Լոիս Մաքսվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոիս Մաքսվել
անգլ.՝ Lois Maxwell
Lois maxwell in The Dark Past movie.jpg
Ծնվել էփետրվարի 14, 1927(1927-02-14)[1][2][3]
ԾննդավայրKitchener, Regional Municipality of Waterloo, Օնտարիո, Կանադա
Մահացել էսեպտեմբերի 29, 2007(2007-09-29)[4][1][2][3] (80 տարեկանում)
Մահվան վայրFremantle, City of Fremantle, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա[5]
ՔաղաքացիությունFlag of Canada.svg Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, գրող և կինոդերասանուհի

Լոիս Մաքսվել (անգլ.՝ Lois Maxwell, փետրվարի 14, 1927(1927-02-14)[1][2][3], Kitchener, Regional Municipality of Waterloo, Օնտարիո, Կանադա - սեպտեմբերի 29, 2007(2007-09-29)[4][1][2][3], Fremantle, City of Fremantle, Արևմտյան Ավստրալիա, Ավստրալիա), կանադացի դերասանուհի, առավել հայտնի է Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերից՝ օրիորդ Մանիպենի դերով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոիս Ռուտ Հուկերը ծնվել է 1927 թվականի փետրվարի 14-ին՝ կանադական Կիտչեներ քաղաքում: Նա 15 տարեկանում փախել է տնից, որպեսզի միանա կանադական զորքին, որը մասնակցում էր Երկրորդ համաշխարհային պատերազմին: Սկզբնական ժամանակաշրջանում ընդունվել է որպես զինվոր, բայց հետո տեղափոխվել է զինվորական կորպուս: Նա զինվորականների հետ շատ է ճանապարհորդել Եվրոպայում, որտեղ հանդես է եկել երաժշտական և պարային համարներով: Այն մասին, որ նա դեռ անչափահաս է, իմացել են միայն Լոնդոնի շտաբում: Նա տեղափոխվել է Կանադա և ընդունվել է դրամատիկական արվեստի թագավորական համալսարան, որտեղ ծանոթացել է Ռոջեր Մուրի հետ, ով նույնպես սովորում էր այդտեղ:

Տասներկու տարեկան հասակում տեղափոխվել է Հոլիվուդ, որտեղ միանգամից գտել է դերասանուհու աշխատանք, այդ իսկ պատճառով իր ազգանունը փոխել է Մաքսվել: 1948 թվականին «Այս աղջիկը Հագենից է» ֆիլմում խաղալու համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ որպես դերասանուհու լավագույն բեմել: 1949 թվականին Լոիսը Մերիլին Մոնրոյի հետ մասնակցել է «Life» ամսագրի ֆոտոսեսսիային:

1950 թվականին Մաքսվելը հոգնել է Հոլիվուդում աշխատելուց և հինգ տարով տեղափոխվել է Հռոմ: Այնտեղ նա նկարահանվել է մի քանի իտալական ֆիլմերում, որոնցից առավել հայտնի է դարձել «Աիդա» ֆիլմը՝ նկարված համանուն օպերայի հիման վրա, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարել է Սոֆի Լորենը:

Փարիզ մեկնելու ժամանակ ծանոթացել է Պիտեր Մարիոտի հետ, ում հետ էլ 1957 թվականին ամուսնացել է: Հարսանիքից հետո նրան հաստատվել են Լոնդոնում, որտեղ ծնվել են նրանց երկու երեխաները: Մեծ Բրիտանիայում նա շարունակել է դերասանական կարիերան: Նա դերակատարումներ է ունեցել տարբեր ֆիլմերում, սակայն 1962 թվականին նա կատարել է իր ամենաճանաչված՝ օրիորդ Մանիպենի դերը՝ Ջեյմս Բոնդի մասին առաջին՝ «Բժիշկ Նոու» ֆիլմում: Վերջին քսան տարվա ընթացքում Լոիսը այդ դերը կատարել է Ջեյմս Բոնդի 14 ֆիլմերում: Վերջին անգամ կատարել է օրիորդ Մանիպենի դերը 1962 թվականին՝ «Մարդասպանի հայացքով» ֆիլմում: Նկարահանման ընթացքում Մաքսվելը խնդրել է սպանել իր կերպարին, սակայն պրոդյուսերները որոշել են այդպես չվարվել և օրիորդ Մանիպենին խաղացել է Բոնդի մասին այլ ֆիլմերում: Բոնդի մասին ֆիլմերում նկարահանվելու ժամանակ Մաքսվելը կադրում հայտնվել է ավելի քիչ, քան 20 րոպեն և արտաբերել է 200 բառ, սակայն հենց այս դերով է դարձել առավել հայտնի[6]։

1973 թվականին՝ ինֆարկտի հետևանքով ամուսնու մահից հետո Մաքսվելը վերադարձել է Կանադա և հաստատվել Տորոնտոյում: Այնտեղ նա դարձել է «Toronto Sun» ամսագրի վարող՝ օրիորդ Մանիպենի կեղծանվամբ, նաև զբաղվել է տեքստիլ արդյունաբերության բիզնեսով: 1994 թվականին կրկին վերադարձել է Անգլիա, որտեղ ապրել է Սոմերսեթ կոմսությունում՝ աղջկա մոտ:

2001 թվականին Լոիսը մեկնել է Ավստրալիա՝ իր աղիքների քաղցկեղի վիրահատության համար: Վիրահատությունից հետո մնացել է Ավստրալիայում՝ տղայի մոտ, ով ապրում էր Պերտում: Այնտեղ էլ մահացել է 2007 թվականի սեպտեմբերի 29-ին՝ 80 տարեկան հասակում:

Lois maxwell in The Dark Past movie.jpg

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1947 — Эта девушка из Хагена — Ջուլիա Քեյն
  • 1947 — Коридор зеркал — Լոիս
  • 1953 — Аида — Ամներիս
  • 1954 — Великая надежда — Լիլի Դոնալդ
  • 1957 — Безжалостное время — Վիկի Հարկեր
  • 1962 — Лолита — Քույր Մերի Լոր
  • 1962 — Доктор Ноу — Օրիորդ Մանիպենի
  • 1963 — Призрак дома на холме — Գրեյս Մարկվեյ
  • 1963 — Из России с любовью — Օրիորդ Մանիպենի
  • 1964 — Голдфингер — Օրիորդ Մանիպենի
  • 1965 — Шаровая молния — Օրիորդ Մանիպենի
  • 1967 — Живёшь только дважды — Օրիորդ Մանիպենի
  • 1969 — На секретной службе Её Величества — Օրիորդ Մանիպենի
  • 1971 — Бриллианты навсегда — Օրիորդ Մանիպենի
  • 1973 — Живи и дай умереть — Օրիորդ Մանիպենի
  • 1974 — Человек с золотым пистолетом — Օրիորդ Մանիպենի
  • 1975 — Шарло в Гонконге — Օրիորդ Մանիպենի
  • 1977 — Шпион, который меня любил — Օրիորդ Մանիպենի
  • 1979 — Лунный гонщик — Օրիորդ Մանիպենի
  • 1979 — Найти и потерять — Անգլուհի
  • 1981 — Только для твоих глаз — Օրիորդ Մանիպենի
  • 1983 — Осьминожка — Օրիորդ Մանիպենի
  • 1985 — Вид на убийство — Օրիորդ Մանիպենի
  • 2001 — Четвёртый ангел — Օլիվիա

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ոսկե գլոբուս 1948 — Պարգևատրվել է լավագույն առաջին խաղի համար («Այս աղջիկը Հագենից է»):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]