Լոնդոնի ահաբեկչական գործողություն (2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոնդոնի ահաբեկչական գործողություն
2017 Westminster attack
Կատարված ահաբեկչության վայրը
Տեսակհարձակում սառը զենքով և տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղադրանքՎեստմինստերյան կամուրջ[1], Պառլամենտի հրապարակ և Վեստմինստերյան պալատ
Գրոհի նպատակԽաղաղ բնակչություն
Տարեթիվմարտի 22, 2017
Զենքդանակ և Hyundai Tucson?
Զոհվածներ6 մարդ[2]
Վիրավորներ49[3]
Ահաբեկիչների քանակ1
 2017 Westminster attack Վիքիպահեստում

Ահաբեկչական գործողություն Լոնդոնում, տեղի է ունեցել 2017 թվականի մարտի 22-ին Վեստմինստերյան կամուրջի վրա, բրիտանական պառլամենտի շենքի հարևանությամբ։ Զոհվել է հինգ մարդ, որոնցից մեկը՝ հարձակվողը[4][5][6][7]։

Ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մարտի 22-ին, մոտավորապես 14:40-ին Լոնդոնի Վեստմինստերյան կամրջի վրա մոխրագույն Hyundai Tucson ավտոմեքենան[8] խրվել է մարդկանց մոտավորապես տասը հոգանոց խմբի մեջ և կանգ է առել պառլամենտի շենքի մոտ՝ հարվածելով ճաղավանդակին։ Ավտոմեքենայում գտնվող սև շորերով տղամարդը դանակահարել է ավտոմեքենային մոտեցած ոստիկանին, ինչից հետո երկու քաղաքացիական ոստիկան մի քանի անգամ կրակելով գնդակահարել են տղամարդուն[9][10]։ Ոստիկանությունը միջադեպը ահաբեկչական հարձակում է որակել[11]։

Պատասխան գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջադեպից անմիջապես հետո ժամանել է հավելյալ զինված ոստիկանություն։ Օդային բժշկակական շտապ օգնությունը և վթարային ծառայությունները փորձել են վերակենդանացնել հարձակվողին։ Վիրավորված անձինք տեղափոխվել են Սուրբ Թոմասի եկեղեցի, որը գտնվում է Վեստմինստերյան կամրջից մոտավորապես 200 մետր հարավ։ Պատգամավոր Թոբիաս Էլվուդը փորձել է վերակենդանացնել և կանգնեցնել վիրավոր ոստիկանների արյունահոսությունը։ Պառլամենտը դադարեցրել է իր աշխատանքը, և անվտանգությունից ելնելով պատգամավորները փակվել են քննարկման պալատի դահլիճում։ Պառլամենտի մյուս աշխատակիցներին խորհուրդ է տրվել մնալ իրենց սենյակներում։ Ավելի ուշ նրանք տարհանվել են Վեստմինստերյան աբբայություն[12]։ Պառլամենտի նախագահ Թերեզա Մեյը տարհանվել է Դաունինգ սթրիթ 10[12]"։ Անվտանգությունից ելնելով Լոնդոնի մետրոպոլիտենի Վեստմինստերյան կայարանը փակվել է, իսկ տարածքով անցնող ավտոբուսների երթուղիները փոխվել են։ Հարձակումից անմիջապես հետո փակվել է Վոսհոլ կամրջի և առափնյակի միջև ընկած Թեմզայի հատվածը[9][10]։ Լոնդոնի աչքը նույնպես փակվել է[12]։ Ոստիկանությունը խնդրել է հանրությանը խուսափել Պառլամենտի հրապարակ, Ուայթոլ, Վեստմինստերյան և Լամբետ կամուրջներ, Վիկտորիա փողոցը մինչև Բրոդվեյի խաչմերուկ և Վիկտորիայի առափնյակ այցելելուց։ Շուտով կայանալու է Բրիտանիայի կառավարության արտակարգ իրավիճակների կաբինետի բրիֆինգը (անգլ.՝ Cabinet Office Briefing Room (COBRA) )[6][12][13][14][15]։

