Լյուդովիկո Սֆորզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդովիկո Սֆորզա
իտալ.՝ Ludovico Sforza
Pala Sforzesca - detail 01.jpg
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 27, 1452[1]
Ծննդավայր Վիջևանո, Պավիա, Լոմբարդիա[2]
Վախճանի օր մայիսի 27, 1508[1] (55 տարեկանում)
Վախճանի վայր Լոշ[2]
Թաղված Միլանի տաճար
Դինաստիա Սֆորցա ընտանիք
Հայր Francesco I Sforza
Մայր Bianca Maria Visconti
Ամուսին Beatrice d’Este
Զավակներ Maximilian Sforza, Francesco II Sforza, Giovanni Paolo I Sforza և Bianca Giovanna Sforza
 
Ինքնագիր Unterschrift Ludovico Sforza.jpg

Լյուդովիկո Մարիա Սֆորզա[3] (իտալ.՝ Ludovico Sforza, Lodovico il Moro, հուլիսի 27, 1452[1], Վիջևանո, Պավիա, Լոմբարդիա[2] - մայիսի 27, 1508[1], Լոշ[2]), Միլանի դուքս Սֆորզա դինաստիայից, վերածննդի տաղանդավոր գործիչ։

Մականուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդունված է, որ իր մականունը (իտալ.՝ Il Moro — մավր) Լյուդովիկոն ստացել է իր դեմքի թխության համար։ Ըստ մի քանի վարկածների՝ դա սուտ է, և նրա մականունն է (ռուս.՝ «Моро» - Մորո), ստացած իր հորից՝ Ֆրանցիսկո I Սֆորզայից, որն առաջացել է լատ.՝ Morus «թթենի, կամ թթենու ծառ», որը խորհրդանշում է խելամտություն և առաքնինություն[4]։

Սֆորզա տոհմի պատմաբանը գրում է, որ կնքելու ժամանակ նրան անվանել են Լյուդովիկո Մաուրուս, բայց երբ նա շատ ուժեղ հիվանդացավ, նրա մայրը Վիսկոնտիների սովորույթի համաձայն, նրա երկրորդ անունը փոխել է՝ Մարիա։ Դրանով իսկ տալով նրան Սուրբ օրիորդի պաշտպանությանը, նման իրեն։ Բայց նախկին անունը հիշվեց ինչպես Մորո։ Նրան դուր եկավ այդ մականունը, և Միլանում նրան դիմավորում էին աղաղակելով «Մորո՜, Մորո՜»։ Երբ Լյուդովիկոն եկավ իշխանության, այդ ժամանակի բոլոր արիստոկրատների պես, ծառայության ընդունեց մավրի-սպասավորին։ Ասում են, որ այդ մականունը նա վաստակել էր դեմքի թխության համար, բայց նրան տեսած Պաոլո Ջիովիոն վկայում էր, որ նա թխամաշկ չէր, և ավելացնում էր, որ դա նշանակում էր թթենի, - ամենախելացի ծառը, քանի որ նա թփերով պատվում է վերջում, իսկ բերքատվությամբ առաջինն է։ Իհարկե, Մորոյին դուր էր գալիս իր մականվան այդ տեսակ բացատրությունը, կամ նա ավելի շատ հիանում էր քաղաքական գործերում իր հեռատեսությամբ[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կառավարման տարիներին (1480-1499) ավարտին են հասցվել մի շարք մշակութային և ստեղծագործական նախագծեր, ինչը ընդգծեց Միլանյան դքսության քաղաքական և տնտեսական հաջողությունները։ Հասնելով, հիմնականում իր դիվանագիտական ջանքերի, քաղաքական հավասարության Ֆլորենցիայի, Վենետիկի, և Հռոմի պապի հետ, Լորենցո Մեդիչիի մահից հետո Լյուդովիկոն հադիսանում էր Իտալիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը։ 15-րդ դարի վերջին Միլանը բավականին փոխառություն էր վերցրել հողեր ձեռք բերելու և ջրանցքներ կառուցելու համար։ Ինչպես նաև տրամադրեց մեծ տարածքներ թթենիներ տնկելու, վուշի և բրինձի մշակման համար։ Եվ դա արտահանվում էր արտասահման հավասար զենքի, վուշի, ապակու և այլ գյուղատնտեսական իրերի։ Բացի դրանից, Լյուդովիկոն ուշադրություն էր դարձնում կրթվածության մակարդակին։ Հրավիրում էր պալատ այնպիսի լուսավորականների, իչպիսիք էին Լուկա Պաչոլին, Կալկոնդիլան, Ֆացիոն։ Նպաստել է նաև տպագրության զարգացմանը՝ աջակցելով Պանֆիլիո Կաստալդիին Ֆելտրեից։ Ի տարբերություն Ֆլորենցիայի, Սֆորզի պալատում ծանրակշռորեն օգտվում էին մաթեմատիկական և բնական գիտություններից, դա արտահայտվում էր Բոլոնիական համալսարանի մոտ գտնվելով։

