Լյուսիեն Ֆևր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսիեն Ֆևր
Lucien Febvre
Ծնվել էհուլիսի 22, 1878(1878-07-22)[1][2][3][…]
Նանսի[4]
Մահացել էսեպտեմբերի 11, 1956(1956-09-11) (78 տարեկան) կամ սեպտեմբերի 26, 1956(1956-09-26)[5] (78 տարեկան)
Սենթ-Ամուր[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՈւղղությունԱննալների դպրոց
Մասնագիտությունպատմաբան և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[6], Բուրգունդիայի համալսարան, Ստրասբուրգի համալսարան, Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց
Գործունեության ոլորտպատմություն
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց և Բուրգունդիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[7]
Եղել է գիտական ղեկավարRobert Mandrou?
Հայտնի աշակերտներHenri Brunschwig?
Պարգևներ
Մարտական խաչ 1914-1918 Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1] Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա[1] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1] և Ռազմական խաչ
 Lucien Febvre Վիքիպահեստում

Լյուսիեն Ֆևր (ֆր.՝ Lucien Paul Victor Febvre, հուլիսի 22, 1878(1878-07-22)[1][2][3][…], Նանսի[4] - սեպտեմբերի 11, 1956(1956-09-11) կամ սեպտեմբերի 26, 1956(1956-09-26)[5], Սենթ-Ամուր[4]), ֆրանսիացի պատմաբան։ Հայրը բանասեր էր, և նա Լ. Ֆևրին ուղղորդեց հին լեզուների և տեքստերի ուսումնառության ու հետազոտությանը, որոնք էական նշանակություն ունեցան նրա հոգեմտավոր կայացման վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայությունից հետո, քսան տարեկանում մեկնում է Փարիզ, որպեսզի ուսանի ՚Բարձրագույն մանկավարժական դպրոցումՙ (École normale supérieure), Գրականության բաժնում (Section des Lettres de l'ENS)։ 1899-1902 թվականներին մասնագիտանում է պատմության և աշխարհագրության բնագավառում։ Ուսումնառությունն ավարտելուց հետո Լ. Ֆևրը մեկնում է ծայրամասային դպրոցներից մեկում դասավանդելու, ուր և նախաձեռնում է իր ՚Ֆիլիպ II և Ֆրանշ-Կոնտենՙ մենագրությունը։ Այս ժամանակ էլ (1906 թ.) նա համագործակցում է Անրի Բեռի հետ՝ ՚Պատմական համադրությունների հանդեսիՙ շրջանակներում։ 1911 թվականին պաշտպանում է իր գիտական թեզը՝ Գաբրիել Մոնոյի ղեկավարությամբ։ 1912 թվականին նշանակվում է Դիժոնի համալսարանի պրոֆեսոր, դասավանդում է Բուրգունդիայի պատմությունն ու արվեստը։ 1914 թվականին զորակոչվում է բանակ, մասնակցում Առաջին աշխարհամարտին։ Զորացրումից անմիջապես հետո (1919 թ.) նա Ստրասբուրգի համալսարանում աշխատանքի է անցնում ՚Արդի պատմությանՙ ամբիոնում։ Այստեղ էլ նույն թվականին ծանոթանում է Մ. Բլոկի հետ։ 1922 թվականին հրատարակում է իր ՚Երկիրը և մարդկային հանրույթների բարեշրջությունըՙ հետազոտությունը, որտեղ մեկնարկելով Վ. Դը լա Բլաշի ՚մարդկային հանրույթների աշխարհագրությունՙ հարացույցից, հակադրվում է այդ ժամանակներում լայնորեն տարածված դետերմինիզմի տեսությանը՝ պատմագիտություն ներմուծելով ՚հնարավորությանՙ (possibilisme) հղացքը։ Այս ժամանակ նա մասնագիտանում է XIV դարի պատմության մեջ։ Խորամուխ է լինում ՚կոլեկտիվ մտածողությանՙ վերլուծության ուղղությամբ։ Արդյունքում՝ 1928 թվականին հրատարակում է իր հանրահայտ ՚Մի ճակատագիր. Մարտին Լյութերՙ հետազոտությունը, որը համալսարանական շրջանակներում մեծ աղմուկ է հանում։ Այդ ուղղությամբ իր հաջորդ խոշոր հոտազոտությունը ՚Անհավատության հիմնախնդիրը XVI դարում։ Ռաբլեի կրոնըՙ գիրքն էր (1942 թ.)