Լոկհարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Լոկհարտ
անգլ.՝ Lockhart
Caldwell County Courthouse Lockhart.JPG
Կոորդինատներ: 29°52′54.8″ հս․ լ. 97°40′34.0″ ամ. ե. / 29.881889° հս․. լ. 97.676111° ավ. ե. / 29.881889; 97.676111
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՆահանգՏեխաս
ՇրջանՔոլդուել շրջան (Տեխաս)
ՔաղաքապետԼյու Ուայթ
Հիմնադրված է19-րդ դար թ.
Մակերես40,496996 կմ²
ԲԾՄ157±1 մետր
Խոսվող լեզուներանգլերեն
Բնակչություն38 066 մարդ (2010)
Ժամային գոտիUTC-6, ամառը UTC-5
Հեռախոսային կոդ512
Փոստային ինդեքս78644
Փոստային ինդեքսներ78644
FIPS48-43240
Պաշտոնական կայքlockhart-tx.org
##Լոկհարտ (ԱՄՆ)
Red pog.png
##Լոկհարտ (Տեխաս)
Red pog.png

Լոկհարտ (անգլ.՝ Lockhart), քաղաք ԱՄՆ-ի հարավային մասում, Տեխաս նահանգում: Գտնվում է Քոլդուել շրջանում: Լոկհարտը շրջկենտրոն քաղաք է:

Լոկհարտ քաղաքը և Քորդուել շրջանը մտնում են Մեծ Օսթին մետրոպոլիտենյան ստանդարտ տարածքի մեջ: Բնակչությունը կազմում է 38066 մարդ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը անվանվել է ի պատիվ Բըրդ Լոկհարտի, ով երկրաբան Գրին Դեյվիթի օգնականն էր: Լոկհարտը դարձավ տեխասցիների հաղթանակի վայրը ընդդեմ կոմանչների` 1840 թվականին Պլամ Կրիկի ճակատամարտում[2]: Սկզբնական շրջանում քաղաքը կոչվել է Պլամ Կրիկ:

Լոկհարտի տնտեսական զարգացումը սկսվեց 19–րդ դարում, երբ քաղաք մուտք գործեց երկաթուղին: Քաղաքը դարձել էր ԱՄՆ-ի բամբակ արդյունահանող կարևորագույն շրջաններից մեկը: Քաղաքը սկսեց լցվել էմիգրանտներով:

Քաղաքում է գտնվում Տեխաս նահանգի ամենահին գործող հանրային գրադարանը` Dr. Eugene Clark Library-ն:

2016 թվականի հուլիսի 30-ին Լոկհարտի մոտ դժբախտ պատահարի արդյունքում զոհվեց 16 մարդ:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոկհարտը գտնվում է Տեխասի կենտրոնական հատվածում, Օստինից 48 կիլոմետր դեպի հարավ` ամերիկյան 183-րդ ավտոմայրուղու վրա: Քաղաքից 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Սան Անտոնիոն, իսկ 251 կիլոմետր հեռավորության վրա` Հյուսթոնը:

Քաղաքը ունի 40,4 կմ², որից 40,3 կմ² ցամաքային տարածք է, իսկ 0,1 կմ²` ջրային[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]