Լյուդվիգ Բերգեր (ռեժիսոր)
![]() գերմ.՝ Ludwig Berger | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 6, 1892[1][2][3][…] |
Ծննդավայր | Մայնց, Գերմանական կայսրություն |
Մահացել է | մայիսի 18, 1969[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Շլանգենբադ, Ռայնգաու Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր և օպերատոր-բեմադրիչ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0003490 |
Լյուդվիգ Բերգեր (գերմ.՝ Ludwig Berger, իսկական անունը՝ Լյուդվիգ Բամբերգեր (Ludwig Bamberger), հունվարի 6, 1892[1][2][3][…], Մայնց, Գերմանական կայսրություն - մայիսի 18, 1969[1][2][3][…], Շլանգենբադ, Ռայնգաու Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, հուշավիպագիր, դերասան։ Հեռուստաներկայացումների պիոներներից մեկն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդվիգ Բամբերգերը ծնվել է 1892 թվականի հունվարի 6-ին Մայնցում[4], հրեական ծագմամբ բանկիր Ֆրանց Բամբերգերի ընտանիքում։ Մյունխենի և Հայդելբերգի համալսարաններում սովորել է արվեստ և գերմանագիտություն։ 1914 թվականին գրել է ատենախոսություն «Յոհան Կոնրադ Զեեկաց։ Տասնութերորդ դարի գերմանացի նկարիչը» թեմայով (Հայդելբերգ, 1916)։ Պատերազմի սկզբում կամավոր մեկնել է ռազմաճակատ, սակայն տուն է ուղարկվել վերոսկրի բորբոքման պատճառով։
Լյուդվիգ Բերգերն զբաղվել է թատերական ռեժիսուրայով և 1916 թվականի մարտի 25-ին Մայնցի քաղաքային թատրոնում բեմադրել է իր «Սիրո այգեպանուհին» պիեսը՝ ըստ Մոցարտի «Թվացյալ այգեպանուհին»։ Հետագա տարիներին աշխատել է Բեռլինի թատրոններում՝ բեմադրելով բազմաթիվ դասական ստեղծագործություններ, հիմնականում Վիլյամ Շեքսպիրից։
1920 թվականից Լյուդվիգ Բերգերը աշխատել է կինոյում։ Նշանակալի են եղել նրա «Մի բաժակ ջուր» և «Կորած կոշիկը» ֆիլմերը (երկուսն էլ նկարահանվել են 1923 թվականին)։ Բերգերի առաջին հնչյունային ֆիլմը՝ «Թափառաշրջիկների արքան», ստեղծվել է 1930 թվականին ԱՄՆ-ում։ Նրա ամենահայտնի ֆիլմն է «Վալսերի մարտը» մյուզիքլը (1933, Ռենատա Մյուլլերի, Հաննա Վաագի ու Վիլլի Ֆրիչի մասնակցությամբ)։
1935 թվականին Լյուդվիգ Բերգերը մեկնել է Անգլիա՝ ճանապարհին լինելով Ֆրանսիայում ու Նիդերլանդներում։ Շուտով նա վերադարձել է Գերմանիա, որտեղ մեկուսի կյանք է վարել Շլանգենբադում։ Նա փորձել է պատվերներ ստանալ Փարիզից ու Լոնդոնից, սակայն արտասահմանում նկարահանել է միայն «Երեք վալս» և «Բաղդադի գողը» ֆիլմերը։ Ֆրանսիական գործողության ժամանակ Լյուդվիգ Բերգերը գտնվել է Նիդերլանդներում և խուսափել ձերբակալությունից՝ օգտագործելով կեղծ փաստաթղթեր։
Պատերազմից հետո Լյուդվիգ Բերգերը շատ է ճանապարհորդել և Գերմանիա է վերադարձել 1947 թվականին։ Նա աշխատել է ԳԴՀ-ում որպես թատրոնի և ռադիոներկայացումների ռեժիսոր՝ կրկին մեծ մասամբ բեմադրելով Շեքսպիրի ստեղծագործություններից։ Միաժամանակ նա գրել է պիեսներ, արձակ գործեր և մենագրություններ։ Նա հաջողության է հասել նաև հեռուստաներկայացումների վրա աշխատելիս։
Լյուդվիգ Բերգերը եղել է Բեռլինի 6-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[5]։
Լյուդբիգ Բերգերը թարգմանել է Շեքսպիրի մի քանի պիեսներ, այդ թվում՝ «Ցիմբելին», «Համլետ» և «Տիմոն Աթենացի»[6]։
Լյուդվիգ Բերգերը մահացել է 1969 թվականի մայիսի 18-ին։ Թաղված է Մայնցի գլխավոր գերեզմանատանը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1920 – Der Richter von Zalamea
- 1921 – Der Roman der Christine von Herre
- 1923 – Ein Glas Wasser. Das Spiel der Königin
- 1923 – Der verlorene Schuh
- 1925 – Ein Walzertraum
- 1927 – Der Meister von Nürnberg
- 1928 – Կինը Մոսկվայից – Die Dame aus Moskau
- 1928 – Sünden der Väter
- 1929 – Das brennende Herz
- 1930 – Թափառաշրջիկների արքան – Der König der Vagabunden
- 1930 – Playboy of Paris
- 1930 – Le petit café
- 1932 – Ich bei Tag und Du bei Nacht
- 1932 – A moi le jour, à toi la nuit
- 1932 – Early to Bed
- 1933 – Վալսերի մարտը – Walzerkrieg
- 1933 – La guerre des valses
- 1937 – Պիգմալիոն – Pygmalion
- 1938 – Երեք վալս – Drei Walzer
- 1940 – Բաղդադի գողը – Der Dieb von Bagdad
- 1940 – Ergens in Nederland
- 1950 – Ballerina
- 1954 – Խաղացողը – Die Spieler
- 1955 – Ունդինա – Undine
- 1956 – Շտրեզեման – Stresemann
- 1957 – Սոկրատեսի մահը – Der Tod des Sokrates
- 1958 – Was ihr wollt
- 1961 – Hermann und Dorothea
- 1964 – Ottiliens Tollheiten
- 1968 – Odysseus auf Ogygia
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wir sind vom gleichen Stoff, aus dem die Träume sind. Summe eines Lebens, 1953 (ինքնակենսագրություն)
- Die unverhoffte Lebensreise der Constanze Mozart, 1955.
- Wenn die Musik der Liebe Nahrung ist, 1957.
- Das Irdische und das Unvergängliche. Musiker der Romantik, 1963.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
- ↑ Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #118655957 // Общий нормативный контроль — 2012—2016.
- ↑ «6th Berlin International Film Festival: Juries»։ berlinale.de։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-23-ին։ Վերցված է դեկտեմբերի 25, 2009
- ↑ Blinn Hansjürgen, Schmidt Wolf Gerhard (2003)։ Shakespeare-deutsch: Bibliographie der Übersetzungen und Bearbeitungen (German)։ Berlin: Erich Schmidt Verlag։ ISBN 3503061932։ OCLC 53376469
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- H. Holba, G. Knorr, P. Spiegel. Reclams deutsches Filmlexikon. 1984
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյուդվիգ Բերգեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Լյուդվիգ Բերգերը Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգում
|