Jump to content

Լյուցիֆեր Մորնինգսթար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուցիֆեր Մորնինգսթար
Լյուցիֆերի հերոս
Առաջին անգամ հայտնվել էպիլոտային
ՍտեղծողԹոմ Կապինոս
Տեղեկություններ
Մականուն(ներ)Լյուցի
Այլ անունՍամայել
ՏեսակներՀրեշտակ
ՍեռԱրական
Մասնագիտություն
  • Թագավոր (դժոխքում),
  • Գիշերային ակումբի սեփականատեր
  • Ոստիկանության խորհրդատու
ԿոչումԴժոխքի թագավոր
Ընտանիք
  • Աստված (հայր)
  • Աստվածուհի (մայր)
  • Ամինադիել (եղբայր)
  • Ուրիել (եղբայր)
  • Միքայել (եղբայր)
  • Ազրայել (քույր)
Ամուսին(ներ)Քլոյե Դեքկեր

Լյուցիֆեր Մորնինգսթար, նախկինում հայտնի է եղել որպես Սամայել, «Լյուցիֆեր» հեռուստասերիալի գլխավոր կերպարն է։ Հեռուստասերիալում դերը կատարել է Թոմ Էլլիսը[1][2]։

Աստծո կողմից ստեղծված առաջին հրեշտակներից է, նա երկնքից վտարվել է այն բանի համար, որ ընդդիմացել է հոր դեմ, չհամաձայնելով մարդկության ստեղծման հարցում և դրա համար նրան ուղարկել են դժոխք։ Նա եղել է անդրշիրիմյան աշխարհի ղեկավարը, մինչ այն պահը, երբ որոշ դարեր անց նա հոգնել է և թողել իր տիտղոսը և ուղևորվել է Երկիր։ Իր դևային ընկերուհի Մեյզեքինի հետ նա կտրում է իր հրեշտակի թևերը և դառնում է Լոս Անջելեսի Lux անունով գիշերային ակումբի սեփականատերը, որում նա որոշ մարդկանց տալիս է իրենց ուզածը՝ ինչ-որ բանի դիմաց։

Լյուցիֆերը սկսում է համագործակցել հետախույզ Քլոյե Դեքկերի հետ այն բանից հետո, երբ դառնում է իր ընկերոջ մահվան ականատեսը։ Առաջին օգնության վերջում նա հասկանում է, որ կարող է պատժել հանցագործներին այնպես, ինչպես արել էր դա դժոխքում, բայց այս անգամ արդեն երկրի վրա։ Դժոխքն այս պահին առանց տիրակալի է և նրա եղբայր Ամինադիելը[3] իջնում է երկնքից՝ Աստծո հրամանով և փորձում է համոզել նրան վերադառնալ դժոխք։ Լյուցիֆերը հրաժարվում է դա անել և ցանկանում է շարունակել իր արկածները Լոս Անջելեսի ոստիկանությունում։ Իր ուժի շնորհիվ, որի օգնությամբ նա կարողանում է իմանալ մարդկանց ամենածածուկ ցանկությունները, նրան հաջողվում է իր շուրջը համոզել բոլորին, որ կարողանա անել այն ինչ ուզում է։ Բայց այդ մեծ ուժն ընդհանրապես չի ազդում Քլոյե Դեքկերի վրա, որը հանդիսանում է միակ մարդը Երկրի վրա, որը կարողանում է դիմակայել Լյուցիֆերի կախարդանքին։

Դա նրան շատ է անհանգստացնում, ուստի նա սկսում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել հետախույզի նկատմամբ և ամենից առաջ ցանկանում է պարզել այդ իրադարձության պատճառը, դրա համար նա չի հեռանում նրանից և հետևում է նրան բոլոր հետաքննությունների ընթացքում։ Լյուցիֆերի գերազանցությունը, սնապարծությունն ու մեծ խարիզման ստիպում են նրան աննկատ չմնալ և հետախույզը նրան լուրջ չի վերաբերվում ամեն անգամ, երբ նա պնդում է, որ դժոխքի արքան է։ Անմահությունը նրա այլ յուրահատկություններից է, բացի դժոխքում կամ դրախտում կռված զենքերից, նրան ոչինչ չի կարող ցավեցնել կամ արյունահոսություն առաջացնել։ Սակայն, երբ նա սկսում է ռոմանտիկ զգացմունքներ զգալ հետախույզի նկատմամբ, նրա թուլությունն ի հայտ է գալիս և երբ նա իր կողքին է, նա դառնում է խոցելի և կարող է վնասվել սովորական մարդու նման։

Չնայած նրան, որ նա չի ցանկանում բախվել այդ զգացմունքների հետ և ցանկանում է թաքցնել դրանք, չի կարողանում հետախույզից պահել նմանատիպ կարգի հեռավորություն և վտանգի տակ է դնում իր կյանքը՝ նրան պաշտպանելու համար։ Երբ նա իր իրական ինքնությունը վերջապես բացահայտում է հետախույզ Քլոյե Դեքկերին՝ վերջինս վախեցած փախչում է, ինչն էլ իր հերթին անհնար է դարձնում նրանց միջև ցանկացած հարաբերություն և Լյուցիֆերը գնում է մութ ճանապարհներով և ամեն կերպ փորձում է մոռանալ նրան։

Ուժեր և ունակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեր և ունակություններ, որոնք Լյուցիֆերը ցուցադրում է հեռուստասերիալի ողջ ընթացքում.

