Լյուկ դե Կլապիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուկ դե Կլապիե
ֆր.՝ Luc de Clapiers, marquis de Vauvenargues
Ծնվել էօգոստոսի 6, 1715(1715-08-06)[1][2][3][…] Էքս-ան-Պրովանս
Մահացել էմայիսի 28, 1747(1747-05-28)[1][2][4][…] (31 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգրող, ակնարկագիր, ռազմական գործիչ և փիլիսոփա
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
 Luc de Clapiers, marquis de Vauvenargues Վիքիպահեստում

Լյուկ դե Կլապիե, մարքիզ դե Վովենարգ (ֆր.՝ Luc de Clapiers, marquis de Vauvenargues, օգոստոսի 6, 1715(1715-08-06)[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս - մայիսի 28, 1747(1747-05-28)[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի փիլիսոփա, բարոյագետ և գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ազնվական, բայց աղքատացած ընտանիքում։ Նա իր մանկության տարիներն անցկացրել է Վովնարգ ամրոցում։ Թույլ առողջությունը նրան թույլ չի տվել կրթություն ստանալ, բացառությամբ տարրականի, նա չի սովորել լատիներեն և հունարեն[5]։ Նա նաև թույլ տեսողություն է ունեցել[6]։ Մանկության տարիներին ընկերացել է Միրաբոյի մարքիզ Վիկտոր Ռիկետիի՝ Ֆրանսիական հեղափոխության ականավոր գործչի Օնորե Գաբրիել Ռիկետի դե Միրաբոյի հոր, ինչպես նաև Ֆորիս դե Սեն-Վենսենի հետ, որը հետագայում դարձել է հնագետ, և որի հետ նա շարունակել է նամակագրությունը տնից հեռանալուց հետո[7]։

Մասնակցել է 1735 և 1742 թվականների իտալական և բոհեմական արշավներին, հիվանդացել է բնական ծաղիկով, որն ընդմիշտ այլանդակել է նրան և թոշակի է գնացել, հիվանդությունը նաև խանգարել է գնալու դիվանագիտական ճանապարհով, և Վովենարգը լիովին տարվել է գրականությամբ։ Դեռևս լինելով լեյտենանտ՝ բոհեմական արշավի ընթացքում Վովենարգը Վոլտերին է ուղարկել համեմատական էտյուդ, որը նա գրել է Կոռնեյլի և Ռասինի մասին, որտեղ առաջինի համեմատ մեծարել է երկրորդին։ Վոլտերն երիտասարդ սպայի մոտ անմիջապես նկատել է մտքի արտասովոր տվյալները։ Թողնելով ծառայությունը՝ Վովենարգը հաստատվել է Փարիզում, որտեղ ապրել է Վոլտերի և Մարմոնտելի շրջապատում։ Երիտասարդ բարոյագետն իր մանկական մաքուր հոգով և բարոյական ուժով Վոլտերի վրա թողել է խորը ազդեցություն։

1746 թվականին նա հրատարակել է ոչ մեծ հատոր, որի կազմում ընդգրկվել են «Introduction à la connaissance de l’esprit humain», «Réflexions sur divers sujets», «Conseils à un jeune homme», «Réflexions critiques sur divers poètes», «Fragments sur les orateurs et sur La Bruyère», «Méditation sur la foi» և «Paradoxes mêlés de Réflexions et de Maximes»: Մեկ տարի անց Մարմոնտելի բառերով «քրիստոնյա-փիլիսոփան» մահացել է։

Էմիլ Զոլան մտածողին բնութագրել է հետևյալ կերպ. «Վովենարգը քիչ բան է գրել, բայց այն ամենը, ինչ նա ստեղծել է, նշանավորվել է նրա անձի կնիքով. նա ոչ թե պայքարում էր ճշմարտության հասնելու համար, այլ ավելի շատ՝ ճակատագրի, դու կարդում ես դա առանց հուզական անհանգստության՝ զգալով համակրանք և մեղմ համակրանք այս մարդու համար, որն ապրել է ազնիվ և տխուր կյանք»[8]։

Գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վովենարգի համբավը հիմնականում հիմնված է «Réflexions et Maximes» և մասամբ «Introduction à la connaissance de l’esprit humain» ստեղծագործությունների վրա։ Այս ստեղծագործություներրում արտահայտվում են նրա բարոյական և քաղաքական հայացքները, և նրանց միջոցով ֆրանսիական գրականության մեջ նա նշանավոր տեղ զբաղեցրեց Մոնտենի, Լաբրյուերի, և Պասկալի կողին։ Որպես մտածող Վովենարգը հավատարիմ չէ նախորդ դարին, չնայած Պասկալի և Ֆենելոնի հանդեպ ունեցած իր հիացմունքին և այն փաստին, որ գրական առումով նա նրանց հետևորդն է։ Մյուս կողմից, նրա մտածողությունը, հոգևոր կյանքի հարցերի մասին մտածելու սերը և կրոնի հանդեպ հարգանքի ուժեղ զգացումը նրան կտրուկ առանձնացնում են 18-րդ դարի թերահավատ մտածողներից։ Նախքան իր տեսակետները «Réflexions et Maximes»-ում հակիրճ պատմել, Վովեմարգը «Introduction ect.»- ում խոսում է այն փիլիսոփայական հիմնական խնդիրների մասին, որոնք անհանգստացնում էին նրա ժամանակակիցներին։ Կամքի ազատության հարցում Վովենարգը այն սկզբունքի կողմնակիցն էր, որը առաջ էին քաշել դետերմինիստները։ Մեր գործողությունները, ըստ նրա տեսության, ամբողջովին որոշվում են բանականության կամ զգացմունքի ազդեցությամբ, և կամքի պատրանքը գալիս է այն բանից, որ միտքը կամ զգացողությունը անհետանում է հենց նրանց գործողությունների ստացման պահից, այսինքն՝ այս կամ այն գործողությունը կատարելու մղմամբ։ Բարու և չարի մասին հարցում Վովենարգը բարի էր համարում այն ամենը, ինչը օգուտ էր բերում ամբողջ հասարակությանը, այլ ոչ թե առանձին մարդու։ Այն ամենը, ինչ օգուտ է բերում մի մարդու և կարող է վնասակար լինել հասարակության համար, չար է։ Առաքինությունն իր համար ունի սոցիալական նշանակություն։ Վովենարգը նույն տեսակետներն է արտահայտում «Maximes»-ում, և նրա համար առաքինության աղբյուրը զգացումն է, սիրտը և ոչ թե բանականությունը։ Այս առումով, Վովենարգը պատկանում է սենտիմենտալ, կամ բնազդի դպրոցին, որը չի ժխտում բանականությունը, բայց դրան վերագրում է երկրորդական նշանակություն մարդկանց գործողություններում։ Վովենարգը նպատակ ունի վերականգնել Պասկալի կողմից նվաստացված ու Լառոշֆուկո կողմից զրպարտված մարդկային բնության արժանապատվությունը։ Նա իր ակտիվ, մարդասիրական և բնական բարոյականությամբ արդարացնում է ազնիվ կրքերը և հակադրվում է Պասկալի կոշտ բարոյականությունը։ Վովենարգի կարծիքով կյանքի հիմնական կանոնը բոլոր հոգևոր ուժերի լայն գործունեությունն է (employer toute l’activité de son âme dans une carrière sans bornes): Լարոշֆուկոյի դեմ ուղղված ասույթներում Վովենարգը հերքում է, որ բոլոր արժեքները հանգում են ինքնասիրությունից։ Նա բարձրացնում է քաջությունն ու հաստատակամությունը անհատների միջև, և մարդկանց միջև մարդասիրությունը։ Նա թույլ չի տալիս գոյություն ունենան ո՛չ անվերապահ առաքինությունները, ո՛չ էլ անվերապահ ծաղրուծանակները, և, հետևաբար, կարծում է, որ մարդիկ առաջին հերթին պետք է անձնատուր լինեն։ Ըստ նրա մարդկանց պարտավորվածությունները առաջանում են նրանց փոխադարձ թուլության պատճառով։ Վովենարգի գրքի գրավչությունը այն է, որ ցուցադրվում է տառապանքի քավարանի մեջով անցած մաքուր և զգայուն հոգու փորձը։ Վովենարգը իր թերահավատ դարաշրջանի դեմ պաշտպանում է մարդկային հոգու լավագույն զգացմունքները. նա տոգորված է բարձրագույն ճշմարտության ձգտումով, որն ավելի շուտ զգում է, քան գիտակցում (1857):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. Gilbert, 1857, էջ xii
  6. Wallas, 1928
  7. Wallas, 1928, էջ 17, 43
  8. Золя, Эмиль «Французские моралисты» (Сочинение г-на Прево-Парадоля) // Собрание сочинений в 26 томах. — М.: Художественная литература, 1966. — Т. 24. — С. 73—85.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жирмунская Н. А. Вовенарг и его размышления о человеке : статья // Введение в познание человеческого разума. Фрагменты. Критические размышления о некоторых писателях. Размышления и максимы / Вовенарг Л. де К. де ; перевод Ю. Б. Корнеева, Э. Л. Линецкой ; издание подготовили Н. А. Жирмунская, Ю. Б. Корнеев, Э. Л. Линецкая ; общая редакция, статья и примечания Н. А. Жирмунской ; ответственный редактор Н. А. Жирмунская. — Л. : Наука (ленинградское отделение), 1988. — С. 365—409. — 440 с. — (Литературные памятники / Академия наук СССР ; председатель редколлегии Д. С. Лихачёв).
  • Barni, «Les moralistes françaises du XVIII s.» (Париж, 1873);
  • Сент-Бёв, «Causeries du lundi», том 3 и 4;
  • Gerusez, «Hist. de la litt. fr.»;
  • Maurice Paléologue, «Vauvenargues» (1890, в серии «Les grands écrivains françaises»).
  • Coulet, H. 1978. Voltaire lecteur de Vauvenargues. Cahiers de l’Association internationale des études francaises, 30(30):171-180
  • Gilbert, D.-L., ed. 1857. Oeuvres de Vauvenargues. Paris: Furne et Cie. (Excerpts at Google Books) With a biographical essay.
  • Lee, Elizabeth (translator). 1903. LA BRUYERE AND VAUVENARGUES: Selections from the Characters, Reflexions, and Maxims. New York: E. P. Dutton.
  • Wallas, May. 1928. Luc de Clapiers, marquis de Vauvenargues. Cambridge University Press.
  • Villemain, M., Tableau de la littérature francaise au XVIIIe siècle, 1854.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Венгерова З. А. (1890–1907). «Вовенарг, Люк де Клапье». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ դե Կլապիե» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ դե Կլապիե» հոդվածին։