Ջունդևան ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։ Ավարտել է Պետական թատերական դպրոցը և 1951 թվականին դարձել է Մակեդոնիայի ազգային թատրոնի անդամ, որտեղ աշխատել է ընդհուպ մինչև 1990 թվականը[2]։ Հենց 1990 թվականին է Ջունդևան ավարտել իր կարիերան[3]։ Նա հաջողությամբ խաղացել է նաև մոնոդրամաներում։ 1983 թվականին Սկոպյեի քաղաքապետարանի կողմից ստացել է մշակույթի և արվեստի ոլորտում «Նոյեմբերի 13-ի մրցանակ»[4]։ Այնուհետ դերասանական հաջողությունների համար ստացել է Հարավսլավիայի ռադիոհեռուստատեսության մրցանակ՝ «Աշխատանքի ձևավորում արծաթե ծաղկեպսակով» ֆիլմի համար[5]։