Լոնդոնյան արձանագրություն
Լոնդոնի արձանագրություն | |
---|---|
London Protocol | |
Պայմանագրի տիպ | արձանագրություն |
Ստորագրվել է — վայր |
փետրվարի 3, 1830 Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Կողմեր | Մեծ Բրիտանիա, Ռուսական կայսրություն, Ֆրանսիա, Հունաստանի թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Լոնդոնյան արձանագրություն (անգլ.՝ London Protocol), արձանագրություն, որը ստորագրվել է 1830 թվականի փետրվարի 3-ին Եվրոպայի «մեծ տերությունների»՝ Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի և Ռուսական կայսրության կողմից։
Լոնդոնի արձանագրությունը համարվում էր 1829 թվականին ստորագրված ռուս-թուրքական Ադրիանապոլսի պայմանագրի տրամաբանական շարունակությունը։ Լոնդոնի արձանագրության համաձայն «մեծ տերությունները» ճանաչում էին Հունաստանի թագավորության անկախությունը Օսմանյան կայսրությունից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում Հունաստանի անկախացման գործընթացը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Եվրոպայի «մեծ տերությունները»՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան սկսեցին հանդես գալ Հունաստանի պաշտպանությամբ։ Չնայած այս ամենի՝ Բրիտանական կայսրությունը փորձում էր զերծ մնալ ուղղափառ հույների և ռուսների հետ մերձեցումից և առաջին հերթին հետապնդում էր իր քաղաքական շահերը։
Սևծովյան նեղուցները և Կոստանդնուպոլիսը շարունակում էին մնալ բրիտանական ուշադրության կենտրոնում։ Թուրք-ռուսական երկարատև բանակցություններից հետո 1829 թվականի սեպտեմբերի 2-ին կնքվում է Ադրիանապոլսի պայմանագիրը, որով ամրապնդեց Ռուսաստանի տնտեսական-քաղաքական դիրքը Բալկանյան թերակղզում, Սև ծովի ու նեղուցների վրա։ Ադրիանապոլսի պայմանագրով եվրոպական գերտերություններից մեկը՝ Ռուսական կայսրությունը, փաստացիորեն ճանաչեց Հունաստանի անկախ թագավորության անկախությունը։ Լոնդոնյան արձանագրությունը ստորագրվել է 1830 թվականի փետրվարի 3-ին՝ մի կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, մյուս կողմից՝ Հունաստանի միջև։
Ըստ Լոնդոնի արձանագրության՝ Թուրքիայի ենթակայության տակ շարունակում էին մնալ Եգեյան ծովի հունաբնակ կղզիների մեծ մասը (այդ թվում և Կրետեն, Հռոդոսը և Լեսբոսը)[2]։ Հունաստանի անկախ թագավորության բնակչությունը կազմում էր 800 հազար մարդ։ Այս թվի առնվազն մեկ քառորդը կազմում էին ալբանացիները և գնչուները։ Առնվազն երեք միլիոն հույներ ապաստանեցին Հունաստանի սահմաններից դուրս։ 1832 թվականին Հունաստանը հռչակվեց սահմանադրական միապետություն։ Հունաստանի առաջին կառավարիչ նշանակվեց բավարացի ազնվական Օտտոն։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|