Լյուսի Գորդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Գորդոն
Ծնվել էմայիսի 22, 1980(1980-05-22)[1][2]
ԾննդավայրՕքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Մահացել էմայիսի 20, 2009(2009-05-20)[4][1][2] (28 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ[3]
ԿրթությունՕքսֆորդի բարձրագույն դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, դերասանուհի և մոդել

Լյուսի Գորդոն (անգլ.՝ Lucy Gordon, մայիսի 22, 1980(1980-05-22)[1][2], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - մայիսի 20, 2009(2009-05-20)[4][1][2], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[3]), բրիտանացի դերասանուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսին կարիերան սկսել է 1995 թվականին, 15 տարեկան հասակում, որպես ֆոտոմոդել։

Մինչ 1997 թվականը Լյուսին հաճախում էր Օքսֆորդի աղջիկների մասնավոր դպրոց։ Դպրոցից հետո ցանկանում էր ուսումնասիրել պատմություն և կենսաբանություն։

Երիտասարդ դերասանուհին ճանաչման է արժանանում շնորհիվ Սեդրիկ Կլապիշի «Սիրունիկները» ֆիլմի։ 2007 թվականին նա նկարահանվում է «Սարդ մարդ 3. Թշնամու արտացոլանք» ֆիլմում, լրագրողուհի Ջենիֆեր Դուգանի դերում։

2008 թվականի հունվարին Slamdance Film Festival կինոփառատոնում նրա «Վերջին միջազգային փլեյբոյը» (անգլ.՝ The Last International Playboy) կատակերգական ոճում աշխատանքը բարձր է գնահատվում կինոքննադատների կողմից։ Դերասանուհու վերջին աշխատանքն է դառնում Ջեյն Բիրկինի դերը «Գենսբուր. հերոսական կյանք» ֆիլմը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 20-ին, իր 29-ամյակից երկու օր առաջ, դերասանուհին կախվում է։ Լյուսի Գորդոնի մարմինը հայտնաբերվում է դերասանուհու փարիզյան բնակարանում։ Վաղ առավոտյան, Գորդոնի քաղաքացիական ամուսին Ժերոմ Ալմերսը, արթնանալով աղջկան գտնում է կախված։ Ընկնելով խառնաշփոթության մեջ, երիտասարդը սկսում է օգնություն կանչել։ Սակայն, Լյուսիին օգնել արդեն անհնար էր։

Նրա մահվանից քիչ առաջ, Կաննի կինոփառատոնում ցուցադրվել էին նրա մասնակցությանբ նոր ֆիլմից կադրեր՝ «Գենսբուր. հերոսական կյանք»։ Ռեժիսոր Ժոանն Սֆարայի ֆիլմում, որը պատմում է ֆրանսիացի լեգենդար երգիչ և գրող Սերժ Գենսբուրի մասին, Լյուսի Գորդոնը խաղում է նրա մուսայի՝ Ջեյն Բիրկինի դերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 «Գենսբուր. հերոսական կյանք» Serge Gainsbourg, vie héroïque Ջեյն Բիրկին
2009 Կինոսեր Cineman Վիվիեն Կուկ
2008 Վերջին միջազգային փլեյբոյը The Last International Playboy Քեյթ Հարդվիկ
2008 Կարճ հարցազրույցներ տհաճ տղամարդկանց հետ Brief Interviews with Hideous Men Հիթչիկեր
2007 Սարդ մարդ 3. Թշնամու արտացոլանք Spider-Man 3 Ջենիֆեր Դուգան
2007 Սերիալ Serial Շադի Գրեյդի
2005 Սիրունիկները Les poupées russes Սելիա Շելտոն
2005 Սթելլա Stella Չինա
2002 Չորս փետուր The Four Feathers Իզաբել
2001 Բնազդ Serendipity Քերոլայն Միթչել
2001 Պարֆյում Perfume Սառա
1999 2point4 children 2point4 children Լամպեթի Ջոնս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Գորդոն» հոդվածին։