Լոխ Նեյ
![]() | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Արևմտյան Եվրոպա | |
Երկիր | ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Հյուսիսային Իռլանդիա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 16 մ | |
Ավազանի մակերեսը | 396 կմ² | |
Ծավալը | 3,528 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 31 մ | |
Միջին խորությունը | 9 մ | |
Ջրահավաքի մակերեսը | 4550 կմ² | |
![]() ![]() | ||
![]() |
Լոխ Նեյ (իռլանդերեն՝ Loch nEathach [ɫ̪ɔx ˈn̠ʲahax], անգլ.՝ Lough Neagh [ˌlɒx ˈneɪ]), քաղցրահամ լիճ Հյուսիսային Իռլանդիայում։ Լճի մակերեսը կազմում է 396 կմ²։ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Իռլանդիա կղզու խոշորագույն լիճն է։ Լիճը մոտավորապես ունի 30 կմ երկարություն և 15 կմ լայնություն։ Լոխ Նեյ լիճը գտնվում է Բելֆաստից 30 կմ դեպի արևմուտք։ Լիճը շատ խորը չէ, մասնավորապես առափնյա շրջաններում, միջին խորությունը կազմում է մոտ 9 մ, առավելագույն խորությունը՝ մոտ 31 մ։
Լճում տարածված են այնպիսի ձկնատեսակներ, ինչպիսիք են կարմրախայտը և օձաձուկը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունենալով 392 կմ² մակերես, լիճը համարվում է Բրիտանական կղզիների ամենախոշոր լիճը, և մտնում է Եվրոպայի 40 խոշոր լճերի թվի մեջ։ Գտնվում է Բելֆաստից 30 կմ (20 մղոն) հեռավորության վրա։
Հիդրոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջրհավաքի մակերեսը կազմում է 4550 կմ², որից 9 %-ը գտնվում է Իռլանդիայի տարածքում, իսկ 91 %-ը՝ Հյուսիսային Իռլանդիայի տարածքում։ Ընդհանուր առմամբ Հյուսիսային Իռլանդիայի ցամաքային տարածքի 43 %-ը պատկանում է լճի ջրհավաքի մակերեսին։ Լիճը հյուսիսում Բանն գետով հոսք ունի դեպի Ատլանտյան օվկիանոս։
Չնայած, որ Լոխ Նեյ լիճն օգտագործվում է ռեկրեացիոն և կոմերցիոն նպատակներով, քամոտ եղանակին այն կարող է մրրկածուփ լինել։ Բացի այդ, լիճն օգտագործվում է որպես խմելու ջրի աղբյուր։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանման մեջ հանդիպող Լոխ բառը շատ տարածված է Շոտլանդիայի, Իռլանդիայի, Ուելսի աշխարհագրական անուններում։ Այն կելտերեն նշանակում է «լիճ»[1]։
Հին իռլանդական առասպելը պատմում է այն մասին, թե ինչպես է գոյացել լիճը։ Հայտնի իռլանդացի հերոս Ֆին Մակ Կումալը վերցրեց մի բուռ հող և նետեց այն Շոտլանդիա, բայց հողն ընկել է Իռլանդական ծով, այսպես առաջացել է Մեն կղզին։ Իսկ այն վայրն, որտեղից Ֆինը վերցրել է հողը, լիճ է գոյացել, որն այժմ հայտնի է Լոխ Նեյ անվանումով։
Քաղաքներ և գյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լճի մոտակայքում գտնվող քաղաքներն ու գյուղերն են՝ Քրեյգավոն, Անտրիմ, Կրումլին, Ռանդալսթաուն, Լուրգան և Մարաֆելթ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոխ Նեյ լիճը Շեյն ամրոցի մոտ, Անտրիմ կոմսություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.discoverloughneagh.com (անգլ.)
- http://www.loughneaghrescue.co.uk (անգլ.)
- http://www.loughneaghboats.org (անգլ.)
|