Լյուիս Այնշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուիս Դեյվիդ Այնշտայն
Lewis David
Einstein
Lewis Einstein.jpg
Ծնվել է Մարտի 15, 1877
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք,
Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Մահացել է դեկտեմբերի 4, 1967
(90 տարեկան)
Մահվան վայր Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգություն Ամերիկացի
Մասնագիտություն դիվանագետ
Աշխատանք Դիվանագետ, պատմաբան

Լյուիս Դեյվիդ Այնշտայն (անգլ.` Lewis David Einstein, մարտի 15, 1877 - դեկտեմբերի 4, 1967), ամերիկացի դիվանագետ և պատմաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1877 թվականին` Նյու Յորքում` բրդե գործվածքների արդյունաբերության մագնատ Դեյվիդ Լ.Այնշտայնի ընտանիքում։ Ունեցել է երկու քույր` Էյմի և Ֆլորենս անուններով։ 1898 թվականին ավարտել է Կոլումբիայի համալսարանի բակալավրիատը, իսկ 1899-ին ստացել է մագիստրոսի աստիճան։[1]

Այնշտայնի դիվանագիտական գործունեությունն սկսվում է 1903 թվականին, երբ նրան նշանակում են որպես Կոստանդնուպոլսի դիվանագիտական առաքելության երրորդ քարտուղար։[2] Մեկ տարի անց Այնշտայնն ամուսնանում է անգլուհի անվանի գեղեցկուհի Հելեն Ռալիի հետ, ով Այնշտայնից մի քանի տարով մեծ էր։[1] Ռալիի հետ ամուսնությունը լուրջ տարաձայնությունների առաջ է կանգնեցնում հայր և որդի Այնշտայններին։ Ռալին նախկինում մի քանի անգամ ամուսնալուծվել էր, իսկ ամուսնալուծված կանայք որոշ եվրոպական դատարաններում ցուցմունք տալու իրավասություն չունեին, ուստի հայր Այնշտայնը գտնում էր, որ այդ կնոջ հետ ամուսնությունը բացասաբար կանդրադառնա որդու կարիերայի վրա։[1]

Ավելի ուշ Այնշտայնը ստանում է առաջին քարտուղարի պաշտոն, այնուհետև՝ 1908 թվականի երիտթուրքական հեղափոխության տարիներին աշխատում որպես գործերի հավատարմարար։ Չնայած երկրում տիրող ընդհարումներին՝ Այնշտայնը որոշում է մնալ Կոստանդնուպոլսում։ 1911 թվականին ընդամենը 1 ամսով աշխատում է որպես Կոստա Ռիկայում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, սակայն ստիպված է լինում լքել պաշտոնը կնոջ առողջության վատթարացման պատճառով։ 1915 թվականին Այնշտայնը վերադառնում է Կոստանդնուպոլիս։ 1921 թվականին ԱՄՆ 29-րդ նախագահ Ուորեն Հարդինգը Այնշտայնին նշանակում է որպես արտակարգ և լիազոր դեսպան Չեխոսլովակիայում, որի պաշտոնում աշխատում է մինչև 1930 թվականը։ Եղել է նաև ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Inside Constantinople : A Diplomatist's Diary during the Dardanelles Expedition, April–September, 1915 (1918)
  • Roosevelt : His Mind in Action (1930)
  • Divided Loyalties : Americans in England during the War of Independence (1933)
  • A Diplomat Looks Back (1968)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Liebmann, George W. Diplomacy between the Wars: Five Diplomats and the Shaping of the Modern World (London I. B. Tauris, 2008), covers Einstein

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]