Լոշտակ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոշտակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Դդմազգիներ
Ցեղ Լոշտակ
Լատիներեն անվանում
Չի նշված միջազգային լատիներեն անվանումը:
Դուք կարող եք օգնել նախագծին,
հոդվածի տեքստում՝ taxobox կաղապարում
ավելացնելով latin=անվանումը


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Լոշտակ սովորական, դդմազգիների ընտանիքի բույս: Բազմամյա խոտաբույս է, մոլախոտ, մագլցող ցողուններով, 2 - 3 մետր բարձրությամբ: Արմատը մսալի է, հաստ, դառնահամ: Ծաղկում է ամռանը, մեծ մասամբ գետահովիտներում, թփուտներում, աղբուտներում:

Բուժական նպատակով օգտագործվում է բույսի արմատը, ընդ որում, թարմ վիճակում, քանի որ չոր վիճակում արմատի բուժիչ հատկությունները նվազում են: Այն հավաքում են գարնան կամ աշնան ամիսներին, մաքուր լվանում, կլորաձև կտրատում և օգտագործում: Չորացնելու դեպքում հարկավոր է շարել թելին և չորացնել կախված վիճակում` հով, քամահարվող, ստվերոտ տեղում:

Քիմիական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է բրիոռեգին կոչվող խեժը, որն աչքի է ընկնում լուծողական ուժեղ ազդեցությամբ, ինչպես նաև դաբաղող նյութեր, գլիկոզիդներ, ֆիտոնցիդներ, եթերայուղեր:

Բուժական ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոշտակի թփերը
Լոշտակի ծաղիկները
Լոշտակի պտուղները

Հայտնի են լոշտակի արմատի ամոքիչ, լուծողական, միզամուղ, արյունահոսությունը դադարեցնող, հակաբորբոքային, հյուսվածքների վերականգնումն արագացնող հատկությունները: Այս առումով այն լայն կիրառում է գտել ջղացավերի, փորկապությամբ ընթացող կոլիտների, ստամոքսի խոցերի, միզակապությունների, մաշկի էկզեմաների, չիբանների, թեփոտության, առատ դաշտանի, ռևմատիզմի դեպքում: Արմատի եփուկը լավացնում է նաև ախորճակը և բարերար ազդեցություն թողնում ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների վրա, քանի որ առաջացնում է ստամոքսի հյութազատիչ և շարժողական գործառնությունների դրդում: Բույսը ունի նաև որոշակիորեն արտահայտված հակաուռուցքային ազդեցություն:

Կիրառման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարմ բույսը արմատից կտրել և քսել մարմնի ցավոտ մասին «նստանյարդի և հոդերի բորբոքումներ»: Թարմ հյութը քամելուց հետո քսել մաշկին, որը վերացնում է թարախային բշտերը և թարմացնում մաշկը: Հյութը ճաշի գդալով օգտագործվում է նաև փորկապության դեպքում, ինչպես նաև ծառայում է որպես արյունահոսությունը դադարեցնող միջոց:

Փոշի արմատից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանել արմատի կեղևը, մանր կտրատել և չորացնել արևի տակ, որից հետո աղալ ինչպես սուրճը: Սա օգտակար է ինչպես ուռուցքների, այնպես էլ բրոնխիալ ասթմայի դեպքում:

Ջրաթուրմ արմատափոշուց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կես գդալ արմատափոշին երկու ժամ թրմել երկու բաժակ եռման ջրում և խմել քսան օր, օրական երեք անգամ, ուտելուց հետո:

Ոգեթուրմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ մաս արմատափոշին խառնել երեսուն մաս յոթանասուն աստիճան սպիրտի հետ: Թողնել երեք օր` հաճախակի խառնելով այն: Այնուհետև քամել թանզիֆով: Խմել ջրով, քսան կաթիլ, օրական երեք անգամ, ուտելուց հետո:

Քսուք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ թեյի գդալ արմատափոշին խառնել հարյուր գրամ արևածաղկի յուղին, ստացված խառնուրդով տրորել մարմնի ցավոտ մասը «հոդացավ»:

ՈԻշադրություն: Քանի որ կա ալերգիայի վտանգ, հետևաբար չքսել մաշկի մեծ մակերեսի վրա:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Ղուկասյան, «Բուժում դեղաբույսերով»: Երևան, «Նարեկացի» հրատարակչություն, 1992 թվական, էջ 45