Լյուքսեմբուրգի վարչական բաժանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը բաժանվում է գավառների, որոնք կոմունաների (ինքնավար քաղաքային շրջանների) խումբ են։ Տասնյակ կոմունաներ միասին ունեն մեկ պաշտոնական քաղաքի կարգավիճակ և միայն Լյուքսեմբուրգը, իր հերթին բաժանվում է թաղամասերի (ոչ պաշտոնական ստորաբաժանումներ)։

Վարչական միավորները գունավորված և կոդավորված են ըստ օկրուգների, գավառների և կոմունաների։

Օկրուգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգը բաժանվում էր 3 օկրուգների մինչև 2015 թվականի հոկտեմբեր։

Գավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգում կա ընդհանուր 12 գավառներ, որոնք օկրուգների ստորաբաժանումներ էին, բայց ներկայումս Լյուքսեմբուրգի առաջին կարգի վարչական միավորն են։

Կոմունաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունաները (ինքնավար քաղաքային շրջանները) ամենացածր կարգի վարչական միավորն են Լյուքսեմբուրգում։ Ներկայումս Լյուքսեմբուրգում կան 116 կոմունաներ։

Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

12 կոմունաներ միասին ունեն իրավական մեկ քաղաքի կարգավիճակ։ Որոշները այդ կարգավիճակը ունեն դեռևս Միջնադարից։ Լյուքսեմբուրգը ամենամեծ քաղաքն է երկրի։

Լյուքսեմբուրգի թաղամասերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուքսեմբուրգն էլ իր հերթին բաժանվում է ոչ պաշտոնական ստորաբաժանումների` թաղամասերի։ Լյուքսեմբուրգի 24 թաղամասերը դե ֆակտո ստորաբաժանումներ են առանց իրավական հիմք օգտագործելու պետական կառավարման պարզեցման համար։