Լյուսի Թումայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Թումայան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1890(1890-10-28)
ԾննդավայրԱմյեն[1]
Մահացել է1940
Մահվան վայրԱՄՆ
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունիրավապաշտպան և հակապատերազմային ակտիվիստ
ԱշխատավայրԱզգերի լիգա
 Lucy Thoumaian Վիքիպահեստում

Լյուսի Թումայան Ռոսիեր (անգլ.՝ Lucy Thoumaian, ծննդյան անունը՝ Ռոսիե դե Վիսմ (անգլ.՝ Rossier de Visme), հոկտեմբերի 28, 1890(1890-10-28), Ամյեն[1] - 1940, ԱՄՆ), կանանց իրավունքների և խաղաղության համար պայքարող ակտիվիստ։ Օսմանյան Կասրությունում հայկական ջարդերի առաջին օրերին ամուսնու հետ գաղթել են Անգլիա, Չիգվելի որբ հայ երեխաների համար օգնել բացելու դպրոց։ Նախքան 1915 թվականին Հաագայում կանանց կոնֆերանսին մասնակցելը, հրապարակել է խաղաղության մանիֆեստ, այնուհետև սկսել է աշխատել Ազգերի լիգայի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսի Թումայանը ծնվել է Շվեյցարիայում, ծննդյան անունը՝ Ռոսիեր դե Վիսմ։ Նրա ամուսինը՝ Կարապետ Թումայանը, քրիստոնյա միսիոներ և պրոֆեսոր էր, բանտարկվել և խոշտանգվել է իր հայրենի Մարզվան քաղաքում, ուստի նրանք միասին գաղթել են Անգլիա։ Այնտեղ նրանք 1906 թվականին հիմնել են հայ որբերի տուն` դպրոց-որբանոց, որը հայտնի է որպես Չիգվելի հայկական տուն[2][3]։

1911 թվականին Լյուսի Թումայանը ամուսնու` Կարապետ Թումայանի հետ Լոնդոնում մասնակցել է Ռասայական առաջին համընդհանուր կոնգրեսին, որը վաղաժամ փորձ էր ի նպաստ հակա-ռասիզմի[4]։ Կոնգրեսում նրանք կատարել են թուրք պատվիրակների հետ պաշտոնապես գրկախառնվելու խորհրդանշական ժեստը[5]։ Լյուսի Թումայանը ի նշան համերաշխության սեղմել է թուրք գրող, փիլիսոփա, քաղաքական գործիչ Ռըզա Թևֆիքի (որը հետագայում Սևրի պայմանագիրը ստորագրած սակավաթիվ թուրքերից մեկն էր, և որը 1923 թվականին Թուրքիայում հայարարվել է persona non grata) ձեռքը։ Օսմանյան կայսրությունից ամուսնու հետ աքսորված լինելելով՝ Լյուսի Թումայանը թուրք քաղաքական գործիչներին կոչ է արել խաղաղ ճանապարհով միավորել բոլոր ազգություններին իրենց իշխանության ներքո[6]։

1912 թվականին Լյուսի Թումայանը հիմնադրել է «Բոլոր կանանց միջազգային շարժում հանուն խաղաղության» խումբը (այսօր՝ Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության և ազատության)։ Նրա առաջարկել է, որ կանայք ամեն շաբաթ հանդիպեն և խնդրեն իրենց համապատասխան կառավարություններին՝ արագ դադարեցնել պատերազմը արբիտրաժի միջոցով։

Կանանց միջազգային կոնգրեսը 1915 թվականին. ձախից աջ
1. Հայաստան Հայաստան - Լյուսի Թումայան
2. Կանադա Կանադա - Լեոպոլդին Կուլկա
3. Կանադա Կանադա - Լաուրա Հյուզ
4. Հունգարիա Հունգարիա - Ռոզիկա Շվիմմեր
5. Գերմանիա Գերմանիա - Անիտա Աուգսպուրգ
6. Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ - Ջեյն Ադամս
7. Բելգիա Բելգիա - Յուջենի Համեր
8. Նիդերլանդներ Նիդերլանդներ - Ալետտա Յակոբս
9. Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն - Քրիսթալ Մակմիլան
10. Իտալիա Իտալիա - Ռոզա Ջենոնի
11. Շվեդիա Շվեդիա - Աննա Կլեման
12. Դանիա Դանիա - Թորա Դաուգաարդ
13. Նորվեգիա Նորվեգիա - Լուիզ Կեյլաու

1914 թվականին Լյուսին հրատարակել է Խաղաղության մանիֆեստ[5], որի թեման էր «Պատերազմը տղամարդիկ են ստեղծում, կանայք պետք է այն վերացնեն»։ Նա առաջարկեց, որ կանայք պետք է շաբաթական հանդիպումներ ունենան, մինչև պատերազմի պատճառած վեճը լուծվի[7]։

Կանայք Հաագայում կոնֆերանսի պատվիրակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի ապրիլի 25-ին Թումայանը մեկնել է Հաագա, որտեղ ներկայացրել է Հայաստանը «Կանայք Հաագայում» կանանց միջազգային կոնֆերանսում։ Նա կրում էր հայկական ավանդական հագուստ՝ ի հիշատակ թուրք-Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերի[8]։ Նա համաժողովին մասնակցելու էր ժամանել 1915 թվականի ապրիլի 25-ին, երբ Հայոց ցեղասպանության օրերին հարյուրավոր հայ մտավորականներ էին ձերբակալվում[9]։

Թումայանը համաժողովի գլխավոր զեկուցողների շարքում էր և ներկայացնում էր Հայաստանը։ Համաժողովից հետո նա մինչև նոյեմբեր մնաց Նիդեռլանդներում, հուսահատ՝ սպասելով տեղեկությունների Մարզվանում մնացած հարազատների մասին[10]։

Պատերազմից հետո նա աշխատանքի անցավ Ազգերի լիգայի հանձնաժողովում[10][11]։

Թումայանը մահացել է ԱՄՆ-ում 1940 թվականին[3][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Departmental archives of Somme
  2. «Chigwell: Schools | British History Online». www.british-history.ac.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Maureen Moynagh; Nancy Forestell (2012 թ․ հունվարի 14). Documenting First Wave Feminisms: Volume 1: Transnational Collaborations and Crosscurrents. University of Toronto Press. էջեր 397–. ISBN 978-1-4426-6410-4.
  5. 5,0 5,1 A Manifesto to Women of Every Land (1914). From the book Documenting First Wave Feminisms. Lucy Thoumaian] (Մանիֆեստ աշխարհի բոլոր երկրների կանանց համար (1914)։ «Առաջին ալիքի ֆեմինիզմների փաստագրում» գրքից Լյուսի Թումայանի ելույթը)
  6. Burton, Elise K. (2021). Genetic Crossroads: The Middle East and the Science of Human Heredity. Stanford: Stanford University Press. ISBN 978-1-5036-1191-7.
  7. Jill Liddington (1989). The Road to Greenham Common: Feminism and Anti-militarism in Britain Since 1820. Syracuse University Press. էջեր 91–. ISBN 978-0-8156-2539-1.
  8. «Լյուսի Թումայան» (PDF).
  9. Shirakian, Arshavir (1976). Կտակն էր Նահատակներուն [Gdagn er Nahadagnerin] [The legacy: Memoirs of an Armenian Patriot]. translated by Shirakian, Sonia. Boston: Hairenik Press. OCLC 4836363.
  10. 10,0 10,1 10,2 «Lucy Thoumaian» (PDF). WILPF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  11. Archives, The National. «The Discovery Service». discovery.nationalarchives.gov.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.