Լյու Ուելչ
Լյու Ուելչ | |
|---|---|
Լյուիս Ուելչն Մարին Սիթիի իր տանը, 1968 | |
| Ծնվել է | օգոստոսի 16, 1926 |
| Ծննդավայր | Ֆինիքս, ԱՄՆ |
| Վախճանվել է | մայիսի 23, 1971 (44 տարեկան) |
| Վախճանի վայր | Nevada City, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Մասնագիտություն | բանաստեղծ և համալսարանի դասախոս |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ռիդ քոլեջ և Պալո Ալտոյի ավագ դպրոց |
| Գրական ուղղություններ | Բիթ սերունդ |
| Պարգևներ | |
Լյուիս Բարեթ Ուելչ Կրտսեր (անգլ.՝ Lewis Barrett Welch Jr., օգոստոսի 16, 1926, Ֆինիքս, ԱՄՆ - մայիսի 23, 1971, Nevada City, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ, որը կապված էր «Բիթ սերունդ» գրական շարժման հետ։
1960-ական թվականներին Լյուիս Ուելչը լայնորեն հրատարակվել և ունեցել է բազմաթիվ ելույթներ։ Ուելչը 1965 թվականից մինչև 1970 թվականը Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆոռնիայի համալսարանի ընդլայնված կրթության ծրագրի շրջանակներում, վարել է պոեզիայի աշխատարան։
Ենթադրվում է, որ Լյուիս Ուելչը ինքնասպան է եղել 1971 թվականի մայիսի 23-ին գրություն թողնելուց հետո։ Նրա մարմինը երբեք չի գտնվել[2]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուիս Ուելչը ծնվել է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում, իսկ 1929 թվականին մոր և քրոջ հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա։ Ընտանիքը հաճախ է տեղափոխվել և Ուելչը ավարտել է Պալո Ալտոյի ավագ դպրոցը[3]։ 1944 թվականին զորակոչվել է Միացյալ Նահանգների բանակի ռազմաօդային ուժեր, սակայն մարտական գործողությունների չի մասնակցել։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո ընդունվել է Սթոքտոնի Ջունիոր քոլեջ, որտեղ հետաքրքրվել է Գերտրուդ Սթայնի ստեղծագործություններով։
1948 թվականին Ուելչը տեղափոխվել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաք՝ Ռիդ քոլեջում սովորելու նպատակով[3]։ Այնտեղ նրա սենյակակիցն էր բանաստեղծ Գերի Սնայդերը, իսկ ավելի ուշ ընկերացել է նաև Ֆիլիպ Ուեյլենի հետ[3]։ Գերտրուդ Սթայնի «Մելանկթա» երկար պատմվածքը կարդալուց հետո Ուելչը որոշել է դառնալ գրող[4]։ Ուելչն իր ավարտական աշխատանքը գրել է Սթայնի մասին և բանաստեղծություններ հրապարակել ուսանողական ամսագրերում։ Վիլյամ Կառլոս Վիլյամսը այցելել է քոլեջ և հանդիպել երեք բանաստեղծներին։ Վիլյամսը բարձր է գնահատել Ուելչի վաղ շրջանի բանաստեղծությունները և փորձել է կազմակերպել նրա՝ Սթայնի մասին ավարտական աշխատանքի հրատարակությունը։
Նյու Յորք և Չիկագո
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջն ավարտելուց հետո Լյուիս Ուելչը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատել է գովազդային ոլորտում՝ որպես գովազդային տեքստերի հեղինակ։ Ասվում է, որ Ուելչն է ստեղծել «Ռեյդը սպանում է միջատներին մահացած» գովազդային կարգախոսը, սակայն որոշ աղբյուրներ կասկածի տակ են դնում այդ պնդումը[4][5]։ Այդ ժամանակահատվածում Ուելչի մոտ սկսել են ի հայտ գալ հուզական և հոգեկան խնդիրներ, և նա մեկնել է Ֆլորիդա՝ թերապիայի կուրս անցնելու[6]։
Այնուհետև Ուելչը ընդունվել է Չիկագոյի համալսարան, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն և անգլերեն։ Չիկագոյում նա աշխատանքի է անցել «Մոնտգոմերի Ուորդ» ընկերության գովազդային բաժնում։