  • Նրա ներկայությունը մարդկանց համար նման է հայելու, նրա մեջ մարդիկ տեսնում են իրենց արգելված ցանկությունները և դրանք իրագործելու միջոցները։
  • Ցանկացած մարդ, որը նայում է նրա աչքերի մեջ բացահայտում է նրան իր ամենածածուկ մտքերը։
  • Գերմարդկային ուժ։
  • Անմահություն։
  • Թռչելու ունակություն

Հարաբերույուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլոյե Դեքկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գործընկերն է, որի շնորհիվ նա սկսում է զգալ և զարգացնել ռոմանտիկ զգացմունքներ, որոնք դեռ երբեք չի ունեցել։ Չնայած նրան, որ նա սիրում է Քլոյեին, չի կարողանում այդ զգացմունքը դրսևորել նրա նկատմամբ, քանի որ չի հավատում, որ իրեն փոխադարձաբար են պատասխանում և չի ցանկանում նրան վնաս հասցնել, ինչպես նաև իրեն արժանի չի համարում նրա սիրուն։ Նա միշտ նրա կողքին է մտածելով, որ նրա ներկայությունն իրեն խոցելի է դարձնում և ինքը կարող է մահանալ և պաշտպանում է նրան, քանի որ նա չի կարողանում տեսնել, թե ինչպես է նա տառապում։ Աստիճանաբար նրա հանդեպ զգացմունքներն ավելի ու ավելի են ուժեղանում, մինչև բացահայտվելը, սակայն նրանց հարաբերությունները գնում են շատ դժվար և անկայուն ճանապարհով։

Լյուցիֆերի եղբայրն է, բայց նրանք վատ հարաբերությունների մեջ են, քանի որ նա հնազանդվում է իր հորը, իսկ Լյուցիֆերը հրաժարվում է ենթարկվել նրա հրամաններին։ Սկզբում նրանց փոխհարաբերությունները հիմնված են արհամարհանքի վրա, այլ ոչ թե ենթարկվելու, նա նրանց հավատացնում է, որ իր համար միևնույն է, բայց ժամանակի ընթացքում նա օգնում է նրան հետախույզի իր աշխատանքում, նաև պաշտպանում է Հետախույզ Դեքկերին։ Այս պատճառով էլ աստիճանաբար նրանց հարաբերությունները դառնում են ավելի հանդուրժողական և նրանք սկսում են իրական եղբայրական հարաբերություններ հաստատել, որում նրանք իրար օգնում են և մխիթարում ծանր պահերին։

Նրանք ունեն մտերիմ և սեռական հարաբերություններ, տասնամյակներ շարունակ միասին ապրել են դժոխքում և ունեն միևնույն նախասիրությունները՝ խնջույքներ, ալկոհոլ և զվարճանքներ։ Չնայած այն բանին, որ Լյուցիֆերը առաջ է գնում և փոխում իր ապրելակերպը և զգացմունքները, այս հարաբերությունները ուժեղ տուժում են, քանի որ նրանք դառնում են լիովին այլ մարդիկ։ Այնուամենայնիվ, նրանց մեջ մնում է կապվածության զգացումը, ափսոսանք, որ նրանք այնքան էլ մոտ չեն, որքան առաջ և որ նրանք այնքան էլ կախված չեն միմյանցից։

Լյուցիֆերի հոգեբանն է[6], սկզբում նա թերապիա է կատարում միայն սեքսի դիմաց։ Նա կարծում է, որ Լյուցիֆերն իր մտքերն արտահայտում է փոխաբերությունների միջոցով, բայց իմանալով նրա իրական ինքնությունը՝ Լինդան վախենում է և ժամանակն անցկացնում է նրանից հեռու։ Աստիճանաբար նա ընդունում է Լյուցիֆերի էությունը և վերադառնում է թերապիաներին և նրանց հարաբերությունները դառնում են ընկերական և դուրս են գալիս մասնագիտական ոլորտի շրջանակներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Andreeva, Nellie (2015 թ․ փետրվարի 19). «'Lucifer' Gets Pilot Order At Fox, Len Wiseman Directing, Jerry Bruckheimer EP». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  2. Ausiello, Michael (2015 թ․ փետրվարի 27). «Pilot Scoop: Once Alum Tom Ellis Lands Satanic Title Role In Fox's Lucifer». TVLine. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  3. 3,0 3,1 «Amenadiel».
  4. «Mazikeen» (անգլերեն). Wikipedia. 1 de diciembre de 2019. Վերցված է 3 de diciembre de 2019-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Linda».
  6. «Lucifer Wiki». lucifer.fandom.com (անգլերեն). Վերցված է 3 de diciembre de 2019-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]