Լյուսի Կոնանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Կոնանտ
Ծնվել էմարտի 10, 1867(1867-03-10)
Մահացել էդեկտեմբերի 31, 1920(1920-12-31) (53 տարեկան) կամ հունվարի 2, 1921(1921-01-02) (53 տարեկան)
Մահվան վայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունհագուստ ձևագծող
 Lucy Scarborough Conant Վիքիպահեստում

Լյուսի Կոնանտ (անգլ.՝ Lucy Conant, ամբողջական անունը՝ Lucy Scarborough Conant, մարտի 10, 1867(1867-03-10) - դեկտեմբերի 31, 1920(1920-12-31) կամ հունվարի 2, 1921(1921-01-02), Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի, զգեստների և դեկորացիաների դիզայներ, ինչպես նաև մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1867 թվականի մարտի 10-ին Կոնեկտիկուտ նահանգի Բրուքլին քաղաքում՝ Ալբերտ Կոնանտի և Քեթրին Սկարբորո Կոնանտի ընտանիքում։ Նրա հայրը եղել է ինժեներ և նկարիչ։ Լյուսին իր երկու եղբայրների հետ միասին մեծացել է Բոստոնում։

Իր կարիերայի սկզբում Ֆրանսիայում ուսումնասիրել է գեղանկարչություն՝ Լուի Էկտոր Լերուի, Էմիլ-Ռենե Մենարի և Ժյուլիանի ակադեմիաի պրոֆեսոր Ժան Պոլ Լորանի ղեկավարությամբ՝ դառնալով նրա նվիրված աշակերտը[1]։ Նաև դասեր է վերցրել Ժյուլեն Դյուպրեի մոտ[2]։

«In the Old Apple Tree» նկարը

1888 թվականի ամռանը՝ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում, Լյուսի Կոնանտի կյանքում կարևոր իրադարձություն է եղել, որը անցկացրել է բրետոնական Կոնկարնո քաղաքում իր նոր ընկերուհու՝ Սեսիլյա Բոյի, ինչպես նաև մոր և զարմուհու՝ Մեյ Ուիթլոքի հետ (May Whitlock)։ Սեսիլյա Բոն այդ ժամանակը մանրամասն նկարագրել է իր «Background with Figures» ինքնակենսագրության մեջ։ Նրանք միասին վարձել են մի կացարան, որը բաղկացած է եղել երկու սենյակից և ձեղնահարկից։ Այն ծառայել է որպես խոհանոց և ունեցել է հեռվից բացվող տեսարան՝ դեպի այգին և ծովը։ Այդ ամռան ընթացքում ժամանակ առ ժամանակ գալիս էին ամերիկացի այլ նկարիչներ․ Ալեքսանդր Հարիսոնը Կոնանտի հետաքրքրությունն է արթնացրել ծովային տեսարանների նկարչության նկատմամբ, իսկ Չարլզ Լազարը քննադատական դիտողություններ և աջակցություն է հայտնել նկարչուհուն[3], որի հարևանությամբ Լյուսի Կոնանտը կիսել է ստուդիան[4]։ 1891 թվականին Լյուսի Կոնանտի աշխատանքներից մեկը՝ «In the Old Apple Tree», ցուցադրվել է Փարիզում։

Վերադառնալով Ֆրանսիայից ԱՄՆ՝ Կոնանտը բնակություն է հաստատել Բոստոնում, որտեղ բնակվում էր նրա եղբայր Թեոդորը։ 1893 թվականին իր աշխատանքներից երկուսը ցուցադրել է Գեղարվեստի պալատում՝ (այժմ՝ Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարան) Չիկագոյում կայացած «The Orchid Meadow»-ի (յուղաներկ) և «Nasturtiums»-ի (ջրաներկ) ժամանակ։ Բոստոնում իր աշխատանքները ցուցադրել է հայտնի արվեստի վայրերում, այդ թվում՝ Բոստոնի արվեստի ակումբում, Doll & Richards Gallery պատկերասրահում և Քոփլի արվեստի միությունում[5]։ Չիկագոյի արվեստի ինստիտուտում, որտեղ Լյուսի Կոնանտը իր աշխատանքները ցուցադրել է 1899 թվականին, նրա բոլոր երեք՝ «Flood Tide in the Cove», «After Spring Rains» և «Near Gerrish Island» բնապատկերներն էին։ Ի տարբերություն իր ընկերուհի Բոյի, որը հայտնի է դարձել որպես դիմանկարիչ, Կոնանտը կյանքի մեծ մասն անցկացրել է յուղաներկով և ջրաներկով գեղանկարչության հետաքրքրմամբ։

