Լոլա Լիյվատ
Լոլա Լիյվատ էստ․՝ Lola Liivat | |
|---|---|
| Ի ծնե | ռուս.՝ Lola Makarov |
| Ծնվել է | օգոստոսի 17, 1928 |
| Ծննդավայր | Տալլին, Էստոնիա |
| Վախճանվել է | մայիսի 6, 2025[1] (96 տարեկան) |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Tallinn Kristiine Gymnasium? (1946) և Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա (1954) |
| Մասնագիտություն | նկարչուհի |
| Պարգևներ | |
Լոլա Լիյվատ (էստ․ Lola Liivat, ինչպես նաև Լոլա Լիյվատ Մակարովա,օգոստոսի 17, 1928, Տալլին, Էստոնիա - մայիսի 6, 2025[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ), էստոնացի նկարչուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1928 թվականի օգոստոսի 17-ին Տալլինում։ Չորս տարի անց ընտանիքը տեղափոխվել է Ռակվեռե։
1948-1954 թվականներին սովորել է Էստոնիայի ԽՍՀ Տարտուի պետական գեղարվեստի ինստիտուտում[2] (1951 թվականից՝ Էստոնիայի ԽՍՀ պետական գեղարվեստական ինստիտուտի Տարտուի մասնաճյուղ)։ Ավելի ուշ դասավանդել է գեղարվեստի դպրոցում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոլա Լիյվատը Էստոնիայի ամենահայտնի աբստրակցիոնիստ նկարիչներից է։ 1957 թվականին Երիտասարդների և ուսանողների մոսկովյան փառատոնում ամերիկացի նկարիչներ Քեթրին և Հարի Քոլմանների հետ հանդիպելուց հետո նա սկսել է աբստրակտ ստեղծագործություններ նկարել[3]։
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում մասնակցել է ավելի քան հարյուր ցուցահանդեսի։ Ստեղծագործական ուղին ներառում է նաև խորհրդային ժամանակաշրջանում աշխատանքների ցուցադրության 15 տարվա արգելքը[4]։
2018 թվականի օգոստոսին Տարտուի արվեստի թանգարանում բացվել է նկարչի աբստրակտ աշխատանքների խոշորագույն հետահայաց ցուցադրությունը[5]։
-
Kevad (1959)
-
A la Kandinsky (1960)
-
Kevad I (1967)
-
Kompositsioon (1967)
-
Abstraktsioon (1967)
-
Kompositsioon I (1969)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://kultuur.err.ee/1609685282/suri-kunstnik-lola-liivat
- ↑ «RIOS ART GALLERY / Лийват-Макарова, Лола (1928). Астры. (конец 1950-х, начало 1960 гг.)». www.rios.ee. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Lola Liivat elus ja kunstis». Postimees (էստոներեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Lola Liivat | NOAR» (էստոներեն). NOAR. Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Лола Лийват. Сопротивление духа - Tartmus». Tartmus (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 26-ին.