Հետագա կյանք ու աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկանալով վերադառնալ պոեզիային՝ Լյուիս Ուելչը դիմել է «Մոնտգոմերի Ուորդ» ընկերության Օքլենդի գլխավոր գրասենյակ տեղափոխվելու համար։ Կալիֆոռնիա վերադառնալուց հետո սկսել է ներգրավվել Սան Ֆրանցիսկոյի գրական միջավայրում[7]։ Շուտով Ուելչը թողել է գովազդային աշխատանքը և ապրուստի միջոց է վաստակել՝ աշխատելով որպես տաքսու վարորդ՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով գրական գործունեությանը։ Լյուիս Ուելչը դարձել է «Բիթ» մշակույթի ակտիվ մասնակից՝ տարբեր ժամանակահատվածներում ապրելով Սնայդերի և Լոուրենս Ֆերլինգետիի հետ։ 1960 թվականին բանաստեղծ Լենոր Քանդելը հանդիպել է Ուելչին և Սնայդերին, որոնք նրան ծանոթացրել են «Բիթ» շարժման բազմաթիվ ներկայացուցիչների հետ[8]։
Ջեք Քերուակը իր «Մեծ Սուր» (1962) վեպում Դեյվ Ուեյն կերպարը ստեղծել է՝ հիմնվելով Ուելչի վրա[9][10]: 1968 թվականին Ուելչը ստորագրել է «Գրողների և խմբագիրների՝ պատերազմի հարկի դեմ բողոքի» հայտարարությունը՝ խոստանալով հրաժարվել հարկերի վճարումից՝ ի նշան Վիետնամի պատերազմի դեմ բողոքի[11]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուիս Ուելչը ամուսնությունից դուրս համատեղ հարաբերությունների մեջ էր լեհ փախստական Մարիա Մագդալենա Քրեգգի հետ[12]։ Ուելչը նրա որդու՝ Հյու Էնթոնի Քրեգգ III-ի խորթ հայրն էր, որն ավելի հայտնի է իր բեմական անունով՝ Հյուի Լյուիս[12]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականի մայիսի 23-ի երեկոյան ժամերին Լյուիս Ուելչը դուրս է եկել Նևադա Սիթիում գտնվող բանաստեղծ Գարի Սնայդերի տնից։ Ուելչը թողել է գրություն, որտեղ նշել էր, որ ինքնասպանություն է գործում, քանի որ ընկճված էր և իրեն անհաջողակ էր համարում։ Գրությունը թվագրված էր նրա անհետացման օրվանից մի քանի ամիս առաջ[13]։ Նրան պաշտոնապես անհետ կորած է հայտարարել «Անանդա» կոոպերատիվ համայնքի անդամները[14]։
Լյուիս Ուելչի մեքենան հայտնաբերվել է լքված վիճակում՝ Նևադա Սիթիից 15 մղոն հյուսիս, Թայլեր Ռոուդի մոտ[15]։ Նրա մոտ եղել է չժանգոտվող պողպատից պատրաստված «Սմիթ և Վեսոն» ընկերության 22 տրամաչափի ատրճանակ։ Նևադա շրջանի շերիֆի գրասենյակի և «Անանդա» համայնքի անդամների կողմից իրականացվել է որոնողական աշխատանք այն տարածքում, որտեղ Լյուիս Ուելչը անհետացել էր։ Ուելչի որոնումները պաշտոնապես դադարեցվել են շերիֆի գրասենյակի կողմից 1971 թվականի մայիսի 28-ին[16]։ «Անանդա» համայնքի անդամները շարունակել են Ուելչի որոնումները մինչև 1971 թվականի հունիսի 1-ը[17]։
Նրա մարմինը երբեք չի հայտնաբերվել[2]:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Trip Trap: Haiku on the Road (1973) (0912516046) Jack Kerouac, Albert Saijo, and Lew Welch
- How I Work as a Poet (1973) (0-912516-06-2)
- Selected Poems, with a preface by Gary Snyder (1976) (0-912516-20-8)
- On Bread and Poetry: A Panel Discussion Between Gary Snyder, Lew Welch, and Philip Whalen (1977) (0-912516-27-5)
- I, Leo: An Unfinished Novel (1977) (0-912516-24-0)
- Ring of Bone: Collected Poems (1979) (0-912516-03-8)
- I Remain – The Letters of Lew Welch & the Correspondence of His Friends (Volume 1: 1949–1960) (1980) (0-912516-08-9)
