Լյուդմիլա Մանասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյուդմիլա Մանասյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1954(1954-11-24) (69 տարեկան)
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Մասնագիտություներգչուհի

Լյուդմիլա Արտաշեսի Մանասյան (նոյեմբերի 24, 1954(1954-11-24), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (սոպրանո)։ Ուկրաինայի վաստակավոր արտիստ (1999)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդմիլա Մանասյանը ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 24-ին Բաքվում։ Սովորել է Բաքվի կոնսերվատորիայում, որն ավարտել է 1984 թվականին։ Եղել է Բաքվի ֆիլհարմոնիայի երգչուհի, իսկ 1989 թվականին դարձել է Լուգանսկի մարզի (Ուկրաինա) ֆիլհարմոնիայի մեներգչուհի։ 1991 թվականին սկսել է դասավանդել Լուգանսկի երաժշտական ուսումնարանում, ապա՝ Մշակույթի և արվեստի պետական ակադեմիայում։ Հանդես է եկել կամերային, սիմֆոնիկ նվագախմբերի հետ, ստեղծագործական հաշվետու համերգներով (1995, 1999, 2001, 2003)՝ Կիևում. երկացանկում ընդգրկվել են Ջ. Ռոսսինիի «Իտալական տարանտելլան», Լ. Դելիբի «Իսպանական բոլերոն», ուկրաինական ռոմանսներ, նաև Լ. Ն. Կոլոդուբի, Ն. Վ. Լիսենկոյի, Մ. Ժերբինի և ուրիշների գործերից։ «Ալմա-Մատեր» խմբի (Խարկով) հետ Լյուդմիլա Մանասյանի կատարմամբ Ուկրաինայում առաջին անգամ հնչել է Է. Լլոյդ-Ուեբերի «Ռեքվիեմը», Լուգանսկի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Գ. Մահլերի 3-րդ և 4-րդ սիմֆոնիաները։

2000 թվականին Լյուդմիլա Մանասյանը մասնակցել է «Կիևյան միջազգային երեկոներ» IV միջազգային փառատոնին։

Լուգանսկի մարզի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Վիեննայում (2004, 2005), մենահամերգներով՝ Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում և այլուր։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 – «Ոսկե տրեմբիտներ» միջազգային մրցույթի 1-ին մրցանակ (Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինա)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։