։ 1929 թվականին Ստրասբուրգում Մ. Բլոկի համախմբագրությամբ հրատարակում են ՚Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմությանՙ (՚Annales d'histoire ռconomique et socialeՙ) հանդեսի առաջին համարը։ Դրանով նպաստում են նոր պատմագիտական ըմբռնումների միջավայրի ձևավորմանը։ Շուտով ձևավորվում է ՚Անալներիՙ պատմագիտական դպրոցը։ 1933 թվականին նա աշխատանքի է անցնում Քոլեժ դը Ֆրանսում (College de France)։ Ակտիվ ստեղծագործական աշխատանքները շարունակվում են մինչև Երկրորդ աշխարհամարտի սկիզբը։ 1944 թվականին զոհվում է Մ. Բլոկը։ Սակայն դա պատճառ չի դառնում հանդեսի ընդհատմանը։ Լ. Ֆևրը շարունակում է հանդեսը հրատարակել ՚Տարեգրություններ. Տնտեսություններ, Հասարակություններ, Քաղաքակրթություններՙ (՚Annales։ Économiques. Societés. Civilisations) խորագրով։ Պատերազմից հետո՝ 1949 թվականին նա հիմնում է ՚Բարձրագույն գիտելիքների Գործնական դպրոցի Վեցերորդ բաժանմունքըՙ (VIe section de l'Ecole pratique des hautes études), որը հանդեսի համար մեծ խթան է հանդիսանում հետազոտական շատ մոտեցումների իրականացման և դասավանդման առումով։ 1953 թվականին հրատարակում է իր հանրահայտ ՚Մարտեր պատմության համարՙ հոդվածների ժողովածուն։ Անդամակցել է Ֆրանսիական ինստիտուտին (Բարոյական և քաղաքական գիտությունների Ակադեմիա), եղել է Ֆրանսիայի պատմաբանների ազգային կոմիտեի ներկայացուցիչ, Երկրորդ աշխարհամարտի պատմության կոմիտեի պրեզիդենտ, Ֆրանսիայում կրթության վերամշակման ծրագրերի հանձնախմբի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ֆրանսիական պատգամավորության անդամ, ՚Հատորներ Համաշխարհային պատմությանՙ հանդեսի խմբագիր, ՚Երկրորդ աշխարհամարտի պատմության հանդեսիՙ հիմնադիր, ՚Դիմադրության ոգինՙ գիտական խորհրդի անդամ, ՚Ֆրանսիական հանրագիտարանիՙ ղեկավար։ Մահացել է 1956 թվականի սեպտեմբերի 26-ին, Սենտ-Ամուրում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Philippe II et la Franche-Comté. Étude d'histoire politique, religieuse et sociale, Paris, Honoré Champion, 1911, 808 p. Réédité aux Editions Perrin, Paris, 2009, 816 p. (avec une préface d'Emmanuel Le Roy Ladurie).
  • Notes et documents sur la Réforme et l'Inquisition en Franche-Comté, Paris, 1911, 336 p.
  • Histoire de la Franche-Comté, Paris, Boivin, 1912, 260 p.
  • La Terre et l'évolution humaine, Paris, Albin Michel, « L'évolution de l'Humanité », 1922.
  • Un Destin. Martin Luther, Paris, Presses Universitaires de France, 1928.
  • Civilisation. Évolution d'un mot et d'un groupe d'idées, Paris, Renaissance du livre, 1930, 56 p.
  • Le Rhin. Problèmes d'histoire et d'économie, Paris, Armand Colin, 1935.
  • (dir.) ։ Encyclopédie française, 11 volumes parus de 1935 à 1940.
  • Le problème de l’incroyance au Կաղապար:S- siècle. La religion de Rabelais, L’évolution de l’humanité, Paris, Albin Michel, 1947, 549 pages.
  • Origène et Des Périers ou l'énigme du Cymbalum Mundi, Paris-Genève, Droz, 1942, 144 p.
  • Autour de l'Heptaméron. Amour sacré, amour profane, Paris, Gallimard, 1944, 300 p.
  • Les Classiques de la liberté : Michelet, Lausanne, Traits, 1946, 162 p.
  • Combats pour l'histoire, Paris, Armand Colin, 1952, 456 p.
  • Au cœur religieux du Կաղապար:S-, Paris, SEVPEN, 1957, 359 p.
  • (en coll. avec Henri-Jean Martin) Albin Michel, ed. (1958). L’Apparition du livre (19×12,5 cm) (français). Paris. էջ 600. ISBN 2-226-10689-8. {{cite book}}: |format= requires |url= (օգնություն); Unknown parameter |publi= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).
  • Pour une histoire à part entière, Paris, SEVPEN, 1962, 860 p.

