Լյուդովիտ Ֆուլա
Լյուդովիտ Ֆուլա սլովակ.՝ Ľudovít Fulla | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1902[1][2] |
Ծննդավայր | Ռուժոմբերոկ, Ժիլինայի շրջան[1] |
Մահացել է | ապրիլի 21, 1980[3][4][1][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Չեխիա |
Կրթություն | Պրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա (1927) |
Մասնագիտություն | նկարիչ, բեմանկարիչ, նկարազարդող, գծանկարիչ և ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ľudovít Fulla Վիքիպահեստում |
Լյուդովիտ Ֆուլա (սլովակ.՝ Ľudovít Fulla, փետրվարի 27, 1902[1][2], Ռուժոմբերոկ, Ժիլինայի շրջան[1] - ապրիլի 21, 1980[3][4][1][…], Բրատիսլավա, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[1]), սլովակ գեղանկարիչ[6], պատկերազարդող, գրաֆիկ, բեմանկարիչ, մանկավարժ[7]։ Պրոֆեսոր։ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական նկարիչ (1963)։
20-րդ դարի սլովակյան մշակույթի ակնառու գործիչներից է[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուլան ընտանիքում հինգ քույրերի միակ եղբայրն էր։ 1922-1927 թվականներին սովորել է Պրահայի Գեղարվեստա-արդյունաբերական դպրոցում։ 1929-1939 թվականներին դասավանդել է Բրատիսլավայի Արվեստի և արհեստների դպրոցում, ներկայացրել է առաջադեմ գաղափարներ, որոնք մոտ էին գերմանական Բաուհաուզին։
«Երգեր և աշխատանք» ստեղծագործության համար 1937 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է գրան պրիի։ 1949-1952 թվականներին եղել է Բրատիսլավայի Գեղարվեստի նորաստեղծ ակադեմիայի մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչության բաժնի ղեկավարը, որը թողել է քաղաքական դրդապատճառներով։
1956-1962 թվականներին ապրել է Ժիլինա քաղաքում, որտեղ հիմնել է անհատական պատկերասրահ։ Նա նվիրվել է գեղանկարչությանը, գրաֆիկային, նկարչությանը, բեմանկարչությանը և գրքի պատկերազարդումներին։
Զգալի ներդրում է ունեցել Սլովակիայի մոդեռնիզմի կայացման գործում[9]։ Նա ստեղծագործաբար մերժել է ֆովիզմի և ժողովրդական լուբոկի առանձին հնարքներ։
Նրա անհատական ոճը բնութագրվում է հատուկ «բանաստեղծական պատկերավորմամբ», որը հիմնված է բանական և հուզական տարրերի, վառ գույների, ժողովրդական արվեստի, արևելյան սլավոնական պատկերագրության և մոդեռնիզմի աշխարհի սինթեզի վրա։
1920-ական թվականներին Ֆուլան ոգեշնչվել է Պրահայի մոդեռնից։ Իր աշխատանքներում կիրառել է Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Պաբլո Պիկասոյի և Պաուլ Կլեեի ստեղծագործական սկզբունքները։
Նա և իր ընկեր Միկուլաշ Գալանդան Սլովակիայի մոդեռնիստների մանիֆեստի հեղինակներն են։
Ֆուլայի աշխատանքները («Սլովակ աղջիկ», «Փուչիկներ», «Սլովակյան Մադոննա», «Գյուղական հարսանիք» և այլն) առանձնանում են պատկերավոր կառուցվածքի վիպական ընդհանրությամբ, կոլորիտի դեկորատիվ կառուցվածքով։
Ֆուլան հայտնի է նաև որպես գեղանկարիչ-մոնումենտալիստ (Կլիժսկ-Հրադիշտ քաղաքում գտնվող կոստյոլի (լեհական կաթոլիկ եկեղեցի) որմնանկարներ, 1932-1934) և գրքի պատկերազարդող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 Ludovit Fulla — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Čestný titul národní umělec (չեխերեն) — 2015.
- ↑ «8. Balancing 'Absolute Painting' and Reality: Ľudovít Fulla and the Paradoxes of Slovak Modernism | Katarína Bajcurová». The Courtauld Institute of Art (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Ľudovít Fulla, Birdland - Nitrianska galéria» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Ľudovít Fulla». sng.sk (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ a.s, Petit Press (2012 թ․ հունիսի 4). «Slovak Modernism – or the best of what the SNG has». spectator.sme.sk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ľudovít Fulla(չեխ.)
- Ľudovít Fulla — život a dielo(սլովակ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիտ Ֆուլա» հոդվածին։ |
|