Լյուքսեմբուրգի ամերիկյան գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուքսեմբուրգի ամերիկյան գերեզմանատուն
անգլ.՝ Luxembourg American Cemetery and Memorial
Luxembourg American Cemetery.jpg
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԼյուքսեմբուրգ
ԵրկիրFlag of Luxembourg.svg Լյուքսեմբուրգ
ՍեփականատերAmerican Battle Monuments Commission?
Մակերես50,5 ակր
Լյուքսեմբուրգի ամերիկյան գերեզմանատունը գտնվում է Լյուքսեմբուրգում
Լյուքսեմբուրգի ամերիկյան գերեզմանատուն
abmc.gov/cemeteries-memorials/europe/luxembourg-american-cemetery#.Wj_v_98jSUk

Լյուքսեմբուրգի ամերիկյան գերեզմանատունը գտնվում է Ֆինդելի օդանավակայանից 2,5 կմ հարավ-արևմուտքում՝ Համմում, քաղաք Լյուքսեմբուրգ (Լյուքսեմբուրգ)։ Կառավարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ 1951 թ. կնքված պայմանագրի հիման վրա Միացյալ Նահանգներին կառավարությունը առանց հարկման հանձնել է գերեզմանոցի հողամասի ազատ և անսահմանափակ օգտագործման իրավունքը:

50 հա մակերեսով գերեզմանոցը պարունակում է 5076 ամերիկյան զինվորական անձնակազմի աճյուններ: Գոյություն ունեն 22 «եղբայրական» գերեզմաններ: Թաղվածների մեծ մասը մահացել է 1944-1945 թթ. ձմռանը Արդենների ռազմագործողության ժամանակ: Այստեղ տեղակայված են 5076 գերեզմանաքարեր 9 հողամասերի վրա: ԱՄՆ-ի երկու դրոշաձողերի միջև տեղակայված է Ջորջ Ս․ Փաթոնի գերեզմանը:

Գերեզմանոցի մուտքից ոչ հեռու կա սպիտակ քարե եկեղեցի, որը գտնվում է անտառով շրջապատված լայն հարթակի վրա: Այն զարդարված է բրոնզե և քարե քանդակով, հինգ խոշոր զորագնդերը, որոնք մասկացել էին օպերացիային, խորհրդանշող ապակենկարով։

Գերմանացի զինվորները, ովքեր մասնակցել էին Արդենների ռազմագործողությանը, թաղված են Գերմանիայի ռազմական գերեզմանոցում, մոտ 1.5 կմ հեռավորության վրա ամերիկյանից: Գերմանական գերեզմանոցում կան մուգ քարերից խաչքարեր, որոնք հակասում են ամերիկյան սպիտակ գերեզմանաքարերին:

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sledge, Michael. Soldier Dead: How We Recover, Identify, Bury, and Honor Our Military Fallen. — New York : Columbia University Press, 2005. — P. 206–7, 210. — ISBN 9780231509374.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]