Jump to content

Լոգիշինի գետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Տեղեկաքարտ ՎՏՔ Լոգիշինի գետտո (1941 թվականի հուլիս-օգոստոս), հրեական գետտո, Բրեստի մարզի Պինսկի շրջանի Լոգիշին գյուղի և հարակից բնակավայրերի հրեաների հարկադիր վերաբնակեցման վայր՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Բելառուսի տարածքի օկուպացիայի ընթացքում հրեաների հետապնդման և ոչնչացման գործընթացում:

Լոգիշինի օկուպացիա և գետտոյի ստեղծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական զորքերը Լոգիշին ավանը գրավել են 1941 թվականի հունիսի 27-ին, և օկուպացիան տևել է ավելի քան 3 տարի՝ մինչև 1944 թվականի հուլիսի 15-ը (6-ը[1])[2][3][4]։

Իրականացնելով հրեաների ոչնչացման նացիստական ծրագիրը՝ նացիստները քաղաքում կազմակերպել են գետտո:

Գետտոյի ոչնչացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 (1942[5][6]) թվականի օգոստոսին (սեպտեմբեր[7]) քաղաքի ծայրամասում գտնվող հին հրեական գերեզմանատանը իրականացված «ակցիայի» (նացիստները նման էվֆեմիզմ են օգտագործել իրենց կողմից կազմակերպված զանգվածային սպանությունները կոչելու համար) ընթացքում գետտոյում մնացած կենդանի հրեաները գնդակահարվել են՝ տարբեր տվյալներով 300-ից 1605 մարդ[3][7][6][8]։

Լոգիշինից 23 հրեա 1941 թվականի ամռանը և աշնանը տեղափոխվել են Պինսկի գետտո և սպանվել արդեն այնտեղ[9]։

ԱՊԿ ակտերում նշված են զանգվածային սպանությունների որոշ անմիջական կազմակերպիչներ և կատարողներ, այդ թվում՝ ժանդարմական պարետ Ս. Կավալը և ՍՍ Դևերի գրոհային ջոկատի հրամանատարը[1][10]։

Հրապարակվել են Լոգիշինում հրեաների ցեղասպանության զոհերի ոչ ամբողջական ցուցակները[11]։

1990 թվականին Լոգիշինում՝ հրեաների գնդակահարության վայրում, Իսրայելում Լոգիինի հրեաների հայրենակցական միության միջոցներով տեղադրվել է հիշատակի նշան[3][8][12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Памяць. Пінскi раён»., 2003, էջ 236
  2. «Периоды оккупации населенных пунктов Беларуси». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 3,2 ЛОГИШИН // Российская еврейская энциклопедия / Главный редактор Г. Г. Брановер. — Москва: Российская академия естественных наук, Российско-израильский знциклопедический центр «ЭПОС».
  4. «Памяць. Пінскi раён»., 2003, էջ 218, 236, 296
  5. «Проект документации и увековечения имен евреев, погибших в период Шоа (Холокоста) на оккупированных территориях бывшего СССР. Брестская область». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. 6,0 6,1 Свидетельствуют палачи, 2010, էջ 149
  7. 7,0 7,1 «Памяць. Пінскi раён»., 2003, էջ 229
  8. 8,0 8,1 Холокост на территории СССР, 2011, էջ 536
  9. «Памяць. Пінскi раён»., 2003, էջ 229—230
  10. Национальный архив Республики Беларусь (НАРБ). — фонд 845, опись 1, дело 69, лист 17
  11. «Памяць. Пінскi раён»., 2003, էջ 366—368
  12. «Jewish Heritage Research Group in Belarus. Loghishin». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.

Գրքեր և հոդվածներ

  • Г. К. Кісялёў (галоўны рэдактар), Ф. П. Каральчук, Дз. Р. Лемяшэўскi i iнш. (рэдкал.) «Памяць. Пінскi раён». — Мн.: «БЕЛТА», 2003. — 624 с. — ISBN 985-6302-48-X(բելառուս.)
  • Холокост на территории СССР. Энциклопедия / Гл. ред. И. А. Альтман. — 2-е изд., испр. и доп. — М.: РОССПЭН, 2011. — 1143 с. — ISBN 978-5-8243-1463-2.
  • Свидетельствуют палачи. Уничтожение евреев на оккупированной территории Беларуси в 1941—1944 гг. / Составители В. И. Адамушко, И. П. Герасимова, В. Д. Селеменев. — 2-е издание. — Минск: НАРБ, 2010. — 199 с. — ISBN 978-985-6372-67-7.

Լրացուցիչ գրականություն

  • Хвагина Т., Злобин Э. «Холокост на Пинщине», Пинск, изд. «Паляшук», 2007
  • Рубаха И. С. «История Логишина и евреи», 2-е изд., Минск: Колорград, 2018. — 228 с. ISBN 9855960505