1482 թվականին դուքս Լյուդովիկոն իր մոտ Միլանի դքսության ճարտարագետների կոլեգիա հրավիրեց մեծանուն Լեոնարդո դա Վինչիին, որպես ճարտարագետ, հիդրոտեխնիկայի, կառուցապատման և ռազմական մեքենաների կոնստրուկտոր։ Լեոնարդոն Միլանի դուքսին առաջարկեց իր պրոյեկտները՝ «շատ թեթև և ամուր կամուրջներ», «թնդանոթ, որը խիստ տարբերվում էր եղածներից»։

1490 թվականին ամուսնացել է Բեատրիչե դ՛Էստե ռուս.՝ Беатриче д’Эсте, Դքսուհի դե Բարիի հետ (1475-1497), ով պարգևել է նրան որդիներ՝ Մասսիմիլիանո Սֆորզաին, Միլանի դուքս 1512-1515 թթ.-ին, և Ֆրանչեսկո Սֆորզաին, Միլանի դուքս 1522-1535 թթ.-ին։ Բեատրիչեի եղբայրը՝ Ալֆոնսո դ՛Էստե, նույն տարում ամուսնանում է Ֆրանչեսկո Սֆորզաի թոռնուհու հետ՝ Աննա Սֆորզա։

1493 թ.-ին Մորոն մեծ շուքով ընդունեց Մոսկվայի պատվիրակությանը։ Ռուսները եկել էին մասնագետ վարձկալներ ձեռք բերելու համար ռուս հյուրերի ժամանցի համար կազմակերպվեց պալատական որսորդություն[6]։

1499 թ.-ին Միլանը գրավվեց Ֆրանսիական թագավորի՝ Լյուդովիկոս XII, զորքերի կողմից։ Լյուդովիկո Մորոն փորձեց վերականգնել իր իշխանությունը, սկզբում նրան հաջողվեց դուրս մղել ֆրանսիացիներին Միլանից, բայց 1500 թ.-ի աշնանը ջախջախվեց Նովարայի մոտ։ Կրելով անհաջողություն, Լյուդովիկոի շվեյցարական վարձկանները ազատության դիմաց նրան հանձնեցին ֆրանսիացիներին։ Տապալված դուքսը տարվել է Ֆրանսիա և մահացել է բանտարկված Լոշում։ Թաղվել է իր նախնինների կողքին Չերտոզա դի Պավիայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Коллинсон-Морлей, Леси. История династии Сфорца = Lacy Collinson-Morley. The story of the Sforzas. London, George Routledge & sons, 1933. / Пер. с англ. Чулкова О.А.. — СПб։ Евразия, 2005. — 352 с. — 2000 экз. — ISBN 5-8071-067-7.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118820745 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Моро — «мавр, смуглый» или «шелковица», прозвище герцога, см. ниже
  4. см. этимологический словарь W. Schweickard, Deonomasticon Italicum, III, Mauritania
  5. Коллинсон-Морлей, Л. С. 149
  6. Мельник А. Г. Московский великокняжеский дьяк Данило Мамырев //Древняя Русь. Вопросы медиевистики. 2006. № 2 (24). С. 61—69.