Լյուքսեմբուրգի համալսարան
Լյուքսեմբուրգի համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան |
Հիմնադրված է | 2003 |
Անդամակցություն | Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[1], Եվրոպայի համալսարանների միություն[2], Informationsdienst Wissenschaft e.V.?[3] և Q105658851?[4] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Էշ-սյուր-Ալզետ |
Կայք | uni.lu(անգլ.) |
![]() ![]() Լյուքսեմբուրգի համալսարան, Լյուքսեմբուրգ | |
![]() |
Լյուքսեմբուրգի համալսարան (լյուքս.՝ Universitéit vu Lëtzebuerg, ֆր.՝ Université du Luxembourg, գերմ.՝ Universität von Luxemburg), Լյուքսեմբուրգում գտնվող բարձրագույն ուսումնական հաստատություն, նույնանուն դքսության առաջին պետական համալսարանը։
Բուհը հանդես է գալիսի որպես բազմալեզու ուսումնական հաստատություն, առաջարկում է ուսումնական ծրագրեր ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով և 125 երկրներից[5] ուսանողներին տրամադրում կոսմոպոլիտ ուսուցման միջավայր (բացի այդ, բակալավրիատի բոլոր ուսանողները պարտավոր են մեկ կիսամյակ անցկացնել արտերկրում՝ 100 գործընկեր համալսարաններից մեկում)[6]։
Համալսարանը զբաղեցրել է 12-րդ տեղը Times Higher Young University Rankings 2018 վարկանիշում[7] և 178-րդ տեղը՝ Times Higher World University Rankings 2016 վարկանիշում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը հիմնադրվել է 2003 թվականին՝ չորս ուսումնական հաստատության միավորման արդյունքում[8]։
Պետական բուհի հիմնումը մեծ դքսության տնտեսական վերակողմնորոշման մարտահրավերների պատասխանն էր. եթե երկրի տնտեսության երբեմնի հիմքը պողպատի արտադրությունն էր, ապա 1980-ականներին Լյուքսեմբուրգը դարձավ կարևոր ֆինանսական կենտրոն, իսկ նոր հազարամյակում՝ միջազգային նորարարական հանգույց։ Կառավարությունը տնտեսական դիվերսիֆիկացիայի և մրցունակության ռազմավարության առաջնագծում դրել է հետազոտությունները և բարձրագույն կրթությունը։
Ավանդաբար լյուքսեմբուրգյան դիմորդները պետք է ստանան դիպլոմներ այլ երկրներում։ Նոր համալսարանի ստեղծումը թույլ Է տվել ոչ միայն կրթված կադրեր պատրաստել մեծ դքսության քաղաքացիներից, այլև բարձրացնել ազգային մտավոր ներուժը օտարերկրյա ուսանողների, հետազոտողների և դասախոսների ներգրավման միջոցով։
2005 թվականին որոշվել է Բելվալում հիմնել «Գիտությունների քաղաք» կամպուս (ֆր.՝ Cité des Sciences): Նրա առաջին մասնաշենքը բացվել է 2011 թվականին, իսկ 2015 թվականին կառավարման մարմինները և մի շարք ֆակուլտետներ տեղափոխվել են նոր ուսումնարան[9]։
Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես հետազոտական համալսարան՝ այն կենտրոնացած է միջազգային նշանակության մի քանի գիտական ոլորտների վրա և արտացոլում է Լյուքսեմբուրգի հասարակության և տնտեսության իրողությունները։
Համալսարանն ընդգրկում է հետևյալ ֆակուլտետներն ու հետազոտական կենտրոնները[10].