Լյուսի Կոնանտը նաև այլ նկարիչների հետ մասնակցել է համատեղ ցուցահանդեսների։ 1917-1918 թվականներին նա և Բոստոնի հինգ այլ կին նկարչուհիներ՝ Լաուրա Հիլս, Մարգարետ Պետերսոն, Ջեյն Պետերսոն, Էլիզաբեթ Ռոբերթս և Մերի Տիտկոմբ, իրենց աշխատանքները ցուցադրել են Բոստոնի Doll & Richards պատկերասրահում՝ իրենց անվանելով պարզապես «The Group»։

Կարիերայի զարգացմանը զուգընթաց Լյուսի Կոնանտը ընդլայնել է իր հետաքրքրությունները։ Զբաղվել է դիզայնի ուսումնասիրությամբ՝ ստեղծելով տարազներ ու դեկորացիաներ։ Այդ կապակցությամբ նրան հրավիրել են Կալիֆոռնիայի համալսարանում (Բերքլի) դասավանդելու։ Նա համաձայնել և զբաղեցրել է 1918/1919 ուսումնական տարվա դիզայնի և տնային արվեստի ուսուցչի պաշտոնը․ ղեկավարել է կոստյումի պատմության լաբորատորիա և անցկացրել է կոստյումների դիզայնի սեմինարներ[6]։ Առողջությունը թույլ չի տվել նկարչուհուն երկար դասավանդել Կալիֆոռնիայի համալսարանում, և նա վերադարձել է Բոստոն։

Մահացել է 1920 թվականի դեկտեմբերի 31-ին Բոստոնում։ Թաղվել է հայրենի քաղաքում՝ South Cemetery գերեզմանատանը[7]։ American Art Annual մահախոսականում նրա մահվան ամսաթիվը նշվում է 1921 թվականի հունվարի 2-ին[8]։

1922 թվականի մարտի 26-ից մինչև ապրիլի 30-ը Բոստոնի Գեղարվեստի թանգարանում տեղի է ունեցել Լյուսի Կոնանտի աշխատանքների հիշատակի ցուցահանդեսը։ Նրա ընկերներն ու երկրպագուները նրա անունով կրթաթոշակ են սահմանել՝ թանգարանի դպրոցի աշակերտին Եվրոպա մեկնելու հնարավորություն տալու համար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Oakley, Thornton (1921 թ․ օգոստոս). «Lucy Scarborough Conant – Artist». The American Magazine of Art. 12 (8): 269–273. JSTOR 23938563.
  2. «Conant, Lucy Scarborough (American painter and educator, 1867-1921)». Getty Research Institute. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  3. «Charles Augustus C. Lasar (1856—1936)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  4. Beaux, Cecilia (1930). Background with Figures: Autobiography of Cecilia Beaux. Boston and New York: Houghton Mifflin Company.
  5. Petteys, Chris (1985). Dictionary of Women Artists: An International Dictionary of Women Artists Born Before 1900. Boston: G K Hall. էջ 155. ISBN 978-0816184569.
  6. «Register 1918-19» (PDF). University of California Press. էջեր 123–125. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. Lucy Scarborough Conant
  8. «Obituaries 1920 - 1921». American Art Annual. XVIII: 225. 1921.
  9. Delta Gamma Fraternity, The Anchora of Delta Gamma (Menasha, WI: George Banta Publishing Company, 1929), p. 302.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Կոնանտ» հոդվածին։