Լյուդ Գլուսկին
Լյուդ Գլուսկին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1898[1] Ռուսաստան |
Երկիր | ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1989[1] (90 տարեկան) Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | ջազ երաժիշտ, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | հարվածային համակարգ |
Կրթություն | ԴեՎիտ Քլինտոն ավագ դպրոց |
Լյուդվիգ Էլիաս "Լյուդ" Գլուսկին (անգլ.՝ Ludwig Elias "Lud" Gluskin, դեկտեմբերի 16, 1898[1], Ռուսաստան - հոկտեմբերի 13, 1989[1], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2][3]), 20-րդ դարի ամերիկացի երաժիշտ, թմբկահար, երաժշտախմբերի ղեկավար[4]
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդվիգ Էլիաս Գլուսկինը[2] ծնվել է 1899 թվականի հունվարի 4-ին, Մանհեթենում։ Նյույորքցի ատամնաբույժ Էլիաս Գլուսկինի և վերջինիս կնոջ՝ Ռոզա Էպշտայնի առաջնեկն էր[2] (ծնողները Ամերիկա էին գաղթել Ռուսաստանից)։
1911-16 թվականներին Լյուդվիգը հաճախել է հանրային միջնակարգ դպրոցներ և DeWitt Clinton High School ավագ դպրոցը, որտեղ ծանոթացել է Ջիմի Դուրանտեի հետ, և միասին ստեղծել են դաշնամուրի ու թմբուկի համակցմամբ երաժշտախումբ, հանդես եկել դպրոցական միջոցառումների, մասնավոր հավաքույթների ժամանակ[5]։
Գլուսկինը Փոլ Ուայթմենի երաժշտախմբի հետ համերգային շրջագայություն է կատարել Եվրոպայում, որից հետո մնացել է Ֆրանսիայում. այստեղ նրան 1927 թվականին առաջարկել են գլխավորել Playboys ջազային կոլեկտիվը[6]։ Նրա ղեկավարությամբ այդ ոչ մեծ կոլեկտիվը մեկ-երկու տարում աճել է, ընդարձակվել, վերածվել ազդեցիկ մի համույթի[7], որի հետ Գլուսկինը Փարիզում ու Բեռլինում յոթ հարյուրից ավելի ձայնագրություններ է արել, հաճախակի համերգային շրջագայություններ կատարել Եվրոպայով։
Հիտլերի իշխանության գալուց հետո հրեական ծագում ունեցող Գլուսկինի համար դժվարացել է Կենտրոնական Եվրոպայում աշխատելը, և նա վերադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ[8]։ Սկզբնական շրջանում պարային կոլեկտիվներ է ղեկավարել, աշխատել ռադիոյում՚: 1937 թվականին ստանձնել է CBS-ի երաժշտական հաղորդումների տնօրենի պաշտոնը, աշխատել է նաև Հոլիվուդում և նվագախումբ ղեկավարել բազմաթիվ ծրագրերում, այդ թվում՝ Campana Serenade-ում (1943-1944 թթ.), The Orson Welles Almanac-ում (1944)[9][10][11]։
Միաժամանակ՝ այդ ընթացքում որպես երաժշտական մասի ղեկավար մասնակցել է մի շարք ֆիլմերի նկարահանումներին, ներառյալ The Bashful Bachelor («Ամաչկոտ ամուրին», 1942) և Friendly Enemies («Բարեկամ թշնամիներ», 1942) կինոնկարները[12]։
1950-ական թվականների սկզբներին Գլուսկինը երաժշտություն է գրել The George Burns and Gracie Allen Show-ի համար։
Թոշակի անցնելուց հետո ապրել է Կալիֆոռնիա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 State of New York Certificate and Record of Birth, January 4, 1899.
- ↑ Lud Gluskin recordings at NFO.net. Grove lists his birthdate and place as "?Russia, c. 1898".
- ↑ Donnelly, K.J. and Philip Hayward (2012) Music in Science Fiction Television: Tuned to the Future, p. 8. Routledge Google Books. Retrieved October 13, 2013.
- ↑ H.J.P. Bergmeier & Rainer E. Lotz: Lud Gluskin - A Bio-Discography. (Fox auf 78/Sonderpublikation No.1) Dietramszell (Germany), 1991
- ↑ "Ludwig Gluskin; Drummer for Paul Whiteman Band" Los Angeles Times. Retrieved October 14, 2013.
- ↑ Rainer E. Lotz, "Lud Gluskin". The New Grove Dictionary of Jazz.
- ↑ Lud Gluskin Archived 2016-03-03 at the Wayback Machine. at NFO.net
- ↑ Dunning John (1998)։ On the Air: The Encyclopedia of Old-Time Radio (Revised ed.)։ New York, NY: Oxford University Press։ էջ 525։ ISBN 978-0-19-507678-3։ Վերցված է 2019-09-19։ «Orson Welles Theater, Music Orson Welles Almanac.»
- ↑ «Radio Almanac»։ RadioGOLDINdex։ Արխիվացված է օրիգինալից September 15, 2018-ին։ Վերցված է February 13, 2014
- ↑ «Orson Welles Almanac—Part 1»։ Internet Archive։ Վերցված է February 13, 2014
- ↑ American Film Institute (1971) AFI Catalog of Motion Pictures Produced in the United States, Volume 1. University of California Press. Google Books. Retrieved October 13, 2013.
- ↑ «Palm Springs Home To Radio Veterans: Stars of 'Golden Era'»։ Pittsburgh Post-Gazette։ AP։ December 18, 1974։ Վերցված է September 30, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Lud Gluskin Internet Movie Database կայքում
|