Լյուկ Ֆերի
| Լյուկ Ֆերի ֆր.՝ Luc Ferry | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 3, 1951[1][2] (74 տարեկան) |
| Ծննդավայր | Կոլոմբ[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փարիզ Սորբոնի համալսարան և Հայդելբերգի համալսարան |
| Մասնագիտություն | փիլիսոփա, քաղաքագետ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
| Աշխատատու | Institut d'études politiques de Lyon?, Radio Classique?, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան և Փարիզի Դիդրո համալսարան |
| Ամուսին | Marie-Caroline Becq de Fouquières?[3] |
| Զբաղեցրած պաշտոններ | member of the French Economic, Social and Environmental Council? |
| Կուսակցություն | Ժողովրդական շարժման միություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լյուկ Ֆերի (ֆր.՝ Luc Ferry, հունվարի 3, 1951[1][2], Կոլոմբ[1]), ֆրանսիացի հասարակական մտածող, բազմահատոր գրքերի հեղինակ, աշխարհիկ հումանիզմի կողմնակից։ Ժակ Շիրակի նախագահության օրոք երեք տարի եղել է Ազգային կրթության նախարար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստացել է Ֆրանսիայի բարձրագույն ուսուցիչների Փիլիսոփայության պետական քննությունը (1975), Քաղաքագիտության քննությունը (1982) և Քաղաքագիտության դոկտորի կոչում (1981)։ Որպես քաղաքագիտության և քաղաքական փիլիսոփայության պրոֆեսոր, Լյուկ Ֆերին դասավանդել է Լիոնի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (1982–1988), որի ընթացքում նա նաև դասավանդել և ղեկավարել է ավարտական հետազոտություններ Փարիզի 1 Պանթեոն-Սորբոն համալսարանում, այնուհետև Կան համալսարանում (1989–96)։ Նա հետագայում եղել է Փարիզի Դիդրո համալսարանի պրոֆեսոր 1996-ից մինչև 2011-ին նա հրաժարվել է աշխատանքից, երբ նրան խնդրել են իսկապես դասավանդել այնտեղ։
2002 թվականից մինչև 2004 թվականը նա զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը կառավարությունում, որը ղեկավարում էր Ֆրանսիայի պահպանողական վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը։ Պաշտոնավարման ընթացքում նա եղել է դպրոցներում աշխարհիկության և կրոնական ակնառու խորհրդանիշների մասին ֆրանսիական օրենքի կիրարկման պատասխանատու նախարարը։
Ֆերրին La Sagesse des mythes կոմիքսների շարքի հեղինակն է, որը հիմնված է հունական դիցաբանության վրա և հրատարակվում է 2016 թվականից սկսած[4]։
2019 թվականի հունվարին, չնայած նրա անդուլ ջանքերին, Ֆրասիայի ակադեմիան 3-րդ անգամ է մերժում Ֆերրիին[5]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- La pensée '68 (1985) [translated as French Philosophy of the 60s]
- Homo Aestheticus (1990)
- The New Ecological Order (1992)
- Rights: The New Quarrel Between the Ancients and the Moderns
- Man Made God: The Meaning of Life (1992)
- The Wisdom of the Moderns (1998)
- Political Philosophy
- Why We Are Not Nietzscheans, editor with Alain Renaut
- Qu'est-ce qu'une vie reussie?, (2002) Editions Grasset & Fasquelle
- Le religieux après la religion (2004) with Marcel Gauchet
- Apprendre à vivre (2006)
- Vaincre les peurs. La philosophie comme amour de la sagesse,(2006), éditions Odile Jacob.
- Kant. Une lecture des trois Critiques, (2006), éditions Grasset.
- Familles, je vous aime: Politique et vie privée à l'âge de la mondialisation,(2007), XO Editions.
- La tentation du christianisme with Lucien Jerphagnon, (2009), éditions Grasset.
- La Révolution de l'amour (2010), Plon.
- A Brief History of Thought: A Philosophical Guide to Living (2011)
- On Love: A Philosophy for the Twenty-first Century (2012)
- The Wisdom of the Myths: How Greek Mythology Can Change Your Life (2014)
- La Révolution Transhumaniste. Comment la technomédecine et l'uberisation du monde vont bouleverser nos vies (2016), Plon.
