Լոթայ Ցերինգ
Լոթայ Ցերինգ ձոնգքհա՝ བློ་གྲོས་ཚེ་རིང | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 10, 1969 (53 տարեկան) |
Ծննդավայր | Թհիմփհու, Բութան |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ձոնգքհա |
Կրթություն | Դաքքայի համալսարան, University of Canberra?, Mymensingh Medical College?, Bangabandhu Sheikh Mujib Medical University? և Sherubtse College? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, վիրաբույժ և բժիշկ |
Զբաղեցրած պաշտոններ | Prime Minister of Bhutan? և Member of the National Assembly of Bhutan? |
Կուսակցություն | Druk Nyamrup Tshogpa? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Լոթայ Ցերինգ (ձոնգքհա՝ བློ་གྲོས་ཚེ་རིང, մայիսի 10, 1969, Թհիմփհու, Բութան[1][2]), բժշկական կրթությամբ բութանցի քաղաքական գործիչ, որն այժմ երկրի վարչապետն էր[3][4], այդ պաշտոնին է 2018 թվականի նոյեմբերի 7-ից։ 2018 թվականի մայիսի 14-ից եղել է Բութանի միացյալ կուսակցությունների նախագահը` Բութանի ազգային ասամբլեայի 2018 թվականին կայացած ընտրություններում ամենաշատ ձայներն ստանալու արդյունքում[5][6]։
Կյանքի և կրթության վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1969 թվականին, Տխիմպխու նահանգի Դալուխա ավանի Մևանգ գյուղում[1], հասարակ ընտանիքում[2][7]։
Կրթությունը ստացել է Պունախի միջնակարգ դպրոցում և Շերուբցե ուսումնարանում։ Այնուհետև սովորել է Բանգլադեշի Դաքքայի համալսարանին կից Մայմանսինգխ բժշկական ուսումնարանում, 2001 թվականին դառնալով գիտությունների բակալավր[2]։ 2007 թվականին Վիսկոնսին նահանգի (ԱՄՆ) բժշկական ուսումնարանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության շնորհիվ ուրոլոգիա է ուսումնասիրել։ Բութան վերադառնալուց հետո եղել է երկրի միակ գործող ուրոլոգը[8]։ 2010 թվականին Սինգապուրի ընդհանուր մասնագիտական հիվանդանոցում և Ճապոնիայի Օկայամա համալսարանում էնդոուրոլոգիայի դասնթացների է մասնակցել։ 2014 թվականին Ավստրալիայի Կանբերայի համալսարանում ստացել է աշխատանքի կառավարման մագիստրոսի աստիճան[8]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոթայ Ցերինգը ամուսնացած է, ունի երկու դուստր։ Մոնգարա իվանդանոցում աշխատելու ժամանակ որդեգրել է մեկ աղջիկ և մեկ տղա[2]։
Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոթայ Ցերինգը Տխիմպխուի ազգային հոսպիտալում աշխատել է որպես վիրաբույժ[9], նաև 11 տարի եղել է ուրոլոգիայի խորհրդատու Տխիմպխույի ազգային հոսպիտալում[8]։ Թագավորական քաղաքացիական ծառայության հանձնաժողովին վճարել է մոտ 6,2 միլիոն նգուլտրում քաղաքականությամբ զբաղվելու համար և թողել է բժշկությունը[2]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին մասնակցել է Բութանի ազգային ասամբլեայի ընտրություններին, բայց իրենց կուսակցությունը չի անցել հաջորդ փուլ[9]։ 2018 թվականին Լոթայ Ցերինգը ստացել է 1155 ձայն և ընտրվել է Բութանի միացյալ կուսակցությունների նախագահ` խորհրդարանական ընտրություններից ընդամենը 5 ամիս առաջ[10]։
2018 թվականին Բութանի ազգային ասամբլեայում ընտրվել է որպես Բութանի միացյալ կուսակցությունների ներկայացուցիչ հարավային Տխիմպխույի շրջանից և ստացել է 3662 ձայն[11]։ 2018 թվականի մայիսի 14-ին իր կուսակցությունը առաջին անգամ է հայտնվել Ազգային ասամբլեայում, ստանալով առավելագույն տեղերը, իսկ Լոթայ Ցերինգը դարձել է երկրի վարչապետ[12][13]։
Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի նոյեմբերի 7-ին վարչապետի պաշտոնում փոխարինել է Ցերիգ Տոբգային և որպես Բութանի ժողովրդավարության կողմից ընտրված վարչաապետ անցել է երդման արարողությունը[14][15][16]։ 2018 թվականի դեկտեմբերի 27 ին երեք օրով այցելել է Հնդկաստան, որն էլ եղել է իր առաջին արտասահմանյան ուղևորությունը վարչապետի պաշտոնում[17][18]։ 2018 թվականի նոյեմբերի 3-ին Լոթայ Ցերինգը նախարարների աշխատասենյակում նշանակումներ է հայտարարել[19]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 թվականին պարգևատրվել է հայր Ուիլյամ Մակեյի ոսկե մեդալով` Շերուբցեում ունեցած ակադեմիական հաջողությունների համար[2][8]։
- 2005 թվականին Դալայ լամա XIV-ը պարգևատրել է «Կարեկցանքի անսխալ հերոս» պարգևը[8][2]։
- 2017 թվականին թագավոր Ջիգմե ԿԽեսար Նամգյալ Վանգչուկի կողմից պարգևատրվել է Druk Thuksey շքանշանով` «մեր թագավորին, մեր երկրին և մեր ժողովրդին անձնուրացաբար ծառայելու համար»[8][2]։
- 2018 թվականին Ջիգմե ԿԽեսար Նամգյալ Վանգչուկի թագավորի կողմից կաբնի է ստացել[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Bhutan 2018 Elections»։ www.peldendrukpa.com
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «The persuasive president – KuenselOnline»։ www.kuenselonline.com
- ↑ «Dr Lotay Tshering is the prime minister candidate»։ www.kuenselonline.com։ 2018-10-23
- ↑ «Narendra Modi congratulates newly elected PM of Bhutan»։ Hindustan Times։ 2018-10-19
- ↑ «DNT elects Dr. Lotay Tshering as President and Dasho Sherub Gyeltshen as Vice President - BBS»։ BBS (անգլերեն)։ 2018-05-14։ Վերցված է 2018-10-16
- ↑ «Ready to lead DNT, says Dr Lotay Tshering – KuenselOnline»։ www.kuenselonline.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-16
- ↑ «DNT cannot be stronger than 2018's team»
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «12 Things To Know About Bhutan's New Prime Minister Dr Lotay Tshering»։ bhutantimes.com
- ↑ 9,0 9,1 Chaudhury Dipanjan Roy (2018-10-20)։ «Centre-left DNT win may strengthen India-Bhutan relations»։ The Economic Times
- ↑ «DNT elects Dr. Lotay Tshering as President and Dasho Sherub Gyeltshen as Vice President»։ 2018-05-14
- ↑ «North and South Thimphu ayes for DNT – KuenselOnline»։ Kuenselonline.com։ 2018-10-19։ Վերցված է 2018-12-17
- ↑ «DNT confirms Dr Lotay Tshering as its PM nominee»։ 2018-10-23
- ↑ «Bhutan chooses new party to form government»։ Times of India
- ↑ «Dr Lotay Tshering sworn in as Bhutan's new prime minister»։ The New Indian Express։ 1954-11-07։ Վերցված է 2018-11-08
- ↑ «Lotay Tshering sworn in as Bhutan's new prime minister - Xinhua | English.news.cn»։ Xinhuanet.com։ 2017-04-19։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին։ Վերցված է 2018-11-08
- ↑ «New PM's Cabinet inaugurated in Bhutan»։ English.kyodonews.net։ Վերցված է 2018-11-08
- ↑ «Maiden foreign tour: Bhutan PM Lotay Tshering arrives in India»։ 2018-12-27
- ↑ «Bhutanese PM Lotay Tshering arrives in India on maiden foreign visit»։ WION
- ↑ «Bhutan's Newly Elected Prime Minister Lotay Tshering Unveiled The 10 Cabinet Ministers On 3 November 2018»։ www.bhutantimes.com
- ↑ «His Majesty confers Dakyen to PM, appoints ministers and grants Orange Kabney to Speaker, OL - BBS»։ 2018-11-07
|