Լյուսիլ Ռանդոն
| Լյուսիլ Ռանդոն ֆրանսերեն՝ Lucile Randon | |
|---|---|
| Ծնվել է | փետրվարի 11, 1904[1][2][3] |
| Ծննդավայր | Ալես, Ֆրանսիա[4][2][3] |
| Մահացել է | հունվարի 17, 2023[5][3] (118 տարեկան) |
| Մահվան վայր | Տուլոն, Ֆրանսիա[6][3] |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | լատինական եկեղեցի |
| Մասնագիտություն | բուժքույր և religious sister |
Լյուսիլ Ռանդոն (ֆրանսերեն՝ Lucille Randon[7], փետրվարի 11, 1904[1][2][3], Ալես, Ֆրանսիա[4][2][3] - հունվարի 17, 2023[5][3], Տուլոն, Ֆրանսիա[6][3]), ֆրանսիացի սուպերերկարակյաց կին, որի տարիքը հաստատվել է Գերոնտոլոգիայի հետազոտական խմբի (GRG) և Գինեսի ռեկորդների գրքի կողմից։ Օնորին Ռոնդելոյի մահից հետո՝ 2017 թվականի հոկտեմբերին, Ռանդոնը դարձել է Ֆրանսիայի ամենատարեց ապրող վավերացված բնակիչը։ 2019 թվականի հունիսի 18-ին դարձել է Եվրոպայի ամենատարեց ապրող վավերացված բնակիչը։ 2022 թվականի ապրիլի 19-ին՝ Կանե Տանակայի մահից հետո, Լյուսիլը դարձավ մոլորակի ամենատարեց ապրող բնակիչը։
Լյուսիլ Ռանդոնը վերջին ապրող մարդն էր, ով ծնվել էր 1904 թվականին, և ապրեց ավելի երկար, քան իրենից երեք տարի ուշ ծնվածները։ Մահվան պահին նրա տարիքը կազմում էր 118 տարի 340 օր․ նա ընդամենը 25 օր չապրեց մինչև իր 119-ամյակը և դարձավ պատմության մեջ առաջին մարդը, ով մահացել է լրիվ 118 տարեկան հասակում։ Լյուսիլը պատմության մեջ չորրորդ ամենատարեց մարդն է Ժաննա Կալմանից, Կանե Տանակայից և Սառա Նոսից հետո։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուսիլ Ռանդոնը ծնվել է 1904 թվականի փետրվարի 11-ին՝ Ալեսում։
Լյուսիլի հայրը դպրոցի ուսուցիչ Պոլ Ռանդոնն էր։ Լյուսիլն ունեցել է երկվորյակ քույր, ով մահացել է 1905 թվականին՝ 18 ամսականում[8].
1915 թվականին Լյուսիլը տեղափոխվեց եղբոր մոտ՝ Գուդան, այնուհետև՝ Սեն-է-Ուազ[8]։
1916 թվականին Ռանդոնը դայակի աշխատանք է գտել Մարսելի մի ընտանիքում։ 1920 թվականին նա մեկնել է Վերսալ և դարձել մեկ այլ ընտանիքի երեխաների ուսուցչուհին։ 1922 թվականին նա կրկին փոխել է ընտանիքը, որտեղ աշխատել է 14 տարի որպես դայակ։
Լյուսիլը մեծացել է բողոքական ընտանիքում, սակայն 1923 թվականին նա բողոքականությունից անցել է կաթոլիկության և դարձել է վանական նորընծա[9]։ 1943 թվականին ավարտել է իր նորընծայությունը և ընդունել է վանական կյանքը Փարիզի Maison des Filles de la Charité վանքում՝ դյու Բակ փողոցում, և ստացել է Անդրե եկեղեցական անունը՝ ընտրված ի պատիվ իր եղբոր, որին նա միաժամանակ անվանում էր «հայր, մայր և դայակ»[10]։
1945 թվականին նա աշխատանքի է անցել Վիշի քաղաքի հիվանդանոցում՝ օգնելու որբերին և տարեցներին, որտեղ աշխատել է 28 տարի[11]։
1979 թվականին նա մտել է Սավոյի վանք, որտեղ անցկացրել է 30 տարի։ 2009 թվականին նա ժամանել է Տուլոն և հաստատվել է տեղի Սենտ-Կատրին-Լաբուրե վանքում՝ 105 տարեկան հասակում։
Կյանքի վերջին տարիները
[խմբագրել | խմբագրել կոդը]2010-ականների սկզբից Ռանդոնը կույր էր և գամված անվասայլակին։
Երբ նա դարձավ 115 տարեկան, Պապ Ֆրանցիսկոսը նրան անձնական նամակ ուղարկեց և օրհնեց տերողորմյան։ 2021 թվականին նա ասել է, որ երջանիկ էր իր տանը, թեև ցանկանում է միանալ իր տատիկին ու պապիկին և եղբորը՝ Անդրեին։ Իր վերջին՝ 118-րդ ծննդյան օրը՝ 2022 թվականի փետրվարին, Ռանդոնը շնորհավորական նամակ է ստացել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից։
2021 թվականի հունվարին ծերանոցում, որտեղ ապրում էր Ռանդոնը, COVID-19-ի բռնկում տեղի ունեցավ։ Հունվարի 16-ին նրա մոտ նույնպես վիրուս ախտորոշվեց։ Հիվանդությունն անցավ լրիվ անախտանիշ։ Փետրվարի 8-ին Ռանդոնը հայտարարվեց առողջացած, ինչը նրան դարձրեց COVID-19 համավարակի ժամանակ ողջ մնացած հայտնի ամենատարեց մարդը[12]։
Լյուսիլ Ռանդոնը մահացել է քնի մեջ 2023 թվականի հունվարի 17-ին՝ 118 տարեկան և 340 օրական հասակում՝ Սենտ-Կատրին-Լաբուրե վանքում[10]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 GeneaStar
- 1 2 3 4 ծննդական
- 1 2 3 4 5 6 7 8 Fichier des personnes décédées mirror
- 1 2 https://www.midilibre.fr/2019/08/17/soeur-andre-la-nouvelle-doyenne-europeenne-115-ans-est-nee-a-ales,8364099.php
- 1 2 La Française sœur André, doyenne de l'humanité, est décédée à l'âge de 118 ans (ֆր.)
- 1 2 https://www.europe1.fr/societe/la-francaise-soeur-andre-doyenne-de-lhumanite-est-decedee-a-lage-de-118-ans-4161759
- ↑ «В возрасте 118 лет умерла старейшая жительница планеты, французская монахиня Люсиль Рандон». novayagazeta. 2023 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 18-ին.
- 1 2 «Fiche Magistrat: André Amaury RANDON». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «118-летняя французская монахиня сестра Андрэ (в миру Люсиль Рэндон) скончалась в Тулузе». Городская ритуальная служба (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 1-ին.
- 1 2 Lucille, vice-doyenne des Varois, vient de célébrer ses 113 ans Արխիվացված 2021-11-17 Wayback Machine. Var Martin, 14. Februar 2017.
- ↑ «Lucile Randon на сайте gerontology.wikia.com». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Europe's oldest person, 117-year-old French nun, survives COVID-19» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 12-ին.