Լյուդմիլա Բրաուդե
Լյուդմիլա Բրաուդե | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1927[1] Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 26, 2011[1] (83 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | թարգմանչուհի, գրականագետ, համալսարանի դասախոս և Scandinavian studies scholar |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | գրականագիտություն և Scandinavian studies?[2] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն, դանիերեն[2], նորվեգերեն[2] և շվեդերեն[2] |
Ամուսին(ներ) | Solomon Katsnelson? |
Լյուդմիլա Բրաուդե (ռուս.՝ Людми́ла (Люся) Ю́льевна Бра́уде, դեկտեմբերի 9, 1927[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2011[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս սկանդինավիստ, թարգմանիչ և գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդմիլա Բրաուդեն ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 9-ին Լենինգրադում, ՌԽՍՖՀ։ 1950 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանը՝ «Սկանդինավյան բանասիրություն» մասնագիտությամբ։ Տարբեր բուհերում դասավանդել է գերմաներեն։ 1961 թվականին «Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթները և նրա ստեղծագործությունը 1820-1840-ական թվականներին» թեմայով պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան։
Բանասիրական գիտությունների դոկտոր (1978, դիսերտացիա «Սկանդինավյան գրական հեքիաթ (Ժանրի զարգացման փուլեր)»։ Հանս Քրիտիան Անդերսենի, Սելմա Լագերլյոֆի, Աստրիդ Լինդգրենի ստեղծագործության և կյանքի, ինչպես նաև սկանդինավյան հեքիաթների մասին աշխատությունների հեղինակ։ 1980 թվականից Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր։ Նաև եղել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, որտեղ տարիների ընթացքում մանկական գրականության ամբիոնում կարդացել է արտասահմանյան մանկական գրականության կուրսեր[3]։
Հրապարակվել է 1955 թվականից։ Զբաղվել է սկանդինավյան լեզուներից (դանիերեն, նորվեգերեն և շվեդերեն) թարգմանությամբ։ Հիմնականում թարգմանել է մանկական գրականություն, հեքիաթներ, բայց չի սահմանափակվել այդ ժանրով։
Թարգմանել է Աստրիդ Լինդգրենի, Սելմա Լագերլյոֆի, Սիգրիդ Ունսեթի, Տուվե Յանսոնի, Յան Էկհոլմի, Թուրբյորն Էգների, Պեր Լագերքվիստի, Մարիա Գրիպեի, Լինե Կոբերբյոլի, Յոստայն Գորդերի և այլ հեղինակների ստեղծագործությունները։ Լյուդմիլա Բրաուդեի Աստրիդ Լինդգրենի ստեղծագործությունների կատարած թարգմանություններից որոշները քննադատվել են[4][5]։
Լյուդմիլա Բրաուդեն մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում՝ 83 տարեկան հասակում։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսինը բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոլոմոն Կանցելսոնն է եղել[6]։
Մրցանակներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստրիդ Լինդգրենի մրցանակ թագմանության համար (1990)[7]
- Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի պատվավոր դիպլոմ թարգմանության համար[8]
- Ֆինլանդիայի կառավարության մրցանակ ֆիններեն գրականության թարգմանության համար (2009) - կիսել է Աննա Սիդորովայի հետ[9]
Անդամակցությունը ստեղծագործական միություններում և ասոցիացիաներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1976)
- Սելմա Լագերլյոֆի հասարակության պատվավոր անդամ (Շվեդիա) (1989)
- Սկանդինավյան գրականությունների հետազոտողների միջազգային ասոցիացիայի անդամ (1982)
- Դանիերեն գրականության հետազոտողների միջազգային ասոցիացիայի անդամ (1990)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Людмила Брауде
- ↑ Карахан А. Он залетел, но обещал вернуться // «Коммерсантъ», № 13 (364) от 4.04.2000.
- ↑ Датнова Е. Карлсон & Карлссон Արխիվացված 2017-12-01 Wayback Machine // Интернет-журнал молодых писателей России «Пролог»
- ↑ Интервью с Л. Ю. Брауде
- ↑ P. Hunt (ed.), International companion encyclopedia of children’s literature, 1996
- ↑ Ивановская областная библиотека для детей и юношества, Мир библиографии: Премии имени Х. К. Андерсена — 45 лет!
- ↑ Books from Finland: Translation Prize
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чупринин С. Новая Россия: мир литературы. — Вагриус (издательство), 2003.
- Դեկտեմբերի 9 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 26 մահեր
- 2011 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային թարգմանիչներ
- Ռուս թարգմանիչներ
- 20-րդ դարի թարգմանիչներ
- Ռուս գրականագետներ
- Կին գիտնականներ
- Բանասիրական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային գիտնականներ
- Ռուս գիտնականներ
- 20-րդ դարի գիտնականներ
- 21-րդ դարի գիտնականներ
- 21-րդ դարի թարգմանիչներ
- 20-րդ դարի գրականագետներ
- 21-րդ դարի գրականագետներ
- Խորհրդային գրականագետներ