Լոլա Ալվարես Բրավո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոլա Ալվարես Բրավո
Ի ծնեիսպ.՝ Dolores Concepción Martínez de Anda
Ծնվել էապրիլի 3, 1903(1903-04-03)[1][2]
ԾննդավայրԽալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Վախճանվել էհուլիսի 31, 1993(1993-07-31)[1][2] (90 տարեկանում)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունEscuela Nacional Preparatoria?
Մասնագիտությունլուսանկարիչ
ԱմուսինՄանուել Ալվարես Բրավո

Լոլա Ալվարես Բրավո (իսպ.՝ Lola Álvarez Bravo, ծննդյան անունը՝ Դոլորես Մարտինես դե Անդա, ապրիլի 3, 1903(1903-04-03)[1][2], Խալիսկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - հուլիսի 31, 1993(1993-07-31)[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]), մեքսիկացի լուսանկարիչ: Թինա Մոդոտտիի, Ֆրիդա Կալոյի, Դիեգո Ռիվերայի և ամուսնու՝ Մանուել Ալվարես Բրավոյի հետ միասին Մեքսիկայում հետհեղափոխական վերածննդի առանցքային գործիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլորես Մարտինես դե Անդան ծնվել է հարուստ ընտանիքում Մեքսիկայի Խալիսկո նահանգի Լագոս դե Մորենոս քաղաքում: Մայրը մահացել է, երբ Լոլան երկու տարեկան էր, հինգ տարի հետո՝ 1916 թվականին, մահացել է հայրը[3]: Եղբոր հետ հաստատվել են մեծ եղբոր մոտ Մեխիկոյում: Լոլան սովորել է Սագրադո Կորասոն քոլեջում[4]:

Aquote1.png Չգիտեմ՝ ինչու դեռևս մանկությունից մտածում էի մի բան անել, որ ուրիշները չեն անում: Ամենաշատն ատում եմ, երբ ինձ պատվերներ են տալիս և սահմանափակում իմ ազատությունը[4]: Aquote2.png


Ամուսնություն, ընտանիք, բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Լոլան ամուսնացել է իր երկար տարիների ընկեր Մանուել Ալվարես Բրավոյի հետ[5] և տեղափոխվել Օախակա, որտեղ Մանուելն աշխատում էր ֆեդերալ կառավարությունում, իսկ Լոլան սկսել է ստեղծել իր առաջին լուսանկարները[3][6]: Նրանք Մեխիկո են տեղափոխվել և 1927 թվականին ծնվել է նրանց որդին՝ Մանուել կրտսերը: Լոլան և ամուսինը խնդիրներ են ունեցել և առանձնացել են 1934 թվականին, ամուսնալուծվել են 1948 թվականին[6]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուելը լուսանկարչությամբ զբաղվել է պատանի տարիքում: Նա Լոլային սովորեցրել է լուսանկարել և միասին լուսանկարներ են ստեղծել Օախակայում: Մանուելը Լոլային նաև սովորեցրել է ֆիլմեր ստեղծել, ինչպես նաև մութ սենյակում դրանք տպել: Երբ նա լրջորեն սկսեց զբաղվել լուսանկարչությամբ, Լոլան դարձավ նրա օգնականը, չնայած Լոլայի մոտ մեծ էր ինքնուրույն նկարիչ դառնալու ցանկությունը: Նրանց բաժանումից հետո Լոլան պահեց Ալվարես Բրավո ազգանունը[4]:

1930-ական թվականներին ամուսնուց բաժանվելուց հետո Լոլան տարրական դպրոցում աշխատել է որպես արվեստի ուսուցիչ, այնուհետև՝ Կրթության վարչությունում զբաղեցրել է լուսանկարներ ցուցակագրողի պաշտոնը[6]: Պատահական հանդիպման ժամանակ լուսանկարել է կրթության նախարարին, ով հավանելով նկարը՝ Լոլայի աշխատանքները ցույց է տվել ազդեցիկ մարդկանց, ովքեր 1930-ական թվականներին նրան աշխատանքի են տեղավորել El Maestro Rural (Գյուղական ուսուցիչ) ամսագրում՝ որպես գլխավոր լուսանկարիչ[7]: Լոլան լուսանկարում էր Մեքսիկայի դպրոցները, գործարանները, ագարակները, որբանոցները, հրշեջ կայանները, հիվանդանոցները, որոնք հայտնվում էին ամսագրի հոդվածներում: Ալվարես Բրավոն հայտնի դարձավ, երբ 1940-ական թվականներին լուսանկարեց իր մոտ ընկերոջը՝ Ֆրիդա Կալոյին, որտեղ արտիստին լուսանկարել էր ավտոբուսի պատահարի և Դիեգո Ռիվերայի հետ հարաբերությունների ցավը վերապրելու ժամանակահատվածում:

