Լոթֆի Զադեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լոթֆի Զադեհ
ադրբ.՝ Lütfəli Rəhim oğlu Əsgərzadə
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 4, 1921(1921-02-04)[1][2]
ԾննդավայրՆովխանի, Բաքու, Ադրբեջան
Մահացել էսեպտեմբերի 6, 2017(2017-09-06)[3][2] (96 տարեկան)
Մահվան վայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան, Flag of the United States.svg ԱՄՆ և Flag of Iran.svg Իրան
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կոլումբիայի ճարտարագիտության և կիրառական գիտության դպրոց և Թեհրանի համալսարան
Երկերfuzzy set?
Մասնագիտությունմաթեմատիկոս, ճարտարագետ, պրոֆեսոր, համակարգչային գիտնական, artificial intelligence researcher և լրագրող
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Կոլումբիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Գուգենհայմի կրթաթոշակ IEEE James H. Mulligan, Jr. Education Medal? Բենջամին Ֆրանկլինի մեդալ IEEE պատվո մեդալ ACM - AAAI Allen Newell Award? Eringen Medal? Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի Ռիչարդ Հեմմինգի մեդալ Richard E. Bellman Control Heritage Award? Բարեկամության շքանշան Nizami Ganjavi Gold Medal? BBVA Foundation Frontiers of Knowledge Awards honorary doctorate of the University of Oviedo?[4] ACM-ի անդամ IEEE անդամ և Գրանադայի համալսարանի պատվավոր դոկտոր[5]
ԱնդամությունԼեհական գիտությունների ակադեմիա[6], Ճարտարագիտական ազգային ակադեմիա և Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա
Lotfi Zadeh Վիքիպահեստում

Լոթֆի Զադեհ (անգլ.՝ Lotfi Aliasker Zadeh, փետրվարի 4, 1921(1921-02-04)[1][2], Նովխանի, Բաքու, Ադրբեջան - սեպտեմբերի 6, 2017(2017-09-06)[3][2], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան, «ոչ հստակ տրամաբանություն» տերմինի հեղինակ և անորոշության տեսության հիմնադիրներից մեկը, Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի) պրոֆեսոր[7][8][9][10][11]:

Լոթֆի Զադեհի առաջարկած «ոչ հստակ տրամաբանությունը» մաթեմատիկան մարդկանց ինտուիտիվ փոխհարաբերվելու հետ կապելու փորձ էր՝ որով մարդիկ խոսում, մտածում և աշխարհի հետ փոխազդում են[12]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոթֆի Զադեհը (Լութֆի Ալեսկերզադե) ծնվել է Բաքվի մերձակայքում գտնվող Նովխանի գյուղում[13]: Հայրը (1894-1980) լրագրող էր, ադրբեջանական և իրանական ծագում ուներ, որի նախնիները Արդաբիլից էին։ մայրը՝ Ֆեյգա (Ֆանյա) Մոիսեևնա Կորենման (1897-1974), հրեական ծագմամբ մանկաբույժ էր Օդեսայից[14][15][16][17][18][19][20][21]: Ռահիմ Ալեսկերզադենի ընտանիքը տեղափոխվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բաքու՝ որպես «Իրան» շաբաթաթերթի արտասահմանյան թղթակից: Այստեղ նա ամուսնացել էր բժշկական ինստիտուտի ուսանողուհի Ֆանա Մոիսեևնա Կորենմանի հետ, որի ընտանիքը հրեական ջարդերի ժամանակ լքել էր Օդեսան, իսկ Նոր տնտեսական քաղաքականության տարիներին նրանք զբաղվում էին լուցկու մեծածախ առևտրով[22]: Ընտանիքն ապրում էր Բաքվում՝ Ասիական և Մաքսիմ Գորկու փողոցների խաչմերուկում:

Առաջին դասարանից մինչև չորրորդ դասարանը Լոթֆի Զադեհը սովորել է Բաքվի թիվ 16 ռուսական դպրոցում։ Մանկության տարիներին նա շատ է սիրել կարդալ՝ ինչպես ռուսական գրականության դասական գործեր, այնպես էլ ռուսերեն թարգմանությամբ համաշխարհային դասականների ստեղծագործություններ[23]: 1931 թվականին երկրում տիրող տնտեսական ծանր վիճակի պատճառով Ասկերզադե ընտանիքը տեղափոխվել է Իրան[24]: Այնուհետև ութ տարի սովորել է Թեհրանի ամերիկյան քոլեջում (հետագայում հայտնի է որպես Ալբորզ-պրեսբիտերյան միսիոներական դպրոց, պարսկերենով ուսուցմամբ)։ Հետագայում սովորել է Թեհրանի համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետում և ավարտել է 1942 թվականին:

Իր ապագա կինը՝ Ֆանյա Զադեհը (1920-2017), Դաուգավպիլսի հրեաների ընտանիքից էր, որոնք հետագայում տեղափոխվել էին Գերմանիա, նացիստների իշխանության գալուց հետո ընտանիքը տեղափոխվել էր Թեհրան, որտեղ դպրոցում էլ հանդիպել է նրան[25]: Շատ տարիներ անց Ֆեյ Զադեհն դարձել է իր ամուսնու կենսագրության ամենալավ հեղինակը՝ «Իմ կյանքն ու հորս հետ ճամփորդությունները անորոշ տրամաբանությամբ»[26]: 1998 թվականին անգլերեն լեզվով լույս տեսել գիրքը, որը ռուսերեն է թարգմանվել 2001 թվականին[27]:

Համալսարանն ավարտելուց հետո նա աշխատել էր իր հոր հետ, որը շինանյութ էր մատակարարում Իրանում տեղակայված ամերիկյան զորքերի համար: 1944 թվականի հուլիսին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ սեպտեմբերին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և 1946 թվականին ստացել է էլեկտրատեխնիկայի մագիստրոսի կոչում, որից հետո ընդունվել է Կոլումբիայի համալսարանի ասպիրանտուրա, իսկ թեզը պաշտպանելուց հետո,1949 թվականին մնացել է համալսարանի ինժեներական բաժնում որպես օգնական: Այդ ժամանակ նրա ծնողները նույնպես ապրում էին Նյու Յորքում[28]:

1959 թվականից աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի) քաղաքում:

1965 և 2008 թվականներին բնակվել է Բաքվում: 2008 թվականի դեկտեմբերին Բաքվից Բերկլի վերադառնալուց մոտ մեկ ամիս անց, սրտի կաթված է ստացել[24]:

2017 թվականի օգոստոսին Լոթֆի Զադեհը նամակ էր ուղարկել ի նախագահի աշխատակազմին` Ադրբեջանում հուղարկավորելու խնդրանքով[29]: Լոթֆի Զադեհը մահացել է 2017 թվականի սեպտեմբերի 6-ին: Մահվանից առաջ նա խնդրել էր նաև մահմեդական սովորույթների համաձայն հուղարկավորել: Զադեհի աճյունը Բաքու է հասցվել սեպտեմբերի 29-ին և թաղվել Պատվո ծառուղում[30][31][32][33]: 2018 թվականի սեպտեմբերի 6-ին գերեզմանի մոտ կանգնեցվել է քանդակագործ Օմար Էլդարովի կերտած հուշարձանը[34]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոթֆի Զադեհի մայրը - Ֆեյգա (Ֆանյա) Մոիսեևնա Կորենման-Զադեհ (1897-1974 թվականներ), 1928 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը[35]: 1928-1931 թվականներին ավարտել է համալսարանի օրդինատուրան՝ մայրերի և նորածինների պաշտպանության ինստիտուտում: 1931 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Իրան, որտեղ կազմակերպել է երկրում առաջին կաթնային խորհրդակցությունը երեխաների համար: Նրա ջանքերով Թեհրանի ամերիկյան հիվանդանոցը բացել է երկրի առաջին մանկական բաժանմունքը, որը նա ղեկավարել է տասը տարի: Միացյալ Նահանգներում ապրելու ընթացքում նա աշխատել է որպես մանկաբույժ և դպրոցի բժիշկ:
  • Կինը Ֆեյ Զադեհ (1920-2017)[36][37]:
  • Դուստրը՝ Ստելլա Զադեհը, ծնվել է 1947 հուլիսի 27-ին, 2006 թվականի հունիսի 7-ից բնակվում է Նյու Յորքի Սանտա Բարբարայում, լրագրող է։ Նրա ամուսինը, Դեյվիդ Լ. Գերշը՝ փաստաբան և հայտնի գրող է[38]:
  • Որդին՝ Նորման Զադեհը, ծնվել է 1950 թվականին։ Տեսական համակարգչային գիտությունների փորձագետ, պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, պոկերի ձեռնարկի հեղինակ, տղամարդկանց համար «Perfect 10» ամսագրի հիմնադիր և խմբագիր[39]:

Նախասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոթֆի Զադեհն շատ լավ թենիսիստ է եղել[40]:

Լոթֆի Զադեհի սիրված ուտեստներն էին փլավն ու խորովածը: Բերկլիում նրա սիրելի ռեստորաններից մեկը «Ալբորզն» էր, որտեղ նա միշտ պատվիրում էր սմբուկով տոլմա[24]:

Ներդրում գիտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոթֆի Զադեհն 1965 թվականին հրատարակել է «Անորոշ բազմությունների տեսություն» հիմնարար աշխատանքը, որում ներդրել է այդ տեսության մաթեմատիկական ապարատը:
  • 1973 թվականին նա առաջարկել է ոչ հստակ տրամաբանություն տեսությունը, հետագայում՝ թեթև հաշվարկի տեսությունը (անգլ.՝ soft computing), ինչպես նաև բառերով և ընկալումներով հաշվարկման տեսությունը (անգլ.՝ computing with words and perceptions):
  • 2011 թվականի նոյեմբերի դրությամբ Google Scholar-ում գրանցվել է 88,7 հազար հղում իր աշխատանքներին, որից 26 հազարը`«Տեղեկատվություն և վերահսկում» ամսագրում անորոշ հավաքածուների վերաբերյալ առաջին հրատարակության համար[41]:
  • 2017 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ Scopus-ը ցույց է տվել 482 գիտական աշխատանք, որոնք վերաբերում էին 1950-1956 թվականներին հրատարակված Լոթֆ Զադեհի 20 աշխատություններին և 53708 գիտական հոդվածներ[42]:
  • 1957 թվականից մինչ օրս հրատարակվել է 1179 աշխատություններին, որոնցից 36165-ը հղվում են ոչ հստակ բազմությունների մասին հրատարակությանը[43]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվական Լոթֆի Զադեհի գերեզմանը Պատվո ծառուղում
  • 1992 թվական Ռիչարդ Հեմինգի մեդալ
  • 1992 թվականԿամպե դե Ֆերիերի մրցանակ
  • 1993 թվական Ռուֆուս Օլդենբուրգերի մեդալ
  • 1995 թվական IEEE Պատվո մեդալ
  • 1996 թվական Օկավա մրցանակ
  • 2007 թվական «Էգլեստոն» մեդալ
  • 2009 թվական Բենջամին Ֆրանկլինի մեդալ
  • 2011 թվականի փետրվարի 7-ին Բարեկամության շքանշան ( `միջմշակութային երկխոսություն հաստատելու գործում նշանակալի ծառայությունների համար` նպաստելով գիտության և տեխնոլոգիայի զարգացմանը[44])
  • 2012 թվական Գիտելիքների սահմաններ հիմնադրամի BBVA կողմից մրցանակներ
  • 2016 թվական Նիզամի Գյանջավիի անվան ոսկե մեդալ ()[45]
  • 2018 թվական Ոսկե սագ մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Dumitras A., Moschytz G. Understanding Fuzzy Logic: An Interview with Lotf i Zadeh [DSP History] // IEEE: Signal Processing MagazineIEEE, 2007. — Vol. 24, Iss. 3. — P. 102—105. — ISSN 1053-5888; 1558-0792doi:10.1109/MSP.2007.361606
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Музей Соломона Гуггенхайма — 1937.
  3. 3,0 3,1 3,2 https://eecs.berkeley.edu/news#news-1413
  4. https://secretaria.uniovi.es/c/document_library/get_file?uuid=29b8a691-7ceb-48a7-abfa-ce1ae8bf58b9&groupId=952290
  5. http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
  6. http://czlonkowie.pan.pl/czlonkowie/sites/WynikiWyszukiwania.html?s=ZADEH,Lotfi%20A.
  7. Pelletier, Francis Jeffry (2000). «Review of Metamathematics of fuzzy logics» (PDF). The Bulletin of Symbolic Logic. 6 (3): 342—346. JSTOR 421060. doi:10.2307/421060
  8. Vladimir Dimitrov, Victor Korotkich. «Fuzzy Logic: A Framework for the New Millennium» // Springer-Verlag Berlin Heidelberg, 2013, ISBN 978-3-7908-2496-4. «This perspective emerges out of the ideas of the founder of fuzzy logic — Lotfi Zadeh, to develop soft tools for direct computing with human perceptions.»
  9. Lotfi Zadeh, inventor of ‘fuzzy logic,’ dies at 96 // Berkley News.
