Լյուդմիլա Նովակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուդմիլա Նովակ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1959(1959-08-01)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՄարիբոր, Սլովենիա[1]
Քաղաքացիություն Սլովենիա և  ՀՍՖՀ
ԿրթությունՄարիբորի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, էսպերանտիստ և սլավոնագետ
Զբաղեցրած պաշտոններՍլովենիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Արտերկրում գտնվող սլովենացիների հարցերով նախարար և Սլովենիայի Ազգային Ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՆոր Սլովենիա
Կայքljudmilanovak.org
 Ljudmila Novak Վիքիպահեստում

Լյուդմիլա Նովակ (օգոստոսի 1, 1959(1959-08-01)[1], Մարիբոր, Սլովենիա[1]), սլովենացի քաղաքական գործիչ և Եվրախորհրդարանի պատգամավոր։ Նոր Սլովենիա-Քրիստոնեական ժողովրդական կուսակցության նախագահն է, 2011 թվականի դեկտեմբերի 21-ից` Սլովենիայի Ազգային ժողովի փոխնախագահ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մարիբորում։ Մարիբորի համալսարանում սովորել է սլովեներեն և գերմաներեն։ 1982-2001 թվականներին աշխատել է որպես ուսուցչուհի, սկզբում Մուրսկա Սոբոտայում, այնուհետև՝ Վիշնյա Գորայում, իսկ հետագայում՝ Մորավչեում։ Քաղաքականությամբ սկսել է զբաղվել 2001 թվականից, երբ ընտրվել է Մորավչեի քաղաքապետ։ 2002 թվականին դարձել է «Նոր Սլովենիա» կուսակցության գործադիր խորհրդի անդամ։ 2004 թվականին ընտրվել է Եվրախորհրդարանի պատգամավոր։ Որպես Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ՝ նշանակվել է մշակույթի և կրթության հանձնաժողովի անդամ։ Նաև տարածաշրջանային զարգացման կոմիտեի տեղակալ է, Միավորված Խորհրդարանական Վեհաժողովի պատվիրակության անդամ։

Սլովենիայի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ «Նոր Սլովենիան» չկարողացավ որևէ տեղ ստանալ Ազգային ժողովում, Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատում, Լյուդմիլա Նովակն ընտրվեց կուսակցության նախագահ։ 2011 թվականի Սլովենիայի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը խորհրդարանում 4 մանդատ է ստացավ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Obrazi slovenskih pokrajin (словен.) — ISSN 2712-5408
  2. «Virant Elected Speaker as PS and SocDems Sidelined (III)». Slovenian Press Agency. 2011 թ․ դեկտեմբերի 21.
  3. «Republic of Slovenia Early Elections for Deputies to the National Assembly 2011». National Electoral Commission. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Նովակ» հոդվածին։