Լոլա Ալվարես Բրավոն եղել է Գեղարվեստի ազգային ինստիտուտի լուսանկարների բաժնի տնօրեն: 1951 թվականին նա բացել է պատկերասրահ և առաջինն էր, որ Մեխիկոյում ցուցադրեց Ֆրիդա Կալոյի աշխատանքները[8]: Լոլան Սան Կառլոս ակադեմիայում լուսանկարչություն է դասավանդել[փա՞ստ]:

Շուրջ 50 տարի Լոլան լուսանկարել է տարբեր թեմաներ՝ ստեղծելով Մեքսիկայի գյուղերի ու քաղաքների փողոցների առօրյա կյանքի վավերագրական պատկերներ[8], տարբեր երկրների առաջնորդների դիմանկարներ: Նա հմտացել է նաև ֆոտոմոնտաժի գործում: Լուսանկարել է մինչև 79 տարեկան հասակում կուրանալը[9]:

Լոլայի աշխատանքները վավերագրում են Մեքսիկան և նրա ժողովրդի կենսակերպը մարդասիրական տեսանկյունից[4]: Նա առաջին լուսանկարիչն էր, ում աշխատանքները ցուցադրվեցին Մեքսիկական պլաստիկայի սալոնում, և նա դարձավ այս հաստատության անդամ[4]: Լոլա Ալվարես Բրավոյի աշխատանքների արխիվը գտնվում է Թուսոնի Արիզոնայի համալսարանի Ստեղծարար լուսանկարչության կենտրոնում (CCP)[8], որը տնօրինում է նրա աշխատանքների հեղինակային իրավունքը[10]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Alvarez Bravo, L., & Ferrer, E. (2006). Lola Alvarez Bravo. New York, Aperture. ISBN 1-931788-94-4
  • Alvarez Bravo, Lola. Recuentro fotografico. Collection de Arte—Fotografia, Mexico, 1982. ISBN 9687199059

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119184540 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lola Alvarez Bravo — 2008.
  3. 3,0 3,1 Whitelegg Isobel։ «Lola Alvarez Bravo»։ Oxford Art Online։ Վերցված է 11 February 2014 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Mujeres del Salón de la Plástica Mexicana 1։ Mexico City: CONACULTA/INBA։ 2014։ էջեր 22–23։ ISBN 978 607 605 255 6 
  5. «National Museum of Women in the Arts»։ Lola Alvarez Bravo։ Վերցված է 11 February 2014 
  6. 6,0 6,1 6,2 Congdon, Kristin G., Hallmark, Kara Kelley (2002)։ Artists from Latin American Cultures: A Bibliographical Dictionary։ Westport, CT: Greenwood Press։ էջ 1 
  7. Ferrer, Elizabeth (2006)։ Lola Álvarez Bravo։ New York: Aperture Foundation։ էջ 17 
  8. 8,0 8,1 8,2 Kristin G. Congdon, Kara Kelley Hallmark (30 October 2002)։ Artists from Latin American cultures: a biographical dictionary։ Greenwood Publishing Group։ էջ 3։ ISBN 978-0-313-31544-2։ Վերցված է 18 March 2012 
  9. Congdon, Kristin G., Hallmark, Kara Kelley (2002)։ Artists from Latin American Cultures: A Bibliographical Dictionary։ Westport, CT: Greenwood Press։ էջ 3 
  10. http://www.creativephotography.org/documents/CCP_LAB.pdf CCP's "Conditions for Publication of Photographs by Lola Álvarez Bravo" (PDF file)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]