Լոլեկը և Բոլեկը
Լոլեկը և Բոլեկը | |
---|---|
![]() | |
Տեսակ | հեռուստասերիալ |
Ժանր | բադի մուվի |
Ստեղծող | Władysław Nehrebecki |
Երաժշտություն | Tadeusz Kocyba |
Երկիր |
![]() |
Հեռուստաալիք | Telewizja Polska, Nick Jr. և Nicktoons |
Եթերաշրջաններ | 10 |
Սերիաների քանակ | 152 |
Ռեժիսոր | Władysław Nehrebecki |
Օպերատոր | Mieczyslaw Poznanski |
Սցենարիստ | Լեժեկ Միխ |
Ընկերություն | Studio Filmów Rysunkowych |
Էկրաններին է |
1986-ը |
Լոլեկը և Բոլեկը համանուն անվամբ հեռուստատեսային կոմեդիկ սերիալի լեհ մուլտֆիլմի հերոսներ են: Այն մասամբ ստեղծել է Ալֆրեդ Լեդվիգը մինչև Վլադշավ Նեհրեբեցկիի և Լեսզեկ Լորեկի կողմից վերաանվանվել է: Սերիալը երկու եղբայրների և նրանց ուրախ (իսկ երբեմն անմիտ), արկածների մասին է, որոնք շատ ժամանակ են անցկացնում դրսում:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպարները առաջին անգամ հայտնվել են անիմացիոն Ֆիլմում 1962 թվականին: Նրանց անունները Բոլեսլավ և Կարոլ է: Անգլերեն լեզվով մուլտֆիլմը տարածվել է որպես Բենի և Լենի կամ Ջիմ և Ջամ: Որոշ դրվագներ ցուցադրվել են Նիքելոդենս Փինվիլի մանկական հեռուստաալիքում: 1973 թվականին իգական լսարանի խնդրանքով ֆիլմի հեղինակները ավելացրել են Տոլա անունով փոքրիկ աղջկա, ով ապրում է անտառում և դիմավորում է Լոլեկին և Բոլեկին: Տոլան հայտնվել է 30-րդ սերիայում:
Վարդագույն Պանտերա թատերական մուլտֆիլմի նման, շատ սերիաներ երկխոսություն չունեն: Բացառությամբ 1980-ական թվականների լիամետրաժ ֆիլմերի և սերիալների, որտեղ գլխավոր հերոսների ձայները ստեղծվել են Բոլեկ- Եվա Զլոտովսկայի, Իլոնա Կուսմերսկայի. Լոլեկ- Դանուտ Մանցեվիզի, Դանուտա Պրզեցմուցկայի կողմից:
Լեհաստանի ժողովրդական հանրապետության ժամանակ Լոլեկի ու Բոլեկի կերպարներով արտադրվել են մեծ քանակությամբ խաղալիքներ, ֆիլմեր, որոնք կարելի է տեսնել Դոբրանոկի թանգարանում: Այժմ նրանք միացվել են համակարգչային ծրագրերին, գրքերի և խաղերի ընդհանուր պատկերի գունավորումով:
Բոլոր լեհական մուլտֆիլմերի մեջ Լոլեկը և Բոլեկը զբաղեցնում են առաջին տեղը: Սերիալը հայտնի է շատ երկրներում, դա այն սակավաթիվ անիմացիոն ֆիլմերից է, որը 1979 թվականին՝ հեղափոխությունից հետո հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը:
2011 թվականին Լոլեկի և Բոլեկի հուշարձանը տեղադրվել է Բելսկո Բլայա քաղաքում[1]:
Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեհական Բոլեկ և Լոլեկ մուլտֆիլմի իրավապաշտպանները 2006 թվականին դատական հայց են ներկայացրել, որպեսզի քննվի գերմանացի համասեռամոլների կողմից Բոլեկի և Լոլեկի նկարների օգտագործման հարցը, ովքեր ցանկանում էին ներգրավել գերմանական սեռային փոքրամասնությանը Վարշավայի շքերթին:
Իրավապաշտպաններ Ալֆրեդ Լեդվիգը, Վլասիսլավ Նեհրեբեցկին, և Լեշեկ Իորիկը հայտարարեցին, որ նրանք Բոլեկ և Լոլեկ մուլտֆիլմի հերոսների նկարները անօրինական օգտագործել են Siegesäule գերմանական ամսագրի շապիկի համար: Կերպարները փոխվել են, և Բոլեկը վերածվել է կնոջ:
Դատական գործողությունները տևել է երկու տարի և տեղի է ունեցել Բեռլինում: Ամսագրի տերերի պաշտպանության գլխավոր գիծը եղել է այն փաստը, որ 2005 թվականին Վարշավայի նախահագ Լեխ Կաչինսկին արգելել է կազմակերպության շքերթը` դրսևորելով անհավասար վերաբերմունք ազգային փոքրամասնությունների հանդեպ: Սակայն այդ փաստարկը դատարանի կողմից չի ընդունվել, քանի որ վեճի առարկա եղել է հեղինակային իրավունքների խախտումը, ոչ թե անարդար վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների դեմ: Չնայած այն հանգամանքին, որ հայցը երկարաձգվել է, այն փակվել էր համաձայնագրով: Գերմանական Siegesäule ամսագիրը պարտավոր էր վճարել 4000 եվրո փոխհատուցում, ինչպես նաև ներողություն խնդրել` հրապարակելով այն իր պաշտոնական էջերում:
Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բոլեկ (դերում Եվա Զլոտովսկա և Իլոնա Կուսմերսկա)՝ Լոլեկի ավագ եղբայրը
- Լոլեկ (դերում Դանուտ Մանցեվիզ և Դանուտա Պրզեցմուցկա)՝ Բոլեկի կրտսեր եղբայրը
- Տոլա՝ հաճելի ու սիրուն փոքրիկ աղջիկ էր, որն ապրում էր խոր անտառում: Տոլան շատ լավ աղջիկ էր, նա կարծես մի հեքիաթային փերի լիներ, բայց նա սովորական աղջիկ էր, այլ ոչ թե փերի: Տոլան ունի նարնջագույն մազեր: Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, անթև կապույտ զգեստ, սպիտակ գուլպաներ և սև կոշիկներ: Առաջին եթերաշրջանիում Տոլան ապրում է անտառի փայտե քոթեջում, Տնա լքում է անտառը, տեղափոխվում Բոլեկի և Լոլեկի շենք, որտեղ և հանդիպում է նրանց:
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեղարվեստական ֆիլմեր
- Wielka podróż Bolka i Lolka - Լոլեկի և Բոլեկի մեծ ճանապարհորդությունը (հարմարեցված է 15-րդ սերիային համանուն) - 1977 թվական
- Kawaler Orderu Uśmiechu - Ասպետի Շքանշանի ժպիտները (շարունակությունը Լոլեկի և Բոլեկի մեծ ճանապարհորդության ժամանակ) - 1979 թվական
- Bolek i Lolek na Dzikim Zachodzie - Բոլեկը և Լոլեկը Արևմուտքում- 1986 թվական
Դրվագներ Ֆիլմից
- Sposób na wakacje Bolka i Lolka - Ինչպես են Բոլեկն ու Լոլեկն անցկացրել արձակուրդները - 1986 թվական
- Bajki Bolka i Lolka - Բոլեկի և Լոլեկի մասին հեքիաթներ - 1986 թվական
Ուսումնական ֆիլմեր
- Szerokiej drogi - Հաջողություն - 1976 թվական
- Gdy zapłonie choinka - Տոնածառի լույսերը- 1977 թվական
- Wystarczy iskierka - Պարզապես Կայծ - 1977 թվական
- Zabawa z zapałkami - Խաղ կրակի հետ - 1977 թվական
- Feralny dzień - Անհաջող օր - 1978 թվական
- Jutro będzie lepiej - Վաղը լավ կլինի - 1978 թվական
- Na strażackim poligonie - Մարտական հիմքերի ուսուցում - 1978 թվական
- Z ogniem nie ma żartów - Կրակը չի ծիծաղում - 1978 թվական
- Na drodze - Ճանապարհին - 1980 թվական