  10. Dash, Sujata, Tripathy, B.K., Rahman, Atta ur. «Handbook of Research on Modeling, Analysis, and Application of Nature-Inspired Metaheuristic Algorithms» // IGI Global, 2017, ISBN 1-5225-2858-X, 9781522528586. P.302 «Fuzzy Sets Fuzzy set was first introduced in the year 1965 by Lotfi A. Zadeh and Dieter Klaua»
  11. Kumar S. Ray «Soft Computing and Its Applications, Volume One: A Unified Engineering Concept» // CRC Press, 2014, ISBN 1-926895-38-X, 9781926895383. P. 349 «As early as 1965, independent of Zadeh’s approach, the German mathematician Dieter Klaua presents two versions for a cumulative hierarchy of many-valued sets.»
  12. Lotfi Zadeh, Father of Mathematical ‘Fuzzy Logic,’ Dies at 96 // The New York Times.
  13. Херисчи, Гамид Herisçi H. Lütfi Zadə dünyaya nələr bəxş etdi…(ադրբ.) // Musavat. — 2017.
  14. Şahbazova Ş. Dünya şöhrətli azərbaycanlı alim(ադրբ.) // Azərbaycan. — 2011. — С. 6.
  15. Biography & Genealogy Master Index (BGMI):
  16. Fanny Zadeh, Aug 21, 1897 — Jan 1, 1974, New York City
  17. Fanny Zadeh (1897—1974)
  18. Jalilov O. Azerbaijani Genius, “Father Of Fuzzy Logic” Dies In U.S.(անգլ.) // Caspian News. — 2017.
  19. «Анар Унугви «Жанет Селимова»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2014-06-08 
  20. World of Computer Science
  21. Fay Zadeh. My life and travels with the father of fuzzy logic. TSI Press: Альбукерке, 1998
  22. «Жанет Селимова «Родина предков»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2014-06-08 
  23. Меджидова Н. Скромный гений Лютфи Заде // Tibb qəzeti. — 2016.
  24. 24,0 24,1 24,2 Лютфи Заде: «Я бакинец и очень тепло отношусь к Азербайджану» // 1news.az. — 2011.
  25. Лотфи Заде и Россия
  26. Fay Zadeh. My Life and Travels with the Father of Fuzzy Logic, 1998
  27. Статьи, книги и биографические сведения о Лотфи Заде
  28. «Fanny Alesker-Zadeh: Medical license #073548 registered in the state of New York»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2014-06-12 
  29. Лютфи Заде направил письмо президенту Азербайджана
  30. Друг семьи: Тело Лютфи Заде доставят в Баку
  31. Тело Лютфи Заде доставлено в Баку
  32. Ильхам Алиев и Рамиз Мехтиев прощаются c Лютфи Заде
  33. Лютфи Заде похоронили на Аллее почетного захоронения
  34. На могиле Лютфи Заде установили памятник
  35. Некролог в «Новом русском слове» (Нью-Йорк)
  36. Lotfi Zadeh’s Obituary (New York Times)
  37. A Phenomenon in Modern Science or Who Are You Lotfi Zadeh?: Фотографии Лотфи Заде с женой Фаиной и родителями Рахимом и Фейгой Заде.
  38. Siobhan Roberts «Remembering Lotfi Zadeh, the Inventor of Fuzzy Logic» (The New Yorker, September 19, 2017)
  39. Norm Zada. Winning Poker Systems, 1974, Норман Заде на Amazon.com
  40. Lütfi Zadənin oğlu: "Atam özünün yandırılmasını vəsiyyət etdi, amma…
  41. Interview with Professor Lotfi A. Zadeh(անգլ.) // IEEE Computational Intelligence Magazine. — 2011. — Т. 6. — № 4. — С. 13—17. — ISSN 1556-603X. — doi:10.1109/MCI.2011.942578
  42. Zadeh, Lotfi A. Publication range: 1949—1956 // Scopus.
  43. Zadeh, Lotfi A. Publication range: 1957 — Present // Scopus.
  44. Распоряжение Президента Азербайджанской Республики о награждении орденом «Достлуг» Лютфи Заде
  45. ABŞ-da Lütfi Zadəyə Azərbaycan medalı təqdim olundu


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]