Լյուդմիլա Լուզան
| Լյուդմիլա Լուզան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | իգական |
| Բնօրինակ անուն | ուկրաիներեն՝ Людмила Володимирівна Лузан |
| Մասնագիտացում | կանոեի թիավար |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 27, 1997[1] (29 տարեկան) |
| Ծննդավայր | Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինա |
| Հասակ՝ | 177 սանտիմետր և 1,77 մետր |
Լյուդմիլա Վլադիմիրի Լուզան (ուկրաիներեն՝ Людмила Володимирівна Лузан, մարտի 27, 1997[1], Իվանո-Ֆրանկովսկ, Ուկրաինա), ուկրաինացի մարզիկ (կանոեիստ), 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների բազմակի մեդալակիր։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին մասնակցել է Մինսկում կայացած Եվրոպական խաղերին, որտեղ Անաստասիա Չետերիկովայի հետ զուգախաղում զբաղեցրել է 5-րդ տեղը 500 մետր մրցատարածությունում։
Պոզնանում անցկացված Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում ցույց է տվել կարիերայի լավագույն արդյունքը՝ նվաճելով չորս մեդալ[2]. միայնակ մրցումներում նա հաղթել է 500 մետր մրցատարածությունում, ինչպես նաև դարձել է երկրորդը 200 մետր մրցատարածությունում[3], Անաստասիա Չետերիկովայի հետ զուգախաղում դարձել է 500 մետր մրցատարածության չեմպիոն, ինչպես նաև 200 մետր մրցատարածության բրոնզե մեդալակիր[4]։
2021 թվականի օգոստոսի 5-ին Տոկիոյում անցկացված 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում 200 մետր մրցատարածությունում նվաճել է բրոնզե մեդալ[5]։ Լուզանն առաջին տեղից անցել է եզրափակիչ, որտեղ միայն վերջին մետրերում է հաղթանակի հասել՝ նվաճելով մեդալ Ուկրաինայի օգտին[6]։
2021 թվականի օգոստոսի 7-ին Տոկիոյի 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Անաստասիա Չետվերիկովայի հետ զուգախաղում դարձել է արծաթե մեդալակիր 500 մետր մրցատարածությունում[7]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օլգա իշխանուհու շքանշան» III աստիճանի (16 օգոստոսի, 2021) – Տոկիոյի (Ճապոնիա) 20-րդ Ամառային օլիմպիական խաղերում բարձր սպորտային արդյունքների հասնելու, անձնվիրություն և հաղթանակի կամք դրսևորելու համար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://results.digicorp.hu/competition/16777303/country/16777267
- ↑ Лузан первой в истории Украины выиграла 4 медали ЧЕ по гребле на байдарках и каноэ(ուկր.)
- ↑ Людмила Лузан — чемпіонка Європи з веслування(ուկր.)
- ↑ Українські каноїстки Лузан та Четверикова — чемпіони Європи на дистанції 500 метрів(ուկր.)
- ↑ «Лузан завоювала бронзу у веслуванні на Олімпіаді-2020». РБК-Украина (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.(ուկր.)
- ↑ Каноїстка Людмила Лузан, яка представляє Полтавщину, завоювала бронзову медаль Олімпіади(ուկր.)
- ↑ Україна здобула четверте "срібло" Олімпіади-2020: його виграли каноїстки Лузан та Четверікова(ուկր.)
- ↑ Указ Президента України від 16 серпня 2021 № 361/2021 «Про відзначення державними нагородами України спортсменів — учасників літніх Олімпійських ігор та їх тренерів»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Людмила Лузан». Olympedia. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 14-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)(անգլ.)|publisher=
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Լուզան» հոդվածին։ |
| ||||||||||
- Մարտի 27 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ուկրաինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Մարզիկներ այբբենական կարգով
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- Ուկրաինացի մարզիկներ
- 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