Լյուլեբուրգազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Լյուլեբուրգազ
Lüleburgaz 2013 (1).JPG
Կոորդինատներ: 41°24′20″ հս․ լ. 27°21′25″ ավ. ե. / 41.40556° հս․. լ. 27.35694° ավ. ե. / 41.40556; 27.35694
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԲԾՄ62 մետր
Բնակչություն148 037 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+03:00
Պաշտոնական կայքluleburgaz.bel.tr
##Լյուլեբուրգազ (Թուրքիա)
Red pog.png

Լյուլեբուրգազ կամ Լյուլեբուրգաս (թուրք.՝ Lüleburgaz, հուն․՝ Αρκαδιούπολη), քաղաք և շրջան Քըրքլարելիի նահանգում (Թուրքիա), որը գտնվում է Ադրիանապոլիսից 60 կմ հարավ-արևելք՝ Ստամբուլի ճանապարհին: Լյուլեբուրգազում ապրում է 114 698 մարդ (2016 թվականի տվյալներով), շրջակա տարածքի հետ միասին ՝ 145 263 մարդ:

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

823 թվականին Արկադիոպոլում ապրել է Թովմա Սլավոն։ 970 թվականին Կիևյան Ռուսիայի իշխան Սվյատոսլավի զորքերի և Վարդաս Սկլերոսի բյուզանդական զորքերի միջև՝ բերդի մոտ, տեղի ունեցավ մարտ։ Թուրքերը 1360-ականներին Բյուզանդիայից գրավեցին քաղաքը։ Թուրքական արշավանքների ժամանակ ոչնչացումը այնքան ուժեղ էր, որ 1434 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Բերտրանդոն դե լա Բրոնկյերը քաղաքում չհանդիպեց ոչ մի հույն, չնայած որ քաղաքը գտնվում էր նախկին բյուզանդական Թրակի կենտրոնում, որը Բրոնկյերը նաև անվանում է «Հունաստան»[1] : Փաստն այն է, որ Արկադիոպոլը համարձակվել է դիմակայել օսմանյան թուրքերին, ուստի նրա գրավումից հետո ոչնչացվել են տեղի բոլոր հույները:

Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 1878 թվականի հունվարի 24-ին ուշ երեկոյան, գեներալ Ալեքսանդր Ստրուկովի ջոկատը ջախջախեց Օսմանյան կայսրության ուժերին:

Առաջին Բալկանյան պատերազմի ժամանակ Լյուլեբուրգազը դարձել էր բուլղարական զորքերի արյունալի Լյուլբուրգազ-Բունարհիսար գործողության կենտրոնը (հոկտեմբերի 28-ից - 1912 թվականի Նոյեմբերի 2): Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո և ըստ Սևրի պայմանագրի , քաղաքը, ինչպես և գրեթե ողջ Արևելյան Ֆրակիան, անցավ Հունաստանին: Հունական զորքերը այստեղ մնացին մինչև 1923 թվականը, երբ, Լոզանի կոնֆերանսի որոշումանը համաձայն Հունաստանը ստիպված էր Արևելյան Թրակիան փոխանցել թուրքերին: Բնիկ հույները ստիպված էին լքել քաղաքը:

1912 թվականին քաղաքում և մարզում ապրում էին հետևյալ մարդիկ.

Թուրքեր՝ 13 339 մարդ

Հույներ` 7 662 մարդ

Բուլղարացիներ՝ 650 մարդ

Հրեաներ՝ 230 մարդ:

Հայեր՝ 50 մարդ[2]. :

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1539-1588 թվականներին Միմար Սինանի կողմից կառուցված Մեհմեդ Սոկոլի-փաշա մզկիթի ճարտարապետական համալիր
  • քաղաքային բաղնիք
  • «Միմար Սինանի» իջևանատներ
  • Զինդան Բաբայի դամբարան (XIV դար)

Նոյեմբերի 8-ին քաղաքում նշվում է անկախության օր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Legacy of Jihad: Islamic Holy War and the Fate of Non-Muslims - Google Books
  2. George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]