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆերին ստացել է Պատվավոր դոկտոր մրցանակը Շերբրուկի համալսարանից (Կանադա)։ Նա 2013 թվականի Telesio Galilei գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության դափնեկիր է։ Նա 2012 թվականի մարտի 20-ին ֆրանսիացի մաթեմատիկոս Մաքս Կարուբիի և իտալացի փիլիսոփա Ֆրանչեսկո Ֆուչիլայի հետ դարձել է De La Dive Bouteille De Gaillac-ի Բաքանալյան եղբայրության շվալիե (ասպետ)։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունիսին Ֆերին հեռուստատեսությամբ հայտարարել է, որ գիտի կառավարության նախկին նախարարի մասին, որը սեռական բռնության է ենթարկել երիտասարդ տղաների Մարոկկոյում տեղի ունեցած խնջույքի ժամանակ[6][7]։ Նրա խոսքով, գործը հայտնի է եղել ֆրանսիական պետության ամենաբարձր աստիճաններում, սակայն նա չի ներկայացրել որևէ կոնկրետ մանրամասներ ներգրավված անձի մասին՝ պատճառաբանելով, որ նրան կարող են զրպարտության համար դատի տալ։ Այնուհետև քրեական գործ է հարուցվել, և նրան խնդրել են համագործակցել դատախազների հետ։
2011 թվականի հունիսին Le Canard enchaîné-ն, Լը Մոնդը և այլ լրատվամիջոցներ[8][9] բացահայտել են, որ 1996 թվականից (կամ 1997 թվականից՝ կախված աղբյուրներից) Փարիզի Դիդրո համալսարանի պրոֆեսոր Ֆերին երբևէ չի դասավանդել այնտեղ․ երբ նա նախարար է եղել, նա արձակուրդում էր, իսկ արձակուրդում չլինելու ժամանակ դասավանդելու պարտականությունը հանվել է այլ պաշտոնական պարտականություններ կատարելու համար։ 2010 թվականին, այնուամենայնիվ, օրենսդրության փոփոխությունը (ներկայացրել է նախարար Վալերի Պեկրեսեը) համալսարանը դարձրել է ֆինանսապես ինքնավար։ Այն չէր նախագծում աշխատավարձի ցուցակում ունենալ դասախոսներ, որոնք չեն դասավանդում, ինչը կարող էր պատասխանատվության ենթարկել դրա տնօրենին պետական միջոցների չարաշահման համար։ Այնուհետև Ֆերիին պահանջել են կատարել իրեն հատկացված ուսուցման պարտականությունը, որը նա հրաժարվել է անել։ 2011 թվականին, որոշ աղբյուրների համաձայն, համալսարանը սպառնացել է նրան և ստիպել վերադարձնել իր աշխատավարձը (ամսական 4500 եվրո)։
Հումանիստ լինելով՝ Ֆերին խստորեն քննադատում է կենդանիների իրավունքները, խորը էկոլոգիան և բնապահպանությունը, որոնք նա մերժում է բնության բարոյական կարգավիճակը բարձրացնելու համար[10]։
2019 թվականին «Դեղին բաճկոնների» բողոքի ցույցերի ժամանակ Ֆերին առաջարկել է, որ ոստիկանությունը կրակի և սպանի ցուցարարներին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.lexpress.fr/politique/luc-ferry_499070.html
- ↑ Bertrand Guyard (2016 թ․ դեկտեմբերի 1). «Luc Ferry, la sagesse des mythes en BD». LeFigaro.fr. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Luc Ferry recalé à l'Académie française». 2019 թ․ հունվարի 31.
- ↑ "Minister pedophile: Ferry heard at the juvenile" Արխիվացված 15 Օգոստոս 2011 Wayback Machine, economicsnewspaper.com. 3 June 2011. Accessed 8 June 2011
- ↑ "Former minister's allegation of paedophilia investigated", France 24. 2 June 2011. Accessed 8 June 2011
- ↑ Le Monde, 7 juin 2011, « Avec la loi sur l'autonomie, Luc Ferry ne peut plus sécher ses cours »
- ↑ Libération, 8 juin 2011, « Luc Ferry sèche ses cours de philo à la fac »
- ↑ Bratton, Susan Power (1999). «Luc Ferry's Critique of Deep Ecology, Nazi Nature Protection Laws, and Environmental Anti-Semitism». Ethics and the Environment. 4 (1): 3–22. doi:10.1016/S1085-6633(99)80002-3. S2CID 145268423.
- ↑ neonnettle.com, 9 January 2019, « French Minister Calls on Police to Shoot and Kill Yellow Vest Protesters »
- PRIO page
- https://web.archive.org/web/20071110013819/http://politique.fluctuat.net/luc-ferry.html (fr)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լյուկ Ֆերի կատեգորիայում։ |
| Քաղաքական պաշտոններ | ||
|---|---|---|
| Նախորդող՝ Ժակ Լենգ |
Ազգային կրթության նախարար 2002-2004 |
Հաջորդող՝ Ֆրանսուա Ֆիյոն |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուկ Ֆերի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||