Լյուդվիգսհյոհե
| Լեռնաշղթա | Մոնտե-Ռոզա | |
|---|---|---|
| Հարաբերական բարձրություն | 57 մետր | |
| Տեղագրական մեկուսացում | 0,7 կիլոմետր | |
| Երկիր | Շվեյցարիա, Իտալիա | |
| Վարչատարածքային միավոր | Վալե | |
| Կոորդինատներ | 45°55′0″N 7°51′50″E | |
| Բարձրություն ծովի մակարդակից | 4341 մետր | |

Լյուդվիգսհյոհե (գերմ.՝ Ludwigshöhe), ծովի մակարդակից 4341 մետր բարձրությամբ լեռ, որը գտնվում է Շվեյցարիայի և Իտալիայի սահմանին Պենինյան Ալպերի Մոնտե Ռոզա լեռնաշղթայում։ Լյուդվիգսհյոհե գագաթ առաջին անգամ բարձրացել է Լյուդվիգ ֆոն Վելդենը զբոսավարների ուղեկցությամբ 1822 թվականի օգոստոսի 25-ին։ 1994 թվականին UIAA Լյուդվիգսհյոհեն ներառվել է ալպիական 4000 մետր և ավելի բարձրություն ունեցող գագաթների հիմնական պաշտոնական ցանկում։
Անվանման ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմաներեից թարմանաբար Ludwigshöhe անվանումը նշանակում է Լյուդվիկոսի բարձունք։ Լյուդվիգսհյոհեն իր անվանումն ստացել է Ֆրանսիայի կանոնականացված թագավոր Լյուդովիկոս IX պատվին (գերմաներենում Լյուդովիկոս անունը հնչում է որպես Լյուդվիգ), որը ղեկավարել է 1226-1270-ական թվականներն։ Նախկինում անանուն լեռն առաջին անգամ բարձրացել են օգոստոսի 25-ին՝ թագավորի մահվան տարելիցի օրը։ Առաջին բարձրացողը՝ ավստրիացի զորավար և տեղագիր Լյուդվիգ ֆոն Վելդենը, նշել է, որ դա թագավորի անունն է, ոչ թե իր սեփականը, իսկ բարձրանալու ամսաթիվը պատճառ է դարձել է այդ գագաթի անվանումը դնել թագավորի պատվին[1]։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդվիգսհյոհե լեռը տեղակայված է Շվեյցարիայի սահմանին՝ Վալե կանտոնի և Իտալիայի սահմանին՝ Պիեմոնտ և Վալլե Դ'Աոստա շրջանների սահմանին։ Լյուդվիգսհյոհեն ծովի մակարդակից բարձր է 4341 մետր: Բարձունքը համարվում է Մոնտե-Ռոզա լեռնաշղթայի 4000 մետր բարձրություն ունեցող գագաթներից մեկը։ Գագաթի հարաբերական բարձրությունը 58 մետր է, Լյուդվիգսհյոհե գագաթից ավելի բարձր է Պարոտշպիտցենը (4432 մետր)։ Գագաթները միացված են Ֆիոդեյոխ (4283 մետր) լեռնանցքով[2]։ 1994 թվականին Լյուդվիգսհյոհե գագաթը ներառվել է UIAA ալպիական 4000 մետր և ավելի բարձրություն ունեցող գագաթների հիմնական պաշտոնական ցանկում, որտեղ բացարձակ բարձրությամբ զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը[3]։
Իտալիայի կողմից հարավ-արևելքում Լյուդվիգսհյոհեն կտրվում է կտրուկ լեռնաժայռով (ավելի քան 45° թեքվածությամբ), որից հոսում է Պյոդե[it] սառցադաշտը։ Իտալիայի հարավ-արևմուտքից և Շվեյցարիայի կողմից գագաթը հարթ է և ձյունոտ[1][4]։
Վերելքների պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդվիգսհյոհե գագաթ աջառին անգամ բարձրացել է ավստրիացի զորավար և տեղագիր Լյուդվիգ ֆոն Վելդենը զբոսավարների ուղեկցությամբ 1822 թվականի օգոստոսի 25-ին[5]։ Ֆոն Վելդենի արշավախմբի նպատակը բացառապես գիտական բնույթ ուներ։ Այդ ընթացքում ֆոն Վելդենը ուսումնասիրել է Մնոտե-Ռոզա լեռնաշղթայի շրջանը՝ որոշելով գագաթների բարձրությունները և կազմելով տեղագրական քարտեզներ։ Ֆոն Վելդենը նաև որոշ գագաթներին անվանումներ է տվել, ներառյալ Լյուդվիգսհյոհեն[1]։
Լյուդվիգսհյոհեն դարձել է Մոնտե-Ռոզա լեռնաշղթայի երրորդ նվաճած գագաթը 1819 թվականին Պիրամիդ-Վինսենտից և 1820 թվականին Ցումշտայնշպիցեից հետո[6]։
Վերելքների երթուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդվիգսհյոհե գագաթը երբեմն համարվում է անկախ վերելքների առարկա։ Սովորաբար այն անցնում են գագաթաերթով (տրավերս)՝ լեռնաշղթայի առավել բարձր և դժվար գագաթներ բարձրանալու համար․ Պիկ Դյուֆուր, Ցումշտայնշպիցե, Լիսկամ, Պարրոտշպիտցե։ Լյուդվիգսհյոհե գագաթ բարձրանալու երթուղիներն, ըստ UIAA (PD/PD+/F/AD՝ ըստ IFAS դասակարգման) դասակարգման, ունեն II/III կատեգորիա[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 «Ludwigshöhe, Zermatt, Switzerland» (անգլերեն). zermatt.ch. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Fiodejoch» (անգլերեն). peakbagger.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ UIAA (1994-03). «The 4000 of the Alps - official list» (PDF). UIAA-Bulletin Nr. 145 (անգլերեն). UIAA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Wolfgang Pusch, Helmut Dumler, Willi P. Burkhardt Viertausender der Alpen. — Bergverlag Rother GmbH, 2013. — P. 136. — 271 p. — ISBN 3763374310
- ↑ «Ludwigshöhe (4341m)» (անգլերեն). erstersteiger.de. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ William Longman, F.G.S. Modern Mountaineering and The History of the Alpine Club(անգլ.) // The Alpine Journal. — 1878. — Vol. 8. — P. 30.
- ↑ «Ludwigshöhe» (ֆրանսերեն). camptocamp.org. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ludwigshoehe» (անգլերեն). summitpost.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- «Ludwigshöhe 4341 m» (գերմաներեն). hikr.org. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- «Ludwigshöhe (4341 m)» (գերմաներեն). 4000er.de. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- «Ludwigshöhe Italy Weather Forecast» (անգլերեն). mountain-forecast.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
- «Ludwigshöhe» (իտալերեն). varasc.it. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգսհյոհե» հոդվածին։ |
| ||||||