Լյուքսեմբուրգա-բելգիական տնտեսական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միություն, (հոլ.՝ Belgisch-Luxemburgse Economische Unie, ֆր.՝ Union économique belgo-luxembourgeoise, լյուքս.՝ Belsch-Lëtzebuerger Wirtschaftsunion, ԲԼՏՄ[1]), տնտեսական միություն Բելգիայի և Լյուքսեմբուրգի միջև։

Միությունը ստեղծվել է 1921 թվականի հուլիսի 25-ին ստորագրված համաձայնագրով, որը ուժի մեջ է մտել 1922 թվականի դեկտեմբերի 22-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի վավերացման պահից[2][3]։ Համաձայնագիրը նախապես կնքվել է 50 տարի ժամկետով, որը լրացել է 1972 թվականին, ինչից հետո այն 10 տարով երկարացվել է նախ 1982 թվականին, ապա՝ 1992 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական մաքսային միության համեմատ ԼԲՏՄ-ն մի քանի առավելություն ունի Լյուքսեմբուրգի համար։ Բելգիան թույլատրեց փոխել մաքսային սակագները կամ կնքել առևտրային պայմանագրեր միայն Լյուքսեմբուրգի կառավարության հետ խորհրդակցելուց հետո, մինչդեռ մինչև 1918 թվականը Լյուքսեմբուրգը պետք է գնար գերմանական որոշումներով։ Լյուքսեմբուրգում սկսեցին աշխատել միայն Լյուքսեմբուրգի մաքսային գործակալները, մինչդեռ գերմանական միությունում Լյուքսեմբուրգի համապատասխան պաշտոնակաները պրուսացիներ էին։

ԼԲՏՄ-ի գործառույթը վստահվել է տնօրենների խորհրդին, որի 3 անդամներից երկուսը բելգիացի են (այդ թվում նախագահը), իսկ մեկը՝ լյուքսեմբուրգցի։ Միության բարձրագույն խորհրդի 5 անդամներից 3֊ը Բելգիայից են, երկուսը՝ Լյուքսեմբուրգից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]