- I Remain – The Letters of Lew Welch & the Correspondence of His Friends (Volume 2: 1960–1971) (1980) (0-912516-42-9)
- How I Read Gertrude Stein (1995, originally written late-1940s) (0-912516-23-2)
- Ring of Bone: Collected Poems (New & Expanded Edition) (2012) (0-872865-79-7)
1971 թվականին ինքնասպանություն գործելուց առաջ Լյու Ուելչը գրություն է թողել, որտեղ Դոնալդ Ալենին նշանակել է իր գրական ժառանգության կառավարիչ։ Դոնալդ Ալենը «Գրեյ Ֆոքս Փրես» հրատարակչության միջոցով հետմահու հրատարակել է Ուելչի ստեղծագործությունների մեծ մասը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.beforecolumbusfoundation.com/wp-content/uploads/2014/08/ABA2013PressRelease.pdf
- 1 2 «Serious Seekers: Charles Upton». Արխիվացված է օրիգինալից 2013-11-23-ին. Վերցված է 2013-11-23-ին.
- 1 2 3 Kellar, Tom (2011). «Lew Welch 'went Southwest'». The Union (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-02-19-ին.
- 1 2 Aram Saroyan, Genesis Angels: The Saga of Lew Welch and the Beat Generation, William Morrow and Company, 1979
- ↑ "Lew Welch, pitcher" Արխիվացված 2009-06-16 Wayback Machine, Cosmic Baseball Association
- ↑ Aram Saroyan, Genesis Angels: The Saga of Lew Welch and the Beat Generation, William Morrow and Company, 1979
- ↑ Fields, Rick (1995 թ․ հոկտեմբերի 1) [October 1, 1995]. «Buddhism Beat & Square». Tricycle: The Buddhist Review (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Julian Guthrie, "Poet Lenore Kandel Dies at 70", San Francisco Chronicle (October 22, 2009)
- ↑ Wills, D. 'Who's Who: A Guide to Kerouac's Characters', in Wills, D. (ed.) Beatdom Vol. 3 (Mauling Press: Dundee, 2009); Available online Արխիվացված 2009-02-12 Wayback Machine
- ↑ Gioia, Dana (2004). California poetry: from the Gold Rush to the present. Heyday. էջ 148. ISBN 1-890771-72-4. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 27-ին. «sufficiently impressive to Jack Kerouac, who modeled his Big Sur character Dave Wain after the hard-drinking poet»
- ↑ "Writers and Editors War Tax Protest" January 30, 1968 New York Post
- 1 2 Coyote, Peter (1998). Sleeping Where I Fall. Counterpoint. էջ 205. ISBN 1887178678.
- ↑ Poet Lew Welch Missing," The San Francisco Examiner, May 28, 1971, pg 3.
- ↑ "Bay Poet Missing --- Big Search," The San Francisco Chronicle, May 28, 1971, pg 5.
- ↑ "'Beat' Poet Lew Welch is Sought in Foothills," The Sacramento Bee, May 28, 1971, pg 18.
- ↑ "Hunt for Missing Poet Halts," The Oakland Tribune, May 28, 1971, pg 32.
- ↑ "Search Ends Lew Welch For Beat Poet," The Sacramento Bee, June 1, 1971, pg 4.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lew Welch: Ring of Bone: Collected Poems 1950–1970 has a preface by the poet and a useful chronology, not to mention 200+ pages of poetry.
- Charters, Ann (ed.). The Portable Beat Reader. Penguin Books. New York. 1992. 0-670-83885-3 (hc); 0-14-015102-8 (pbk)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lew Welch Papers MSS 13. Special Collections & Archives, UC San Diego Library.
| ||||||||||||