Լյուդմիլա Շևչենկո
Լյուդմիլա Շևչենկո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1945[1] (79 տարեկան) |
Ծննդավայր | Kanash |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու |
Մասնագիտություն | կրկեսի դերասան և ռեժիսոր |
Աշխատավայր | National Circus of Ukraine? |
Պարգևներ և մրցանակներ |
Լյուդմիլա Ալեքսեևնա Շևչենկո (ուկրաիներեն՝ Людмила Олексіївна Шевченко, հուլիսի 13, 1945[1], Kanash), ուկրաինացի կրկեսի դերասանուհի (վագրեր և առյուծներ վարժեցնող, օդային մարմնամարզիկ, ակրոբատ), ռեժիսոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդմիլա Շևչենկոն ծնվել է 1945 թվականի հուլիսի 13-ին Կանաշում[2] (Չուվաշիա, Ռուսաստան)։ 1967 թվականին ավարտել է Կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարանը[3] «օդային մարմնամարզիկ» մասնագիտությամբ, 1985 թվականին՝ Ա. Լունաչարսկու անվան թատերական արվեստի պետական ինստիտուտը (ԳԻՏԻՍ) «կրկեսի և թատրոնի ռեժիսոր» մասնագիտությամբ, այնուհետև՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի ասպիրանտուրան, արվեստագիտության թեկնածու է։ 1967 թվականին աշխատանքի է ընդունվել «Սոյուզգոսցիրկում»՝ որպես գիշատիչ կենդանիների վարժեցնող–արտիստուհի։ 1968 թվականից ի վեր եղել է «Էգ առյուծներ» ատրակցիոնի վարժեցնող-արտիստուհին, այնուհետև աշխատել է «Առյուծներ և էգ առյուծներ», «Էգ առյուծներ և վագրեր», «Ձիավոր վագրեր», «18 առյուծներ և վագրեր մեկ վանդակում» ատրակցիոններում։ Ամուսնու՝ Վլադիմիր Շևչենկոյի հետ միասին ստեղծեցին «Գիշատիչների միջավայրում» ատրակցիոնը, որի ներկայացումներին մասնակցում են մինչև 10 գիշատիչներ, իսկ դերասանական զույգը կատարում է ակրոբատիկ հնարքներ, նույնիսկ պարում էին, գրեթե չնկատելով նրանց սուր ճիրանները և ժանիքները, առյուծների հետ խաղալով ինչպես կատուների։ Գիշատիչների վարժեցումները կատարել են Շևչենկոների կողմից մշակված վարժեցման նոր հնարքների և տեխնիկայի միջոցով։
1973 թվականին ամուսնու հետ տեղափոխվել են Կիև։ Հյուրախաղերով շրջագայել են ԽՍՀՄ քաղաքներում և արտասահմանում (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չեխիա, Ռումինիա և աշխարհի այլ երկրներ)։
2010 թվականից եղել է Ուկրաինայի Ազգային կրկեսի գլխավոր ռեժիսորը։ Ամուսնու մահից հետո՝ 2012 թվականի հոկտեմբերից, զբաղեցնում է Ուկրաինայի Ազգային կրկեսի գլխավոր տնօրեն-գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին՝ Վլադիմիր Դմիտրիևիչ Շևչենկո (1946-2012), կրկեսի դերասան (վագրեր և առյուծներ վարժեցնող), ռեժիսոր, 2007 թվականից եղել է Ուկրաինայի Ազգային կրկեսի գլխավոր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը։
Մասնագիտական սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդմիլա Շևչենկոն դասական կրկեսային ժանրերի հետևորդ է, ինչն էլ նրա կարծիքով անպայման պետք է կազմի կրկեսային ծրագրի հիմքը։ Դրանք են ակրոբատները, մարմնամարզիկները, աճպարարները, ուժային համարները, ինչպես նաև գիշատիչների և փոքր կենդանիների վարժեցումը[4]։
Կրկես կենդանիների վարժեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդմիլա Շևչենկոն հանդես է եկել որպես վարժեցման ցավազուրկ, քաջալերող մեթոդների ջատագով, որոնք առաջին անգամ գործնականում ներդրվել են Վ. Դուրովի կողմից։ Քաջալերող մեթոդը ներառում է կենդանու կերակրումը վարժեցման գործընթացում, յուրաքանչյուր հաջողված հնարքի համար սննդով խրախուսելը, մերժում է ցանկացած ցավագին ներգործություն և ֆիզիկական ուժի կիրառում։ Լյուդմիլա Շևչենկոյի ներկայացրած համարներում մասնակցում են միայն վայրի բնությունից առնվազն 3-4 սերունդ հետո ծնված կենդանիներ[5]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված կրկեսային արվեստի ստեղծագործությունների Համամիութենական ստուգատեսի դիպլոմակիր (1970)
- Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988)
- Իշխանուհի Օլգայի III աստիճանի շքանշան (2005)[6]
- «Ժողովուրդների բարեկամության աստղ» 3-րդ աստիճանի շքանշան (ԳԴՀ)
- Վլադիմիր Դուրովի անվան մեդալ (ԳԴՀ մշակույթի նախարարություն)
- «Արծաթե ճյուղ» մրցանակ (Իտալիա)
- «Ոսկե արծիվ» մրցանակ (Ճապոնիա)
- Փարիզի Ոսկե մեդալ
- Կրկեսի և վարյետեի արտիստների միջազգային լիգայի ոսկե մեդալ (Ֆրանսիա, 1984)[7]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 - «Ծիծաղեցրեք ծաղրածուին», գիշատիչներին վարժեցնողը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ Киевский календарь
- ↑ 45 лет со дня выпуска из ГУЦЭИ самого многочисленного курса
- ↑ Видео: артисты о программе АЛЕ-АП Национального цирка Украины
- ↑ Видео: Людмила Шевченко о животных в цирке
- ↑ Нагороджена указом Президента України № 1677/2005 Արխիվացված 2014-10-27 Wayback Machine
- ↑ «Персоналії». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 16-ին.