
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1974, 2020–present).svg Ֆրանսիա
ԿրթությունԼոնդոնի բիզնես դպրոց[2], Փարիզ-Նանթեր համալսարան և Փարիզի համալսարան
Գիտական աստիճանՏնտեսական գիտությունների թեկնածու[2] և գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՏնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն[3]
Զբաղեցրած պաշտոններխորհրդական, chief economist? և Minister of State for European Affairs?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[4] և Պատվո ազգային շքանշանի ասպետ
ԱնդամությունCercle des économistes?[2]
Commons-logo.svg Laurence Boone Վիքիպահեստում

Լոուրենս Բուն (անգլ.՝ Laurence Boone, մայիսի 15, 1969(1969-05-15), Բուլոն Բիյանկուր[1]), ֆրանսիացի տնտեսագետ։ 2018 թվականից բ.գ.թ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր տնտեսագետ [5].

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենս Բունի ընտանիքն իռլանդական ծագում ուներ։ Նրա հայրն ինժեներ էր։ Բունի ամուսինը պոլիտեխնիկ Քսավյե Ֆորեն էր։ Նրանք ունեին երկու երեխա։ Լոուրենս Բունը ստացել է իր մագիստրոսի կոչումները Արևմտյան Փարիզի և Ռեդինգի համալսարաններից, իսկ կիրառական էկոնոմետրիկայի դոկտորի կոչումը՝ Լոնդոնի բիզնես դպրոցից։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոուրենս Բունը 1995-1996 թվականներրին աշխատել է Մեծ Բրիտանիայի Մերիլ Լինչ ներդրումային բանկում։ 1996-1998 թվականներին եղել է անգլ.՝ CEPIIի տնտեսագետ[6]։ 2004-2011 թվականներին եղել է Ֆրանսիական անգլ.՝ Barclays Capital բանկի գործադիր տնօրեն և գլխավոր տնտեսագետ։ 2011-2014 թվականներին եղել է Մերիլ Լինչ ամերիկյան գլխավոր բանկի տնտեսագետ և գործադիր տնօրեն։ Նա դասավանդել է Պոլիտեխնիկական դպրոցում [Ն 1], ԷՆՍԱԵ, Ավագ դպրոցում և Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների։ 2014 թվականի հուլիսին Լոուրենս Բունը նշանակվել է Ելիսեյան պալատի ֆինանսական և տնտեսական խորհրդական[7]։ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Բունի պաշտոնը կոչվեց բազմակողմ և եվրոպական տնտեսական և ֆինանսական հարցերով հատուկ խորհրդական։ Բունը մասնակցել է 2015 թվականին Բիլդերբերգի կոնֆերանսին[8]։ 2021 թվականի հունիսին Բունը նաև նշանակվել է Համաշխարհային բանկ արժույթի միջազգային հիմնադրամի (HLAG) Կայուն և ներառական վերականգնման և աճի բարձր մակարդակի խորհրդատվական խմբում, որի համանախագահներն են Մարի Պանգեստուն, Ջեյլա Փազարբասիօղլուն և Նիկոլաս Սթերնը[9]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պոլիտեխնիկական դպրոցը (ֆր.՝ École Polytechnique ) ինժեներների պատրաստման բարձրագույն դպրոց է, որը հիմնադրվել է ֆրանսիացի գիտնականներ Գասպար Մոնժի և Լազար Կարնոյի կողմից 1794 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]