Լյուդովիկո Այնաուդի
| Լյուդովիկո Այնաուդի | |
|---|---|
| Բնօրինակ անուն | իտալ.՝ Ludovico Einaudi |
| Ծնվել է | նոյեմբերի 23, 1955[1][2][3][…] (70 տարեկան) Թուրին, Իտալիա[4] |
| Երկիր | |
| Ժանրեր | Մինիմալ երաժշտություն, neoclassical new-age music?, 20-րդ դարի դասական երաժշտություն և դասական փոփ |
| Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և ստուդիական երաժիշտ |
| Գործիքներ | դաշնամուր |
| Լեյբլ | Ariston? |
| Կրթություն | Միլանի կոնսերվատորիա |
| Պարգևներ | |
| Կայք | ludovicoeinaudi.com |
Լյուդովիկո Այնաուդի (իտալ.՝ Ludovico Einaudi) կամ Լյուդովիկո Էյնաուդի[6] (նոյեմբերի 23, 1955[1][2][3][…], Թուրին, Իտալիա[4]), իտալացի դաշնակահար և կոմպոզիտոր։ Ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 23-ին Տուրինգուրտում` Իտալիայում, հանրաճանաչ հրապարակող Ջուլիո Էնաուդիի որդին և Իտալիայի երկրորդ նախագահի` Լուիջի Էնաուդիի թոռը։ 1980 թվականից սկսած ստեղծագործում է դասական, փոփ, ռոք և ժողովրդական ոճերի մեջ։
Նրա ստեղծագործությունները պատկանում են դասական ոճին՝ փոփի տարրերով և այլ ժամանակակից հոսքերով։ Նրա աշխատանքները լի են պատկերներով, խորապես զգացմունքային, և հենց դա է պատճառը, որ Այնաուդին այսօր հանդիսանում է հարգված և շատ պահանջարկ ունեցող կոմպոզիտորներից մեկը։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այնաուդին ծնվել է Թուրինում։ Նրա հայրը՝ Ջուլիոն ստեղծագործող էր, ով աշխատել է այնպիսի հեղինակների հետ, ինչպիսիք են Իտալո Կալվանոն, Պրիմո Լևինը։ Այնաուդիի պապը՝ Լուիջին, 1948-1955 թվականներին եղել է Իտալիայի նախագահը։ Նրա մայրը մանկության տարիներին նրան սովորեցրել է դաշնամուր նվագել։ Նա սկսել է երաժշտություններ հորինել դեռ մանկությունից, առաջին աշխատանքները ստեղծված են եղել ազգային կիթառով նվագելու համար։
Նա իր երաժշտական կրթությունն սկսել է Միլանի Վերդիի անվան կոնսերվատորիայում։ 1982 թվականին կոմպոզիտորի դիպլոմ է ստացել։ Հենց նույն տարում նա վերապատրաստվել է Լուչիանո Բերոյի մոտ և մասնակցել է Թագլվուդի երաժշտական փառատոնին։ Այնաուդին ուսանել է նաև Բոլեյք Սիսոկոյին՝ Մալիից և Ջիվան Գասպարյանին՝ Հայաստանից։ Իր կարիերայի ընթացքում Էյնաուդին երաժշտություն է ստեղծել մի քանի ֆիլմերի համար[7]։
Գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1988։ Time Out
1992։ Stanze
1995։ Salgari
1996։ Le Onde
1999։ Eden Roc
2001։ I Giorni
2003։ Diario Mali
2004։ Una Mattina
2007։ Divenire
2009։ Nightbook
2013։ In a Time Lapse
2015: Project Taranta
2015: Elements
2019: Seven Days Walking
2020: 12 Songs From Home
2020: Einaudi Undiscovered
2021: Cinema
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/160978
- ↑ Անվան այլ տառադարձում
- ↑ Pingitore, Silvia (2021 թ․ մայիսի 23). «Interview with Ludovico Einaudi on writing Oscar film scores». the-shortlisted.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդովիկո Այնաուդի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||