- Գիտության, տեխնոլոգիայի և կապի ֆակուլտետ[11]
- Իրավագիտության, տնտեսագիտության և ֆինանսների ֆակուլտետ[12]
- Լեզվի և գրականության, հումանիտար, արվեստի և կրթության ֆակուլտետ[13]
- Անվտանգության և հուսալիության միջդիսցիպլինար կենտրոն (SnT)[14]
- Լյուքսեմբուրգի կենսաբժշկական համակարգերի կենտրոն (LCSB)[15]
- Լյուքսեմբուրգի ժամանակակից թվային պատմության կենտրոն (C2DH)[16]
Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանական գրադարանը, որից կարող են անվճար օգտվել նաև օտարերկրացի ուսանողները, առաջարկում է ավելի քան 220,000 գիրք և մոտ 1000 պարբերական՝ դասավանդման և հետազոտության համար։ Այս հավաքածուն լրացվում է էլեկտրոնային փաստաթղթերի լայն տեսականիով, որոնք բաղկացած են տվյալների բազաներից, գիտական հոդվածներից և էլեկտրոնային գրքերից։ Առցանց գրացուցակը հնարավորություն է տալիս մուտք գործել բոլոր թղթային և էլեկտրոնային լրատվամիջոցներ։ Համալսարանի գրադարանը սերտորեն համագործակցում է Լյուքսեմբուրգի ազգային գրադարանի հետ և հանդիսանում է BiBnet.lu ցանցի անդամ։
Կամպուսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանը զբաղեցնում է երեք կամպուս՝ Բելվալ, Լիմերտսբերգ, Կիրչբերգ[17]։
Հիմնական կամպուսը՝ Բելվալը, կառուցվել է երկրի հարավում՝ նախկին արդյունաբերական գոտու տեղում, ներառում է այսպես կոչված «Գիտությունների քաղաքը»։ Այժմ այստեղ, որտեղ ժամանակին դոմենային վառարաններում հալվում էր պողպատը, աշխատում է ռեկտորատը։
Լիմերտսբերգ կամպուսը գտնվում է Ֆրանցիսկյան կարգի պատվերով 1903 թվականին տեղադրված պատմական շենքում և մինչև 1972 թվականն օգտագործվել է որպես կաթոլիկ սեմինարիա։
Կիրչբերգ կամպուսը զբաղեցնում է մի շարք շենքեր, որոնք նախկինում պատկանում էին Եվրամիության Բարձրագույն տեխնոլոգիական ինստիտուտին (ֆր.՝ Supérieur de Technologie): Մոտակայքում են գտնվում Լյուքսեմբուրգի ֆինանսական դպրոցը և Լյուքսեմբուրգի բիզնեսի ակադեմիան։
Նախատեսվում է կառուցել նոր կամպուս, որտեղ կտեղակայվի Մաքս Պլանկի ընկերության միջազգային, եվրոպական և նորմատիվ-դատավարական իրավունքի լյուքսեմբուրգյան ինստիտուտը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution1085
- ↑ http://www.uni-gr.eu/de/partner
- ↑ https://wwwen.uni.lu/university/about_the_university
- ↑ Facts — UNI.LU
- ↑ «Best young universities in the world 2018»
- ↑ «About the University»
- ↑ «University of Luxembourg»
- ↑ https://wwwen.uni.lu/university/about_the_university/organisation_charts/organisation_chart_rectorate_central_administration/the_rector
- ↑ «Faculty of Science, Technology and Communication»
- ↑ «Faculty of Law, Economics and Finance»
- ↑ «Faculty of Language and Literature, Humanities, Arts and Education»
- ↑ «Interdisciplinary Centre for Security, Reliability and Trust»
- ↑ «Luxembourg Centre for Systems Biomedicine»
- ↑ «Luxembourg Centre for Contemporary and Digital History»
- ↑ Contact — UNI.LU
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Volker Zotz: Université du Luxembourg: Wohin geht die Reise? (forum Nr. 215, 2002).
- Michel Pauly und Volker Zotz: Universität Luxemburg (forum Nr. 227, June 2003).
- Michel Pauly: uni.lu nach dem Sommergewitter (forum Nr. 239, September 2004).
- Christian Wille: Raumfahrt. Die Standorte der Universität. In: Margue, Michel (Ed.): Université du Luxembourg 2003-2013, Luxemburg, 2013, p. 174-179.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
University of Luxembourg Վիքիպահեստում |
---|
- Պաշտոնական կայք(ֆր.)(գերմ.)(անգլ.)
- a-z.lu- համալսարանական գրադարանի էլեկտրոնային գրացուցակ(ֆր.)(գերմ.)(անգլ.)
|
|