Լյուկ Ֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուկ Ֆորդ
LukeFordAug2011.jpg
Ծնվել էմարտի 26, 1981(1981-03-26) (38 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
Flag of Canada.svg Կանադա
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Լյուկ Ֆորդ (անգլ.՝ Luke Ford, մարտի 26, 1981(1981-03-26), Վանկուվեր, Մետրո- Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), ավստրալացի դերասան կանադական ծագումով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուկ Ֆորդը ծնվել է Վանկուվերում՝ Բրիտանական Կոլումբիա, Կանադա, բայց մեծացել է Սիդնեյում՝ Ավստրալիա:Սովորոել է Վեստմեդեի դպրոցում՝ Սիդնեյում:Աշխատել է Ուիստոն Հիլզի հյուրանոցում, նաև կարճ ժամանակ Universal Magazines-ում՝ Նորրդ Ռայդեում:Ֆորդը դերասանական վարպետություն սովորել է The Actor’s Pulse-ում՝ Սիդնեյում, դառնալով դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը:2002 թ-ին ավարտել է The Actors Pulse-ը և ստացել է «տարվա ուսանող» մրցանակը։Հետագայում կինոյի և հեռուստատեսային աշխատանքի միջեւ նա սկսեց ուսուցանել դերասանական վարպետություն դպրոցում:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորդը սկսել է պրոֆեսիոնալ դերասանական գործունեությունը ավստրալական հեռուստատեսությունում։Նա որպես հրավիրված արտիստ նկարահանվել է Ջրային առնետներ սերիալում, իսկ հետո Մակլեոդի դուստրերը, Дома и в гостях, Ստինգերներ, Հրատապ լուրեր և Բոլոր սրբերը սերիալներում:Նաև Թոմ Բերենջերի հետ նա նկարահանվել է «The Junction Boys»-ում Իֆիկլի դերում NBC Հերկուլես հեռուստաալիքի մինի-սերիալում, նաև կարճ ավստրալական «Headland» սերիալում:

Քրեյգ Վուդլանդի դերի համար «Մակլեոդի դուստրեր»-ում Ֆորդը առաջադրվել է Logie մրցանակին «լավագույն նոր տաղանդը» անվանակարգում[1]։

Ֆորդի կարիերան սկսվել է 2006 թ-ի ավստրալական Kokoda ֆիլմի դուրս գալուց հետո, որի մեջ նա խաղացել է Բորկա զինվորին Kokoda Trail երթուղում սպանված:

Նրա հաջորդ ֆիլմը եղել է Թոնի Կոլլեթի հետ աշխատանքը «Սև գնդակը» ֆիլմում, որի համար 2008 թ-ին ստացել է մրցանակ Ավստրալիայի կինոյի եւ հեռուստատեսության արվեստի ակադեմիայի «երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերասան» անվանակարգում:Ֆիլմում Ֆորդը խաղացել է Չառլի Մոլլիսոն տղայի դերը, ով տառապում էր աուտիզմով և ուշադրության պակասի խանգարումով:Ֆորդը ծախսել է վեց ամիս սովորելու և դերին ընտելանալու համար, ներառյալ Սիդնեյի փողոցներում խոսակցություններ սկսելը իր՝ գործող անձի բնորոշ առանձնահատկությունները որոշելու համար:«Սև գնդակ» - ի պրեմիերան կայացել է Բեռլինի կինոփառատոնում, որտեղ Ֆորդը պարգեւատրվել է Crystal Bear մրցանակով:

«Սև գնդակ»-ից անմիջապես հետո Ֆորդը գրանցեց «Մումիա» շարքի երրորդ ֆիլմի՝ «Մումիա: Վիշապների կայսրի դամբարանը»-ի դերին: Ֆիլմում Ֆորդը խաղացել է Alex O'Connell գործող անձին, ֆիլմը Միացյալ Նահանգներում թողարկվել է 2008 թ. Օգոստոսի 1-ին[2]։

2009-ին նա խաղացել է «3 Acts of Murder»- ում և «Ghost Machine»- ում: 2010 և 2011 թթ-ին նա դերեր է կատարել միքանի ավստրալական ֆիլմերում, ներառյալ «Կենդանիների թագաորությունը», «Շիկակարմիր շունը» և «Դեմ առ դեմ»:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1996-2001 Ջրային առնետներ (սերիալ) Հարլի
2001-2003 Մակլեդոնի դուստրերը(TV) Քրեյգ
2002 Line Assault (TV) Պեգ
2005 Հերկուլես (TV) Iphilius
2006 Կոկոդա Բրուք
2008 Սև գնդակը Չարլի Մոլլիսոն
2008 Մումիա: Վիշապների կայսրի դամբարանը Ալեքսանդր "Ալեքս" O'Connell
2009 Կենդանական թագավորություն Դարրեն Կոուդի
2009 Ghost machine Վիկ
2010 Համար (TV) Զակ
2010 Դեմ առ դեմ (TV) Wein
2011 Շեկակարմիր շունը Թոմաս
2012 Թագավորը մահացավ Շրեկ
2012 Բիքիք պատերազմներ. Եղբայրները Զենքերի մեջ Snowy
2013 Underbelly: Squizzy Ալբերտ "Tankbuster" Macdonald
2013 Չարլիի երկիրը Լյուկ
2015 Անվերջություն Չեստեր Հանթինգթոն
2016 Գիտության գեղարվեստական առաջին հատորը ` The Osiris Child Բիլլ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armstrong archived»։ Astronomy & Geophysics 49 (6): 6.09–6.09։ 2008-12։ ISSN 1366-8781։ doi:10.1111/j.1468-4004.2008.49608_9.x 
  2. «Ford, Edward Onslow, (27 July 1852–23 Dec. 1901)»։ Oxford University Press։ 2007-12-01