Լոնտոնի Միլենիում հետիոտն կամուրջը
![]() |
Հոդվածը Հայերեն Վիքիպեդիայի Արևմտահայերեն բաժնից է։ ֍ Յօդուածը Հայերէն Ուիքիփետիայի Արեւմտահայերէն բաժինէն է։ |
Միլենիում կամուրջ (անգլ.՝ London Millennium Footbridge), Լոնտոնի մէջ Թեմզա գետի վրայ հետիոտն երթեւեկութեան համար նախատեսուած կամուրջ է։ Սկսած է կառուցուիլ 1998ին, բացումը կատարուած է 2000-ին, 10 Յունիսին։ Երկայնքը 370 մեթր է, լայնքը՝ 4 մեթր[1]։
Բովանդակություն
Անուանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կամուրջին անուանումը անգլերէնէն թարգմանաբար կը նշանակէ Հազարամեակի կամուրջ, քանի որ այս շինութեան կառուցումը կապուած էր երրորդ հազարամեակ մուտք գործելուն հետ:[2]։
Պատմութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցումը կը սկսի 1998-ի վերջը։ Հիմնական աշխատանքները կը սկսին 28 Ապրիլի, 1999-ին։ Կամուրջին շինարարութեան համար կը ծախսուի 18,2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Բացման օրը կամուրջին վրայէն անցած է 90.000 հոգի:
Կառուցումէն առաջ նախապէս Թեմզայի երկու ափերուն՝ այն տեղերը, որոնք կը նախատեսուէին շինարարութեան համար, հնագիտարական պեղումներու կ'ենթարկուին[2]։
Հարեւան տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հազարամեակի կամուրջին Թեմզայի հիւսիսային ափին առջեւը կը յայտնուի Ս. Պետրոսի տաճարի գմբէթը, ինչպէս նաեւ անոր հարաւային ճակատամասը։ Իսկ հարաւային ափին առջեւը նկատելի է Թեմզայի ափին տեղաւորուած «Տէյթ Մոտըրն» պատկերասրահը, իսկ անկէ ձախ՝ շէյքսպիրեան «Կլոպիւս» թատրոնը վերականգնած ձեւով[2]։
Ֆիլմաշխարհի մէջ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Միլենիում» կամուրջը առկայ է «Հերի Փոթըրը եւ Խառնածին արքայազնը» ֆիլմին սկզբը։ Ըստ նիւթին՝ Մահուան խժռողները (սեւ կախարդներու խումբ) կը թռչին Լոնտոնի վրայէն, եւ երբ անոնք կ'անցնին կամուրջին վրայէն, անիկա կը քանդուի եւ կը թափի Թեմզային մէջ, որու մասին կը գրուի թերթերուն մէջ։ Բայց այս դրուագը չի համապատասխաներ վէպին ժամանակային սահմաններուն. Հերի Փոթըրը եւ Խառնածին արքայազնը վէպում իրադարձութիւնները կը կատարուին 1996-ին, իսկ կամուրջը կառուցուած է 2000-ին։
- Կամուրջը կարելի է տեսնել մէկ այլ անգլիական ֆիլմի մէջ՝ «Իրական սէր»։
- Կամուրջին կարելի է հանդիպիլ նաեւ «Թայմլէս։ Սուտակէ գիրքը» ֆիլմին մէջ։
- «Սեւ հայելի» յաջորդական ֆիլմաշարքին առաջին մասին մէջ կ'երեւի Միլենիում կամուրջը։
Ծանօթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ en.structurae.de
- ↑ 2,0 2,1 2,2 Мост Миллениум ::: Millenium Bridge // london-bridges.info.