Jump to content

Լյուդովիկ Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդովիկ Մեծ
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք քրիստոնեություն
Ծննդյան օր մարտի 5, 1326
Ծննդավայր Visegrád, Szentendre District, Պեշտ, Հունգարիա
Վախճանի օր սեպտեմբերի 10, 1382 (56 տարեկան)
Վախճանի վայր Տրնավա, Trnava District
Թաղված Սեկեշֆեխերվարի տաճառ
Դինաստիա Capetian House of Anjou?
Քաղաքացիություն  Հունգարիա
Հայր Կառլ I Հունգարացի
Մայր Ելիզավետա Լեհաստանցի
Ամուսին Margaret of Bohemia, Queen of Hungary? և Էլիզաբեթ Բոսնիացի
Զավակներ Catherine of Hungary?, Մարիա և Յադվիգա Անդեավենսկա[1]
 
Պարգևներ

Լյուդովիկ Մեծ ((հունգ.՝ I. (Nagy) Lajos), համաձայն հունգարական ավանդության՝ Լայոշ Մեծ, համաձայն լեհական ավանդության՝ Լյուդվիկ Մեծ (լեհ.՝ Ludwik Węgierski, մարտի 5, 1326, Visegrád, Szentendre District, Պեշտ, Հունգարիա - սեպտեմբերի 10, 1382, Տրնավա, Trnava District), 1342 թվականի հուլիսի 26-ից` Հունգարիայի թագավոր, 1370 թվականի նոյեմբերի 17-ից` Լեհաստանի թագավոր[2][3]։ Սերում է Անժուական դինաստայից։

Լյուդովիկ Մեծը եղել է ուշ միջնադարյան ժամանակաշրջանի Եվրոպայի ամենաականավոր կառավարիչներից մեկը, որի օրոք իր երկրի սահմանները ձգվել են Ադրիատիկ ծովից մինչև Սև ծով։ Իր վասալների շարքում են եղել Բոսնիական թագավորության, Սերբիայի, Վալախիայի, Մոլդովայի և Բուլղարիայի կառավարիչները։ Բավականին երկար տարիներ Վենետիկի հանրապետության հետ պատերզամներ է մղել։ Եղել է Նեապոլի թագավորության գահի հավակնորդներից մեկը։ Նա եղել է Եվրոպայի այն կառավարիչներից մեկը, որը առճակատման մեջ է մտել թուրք-օսմանների հետ։ Նրա կառավարման օրոք միջնադարյան Հունգարիան հասել է իր քաղաքական ազդեցության գագաթնակետին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուդվիկ Մեծ։ Փայտագրություն աուգսբուրգյան «հունգարների ժամանակագրություն» հրատարակության կողմից (1488 թվական)

Լյուդովիկը եղել է Հունգարիայի թագավոր Կառլ Ռոբերտի որդին։ Հունգարական գահին տիրացել է հոր մահից հետո՝ 1342 թվականին։

1347-1348 թվականներին արշավել է Նեապոլի ուղղությամբ՝ զոհված եղբոր վրեժը լուծելու նպատակով, սակայն Սև մահվան համաճարակի բռնկման պատճառով արշավանքը հաջողությամբ չի պսակվել։

Լեհաստանի թագավոր Լյուդովիկ I հունգարացի (1893 թվական)

1350 թվականին կրկին արշավել է Նեապոլի ուղղությամբ՝ այս անգամ գրավելով այն, քաղաքի կառավարությունը հանձնել է մորը՝ Ելիազավետա Պոլսկային, իսկ անձամբ ինքը ուշադրությունը կենտրոնացրել է Դալմաթիայի վրա՝ համարելով, որ այն Հունգարիայի համար ավելի մեծ նշանակություն ունի քան Իտալիան։

Դալմաթիան իր տիրապետության տակ վերցնելու համար Լյուդովիկը վենետիկցիների հետ համառ պայքար է մղել։ Արդյունքում՝ կոտրելով նրանց դիմադրությունը, ստիպել է նրանց, որպեսզի Դալմաթիան ճանաչեն Հունգարիայի մաս։

1365 թվականին պայքար է սկսել Բուլղարիայի թագավոր Իվան Շիշմանի դեմ և արդյունքում գրավել է Վիդինը, սակայն Շիշմանի՝ թուրք-օսմանների հետ միավորվելու պատճառով Լյուդովիկին չի հաջողվել երկար մնալ գրաված տարածքներում։

1370 թվականին՝ Կազիմիր III Մեծի մահվանից հետո, Լյուդովիկը տիրացել է լեհական գահին։ Այդ կերպ Լյուդովիկի տերության սահմանները Բալկաններից ձգվել են մինչև Բալթիկ ծով և Սև ծովի ափամերձ հատվածներից մինչև Ադրիատիկ ծով։

1376 թվականին Լիտվայի իշխաններ Կեյստուտ և Լյուբարտ Հեդիմովիչները Յուրի Նարիմունտովիչի հետ միասին արշավել են Փոքր Լեհաստանի ուղղությամբ՝ հասնելով մինչև Սանդոմեժ և Տարնուվ։

1377 թվականին Լյուդովիկ Մեծի պատասխան արշավանքի արդյունքում Յուրի Նարիմունտովիչը զրկվել է իր տիրապետության տակ գտնվող տարածքներից։ Գրաբովեցի ամրոցը, Խելմը, Բելզը, Հորոդլոն և Վսեվոլոժը անցել են Լյուդովիկ Մեծի տիրապետության տակ[4]։

Նրա նախաձեռնությամբ լույս են տեսել գահի իրավունքների վերաբերյալ մի շարք օրենքներ։

Լյուդովիկ Մեծը Վիշեգրադի փոխարեն իր տերության մայրաքաղաք է հռչակել Բուդան։

Լյուդովիկ Մեծը ամուսնացած է եղել երկու անգամ (իր առաջին կնոջ՝ Մարգարիտա Լյուքսեմբուրգացու վաղաժամ մահվանից հետո ամուսնացել է Ելիզավետա Բոսնիացու հետ), սակայն որդիներ չի ունեցել։ Ելիզավետայից ունեցել է երեք դուստր։

Փորձելով պահպանել պետության ամբողջականությունը՝ Լյուդովիկը ժառանգորդ է հռչակել իր ավագ դստերը՝ Մարիային։ 1382 թվականին՝ Լյուդովիկ ՄԵծի մահվանից հետո, իշխանությանը տիրանալու համար պայքար է սկսվել և որպես հետևանք Անժուական հսկայական միապետությունը փլուզվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Новодворский В. Ядвига (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 490—491.
  2. Louis I. (2009). In Encyclopædia Britannica. Retrieved 24 April 2009, from Encyclopædia Britannica Online: http://www.britannica.com/EBchecked/topic/348730/Louis-I Արխիվացված 2014-10-25 Wayback Machine
  3. Louis I (of Hungary and Poland) Արխիվացված 2009-11-03 Wayback Machine. 2009-11-01.
  4. Rocznik Kujawski. MPH. Tomus 3. - Lwow. - 1878.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Александр Лаврентьевич Липовский (1890–1907). «Людовик, венгерские короли». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)