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սմբատ Հովհաննիսյան, Լյուսիեն Ֆևր. «Կենդանի պատմության» տեսությունը, Պատմության հարցեր 2, Խմբ.` Ա. Ստեփանյան, Երևան, “Զանգակ-97” հրատարակչություն, 2013, էջ 225-238։
  • Սմբատ Հովհաննիսյան, Աննալների պատմագիտական դպրոցը. Լյուսիեն Ֆևրի և Մարկ Բլոկի պատմության տեսությունը, Վէմ համահայկական հանդես, Գ (Թ) տարի, 2011, թիվ 2 (34) ապրիլ-հունիս, “Վէմ հանդես” ՍՊԸ հրատարակչություն, էջ 95-118։
  • Սմբատ Հովհաննիսյան, Համընդգրկուն պատմության և քանակային պատմության հիմնախնդիրը ֆ‎րանսիական “Անալների” դպրոցի կերպափոխության համատեքստում, “Կանթեղ”, Երևան, 1, (2008), էջ 103-109։
  • Սմբատ Հովհաննիսյան, Հայ առևտրական կապիտալը Ֆերնան Բրոդելի քաղաքակրթությունների տեսության ծիրում, Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 62-68։
  • Սմբատ Հովհաննիսյան, “Անալների” պատմագիտական դպրոցը և դրա կերպափոխության շրջափուլերը, Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 123-134։
  • Սմբատ Հովհաննիսյան, Ֆերնան Բրոդել (1902-1985), Պատմության հարցեր, Երևան, 1, (2009), էջ 191-193։
  • Սմբատ Հովհաննիսյան, P.Burke, French Historical Revolution։ The Annales School, 1929-1989, Stanford University Press, 1990, (Գրախոսություն), Երևան, 1, (2009), էջ 267-270։
  • Սմբատ Հովհաննիսյան, Ֆերնան Բրոդելի պատմության տեսությունը, Վէմ համահայկական հանդես, Գ (Թ) տարի, 2011, թիվ 1 (33) ապրիլ-հունիս, "Վէմ հանդես" ՍՊԸ հրատարակչություն, էջ 98-119։
  • Սմբատ Հովհաննիսյան, Աննալների պատմագիտական դպրոցը. Լյուսիեն Ֆևրի և Մարկ Բլոկի պատմության տեսությունը, Վէմ համահայկական հանդես, Գ (Թ) տարի, 2011, թիվ 2 (34) ապրիլ-հունիս, “Վէմ հանդես” ՍՊԸ հրատարակչություն, էջ 95-118։
  • Ալբերտ Ստեփանյան, Երվանդ Մարգարյան, Ժամանակի կառույցը Ֆ.Բրոդելի պատմահայեցողության ծիրում, Պատմություն և կրթություն, Երևան, 1-2, (2005), էջ 33-42։
  • Jean-Michel Chapoulie, « Un cadre d'analyse pour l'histoire des sciences sociales », Sciences Humaines, Revue d’histoire des sciences humaines, 2005/2 - N° 13, ISSN 1622-468X, pages 99 à 126
  • Serge Gagnon, « La nature et le rôle de l’historiographie », Revue d'histoire de l'Amérique française, vol. 26, n°4, 1973, p. 479-531.
  • Patrick Garcia, « Essor et enjeux de l’histoire du temps présent », La Revue pour l’histoire du CNRS, N°9 - Novembre 2003
  • Patrick Garcia et Jean Leduc, L’enseignement de l’histoire en France de l’Ancien Régime à nos jours, Paris, Armand Colin/VUEF, 2003. – 320 pages
  • Giuliana Gemelli, « Lucien Febvre et la représentation de l’État contemporain. Le tome X de l’Encyclopédie française », Société d’études jaurésiennes, Cahiers Jaurès, 2002/1-2 - N° 163-164, ISSN 1268-5399, pages 97 à 116
  • Mann Hans Dieter, Lucien Febvre la pensée vivante d'un historien, Cahiers des Annales 31, édition EHESS - Armand Colin, Paris, 1971, 189 pages
  • Jacques Le Goff, « Les "retours" dans l'historiographie française actuelle », Les Cahiers du Centre de Recherches Historiques, 22 | 1999.
  • Paul Leuilliot, Article « Febvre » dans l'Encyclopaedia Universalis
  • Olivier Levie-Dumoulin, article « École méthodique », Encyclopaedia Universalis
  • Thomas Loué, « Du présent au passé ։ le temps des historiens », Temporalités, Numéro 8 (2008), Les temporalités dans les sciences sociales.
  • Guy Massicotte, L'Histoire problème, la méthode de Lucien Febvre, Méthodes des sciences humaines 4, St-Hyacinthe, Edisem, Paris, 1981, 113 pages
  • Bertrand Muller, Lucien Febvre, lecteur et critique, Paris, Albin Michel, 2003
  • Pierre Nora, « Le Retour de l'événement », Faire l'Histoire, Nouveaux Problèmes, Jacques Le Goff et Pierre Nora, Paris, Gallimard, 1986, 212 pages
  • Philippe Poirrier, Introduction à l'historiographie, Belin, Paris, 2009, 191 pages
  • Yves Verneuil, Les Agrégés. Histoire d’une exception française, Paris, Belin, 2005. – 367 pages (cf. le site : [1])
  • Jean-Pierre Wallot, « L'Histoire et la recherche du sens », Revue d'histoire de l'Amérique française, vol. 37, n° 4, 1984, p. 533-542
  • Hubert Watelet, « Connaissance et sociologie de la connaissance chez les historiens », Revue d'histoire de l'Amérique française, vol. 27, n° 4, 1974, p. 571-578.

Ֆևրը հայերենով[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսիեն Ֆևր, Հանուն ուղղորդված պատմության, թարգմանությունը ֆրանսերենից՝ Սմբատ Հովհաննիսյանի, Վէմ համահայկական հանդես, Դ (Ժ) տարի, 2012, թիվ 4 (40), “Վէմ հանդես” ՍՊԸ հրատարակչություն, Էջ I-XII։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսիեն Ֆևր» հոդվածին։