Ոստիկանական ծառայության կոմիսարի պաշտոնակատար Քրեյգ Մաքքին միջադեպի ականատեսն է եղել, և այդ պատճառով հանրային հայտարարություններ անելուց հեռացվել է[12]։

Լոնդոնի շտապ օգնության ծառայությունը հայտարարել է, որ ահաբեկչական գործողությունից հետո, անմիջապես Վեստմինստերյան կամրջի վրա բուժօգնություն են ստացել մոտ տասը մարդ[12]։

Զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհերը ըստ ազգության
Ազգություն Մահեր Վիրավորներ
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 4 անհայտ
Հարավային Կորեա Հարավային Կորեա 0 5[16]
Ֆրանսիա Ֆրանսիա 0 3[17]
Ռումինիա Ռումինիա 0 2[16]
Իտալիա Իտալիա 0 1[18]
Ավստրալիա Ավստրալիա 0 1[19]
Անհայտ 1 29

Ահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է հինգ անձ[15]։ Վիրավորված կանանցից մեկը մահացել է Սուրբ Թոմասի հիվանդանոցում, ինչը հաստատել է հիվանդանոցի բժիշկը[20]։ Մեկ այլ կին, հավանաբար փրկվելու համար կամրջից նետվել է Թեմզա։ Նրան փրկել են, թեև նա ստացել է բազմաթիվ վնասվածքեր[12] Մի քանի մարդ վիրավորվել է[6]։ Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազենևը հայտարարել է, թե հարձակման ենթարկվածների թվում Կոնկարնոյից ժամանած ֆրանսիացի ուսանողների խումբ է եղել[12][21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gunshots outside Parliament – several injuredSky News, 2017.
  2. Ötre emelkedett a londoni terrortámadás áldozatainak száma (հունգ.) — 2017.
  3. http://yle.fi/uutiset/3-9527561
  4. «Parliament shooting: Woman dies in Westminster attack». BBC News. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  5. «'Terror' attack near U.K. Parliament: What we know». USA Today. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 Boyle, Danny (2017 թ․ մարտի 22). «Parliament shooting: Terror attack on Westminster as knifeman ploughs into pedestrians, stabs officer before being shot by police». The Telegraph. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  7. «Westminster is in lockdown and Parliament suspended after 'terror' attack». Sky News. London, UK. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  8. «London attack - latest updates». BBC.com. BBC News. 2007 թ․ մարտի 22. Վերցված է 2007 թ․ մարտի 22-ին.
  9. 9,0 9,1 «Reports of shots outside UK Parliament». BBC News. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  10. 10,0 10,1 Sparrow, Andrew. «Parliament attack: man shot after police officer stabbed at House of Commons». The Guardian. ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  11. Стали известны детали теракта у британского парламента
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 «London attack - latest updates». BBC News. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  13. Castle, Stephen. «Shooting Reported Outside U.K. Parliament». The New York Times. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  14. Murphy, Brian. «British Parliament on lockdown after shooting incident outside». The Washington Post. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  15. 15,0 15,1 Melville, Toby; James, William (2017 թ․ մարտի 22). «Two dead, others injured in UK parliament 'terrorist incident'». reuters.com. London. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  16. 16,0 16,1 lefigaro.fr. «EN DIRECT - Attaque terroriste à Londres : au moins 3 morts et 20 blessés».
  17. «Attentat à Londres : des lycéens Français blessés, un assaillant neutralisé au Parlement». Capital.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  18. Altri articoli dalla categoria ». «Giovane bolognese lievemente ferita nell'attentato di Londra - Repubblica.it». Bologna.repubblica.it. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  19. «Australian injured in London attack». Guardian. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  20. «Parliament shooting: Woman dies in Westminster attack». BBC News. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.
  21. «Attaque à Londres : des élèves français blessés, selon Bernard Cazeneuve». LesEcho.fr. Paris. 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2017 թ․ մարտի 22-ին.